Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N   -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» № 1467-Ն որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետով սահմանված № 11 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

  

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

_______________  №____-Ն որոշման

 

«Հավելված 11

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 13-ի № 1467-Ն որոշման

 

 

Չ Ա Փ Ե Ր

 

ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Նավթամթերքի բնական կորուստը բեռնափոխադրման, բեռնաթափման, բեռնաբարձման և պահպանման ժամանակ վառելիքի զանգվածի բնականոն նվազումն է որակի պահպանմամբ, ինչը ֆիզիկաքիմիական, մեխանիկական, բնակլիմայական գործոնների ազդեցության հետևանք է:
  2. Սույն հավելվածի կիրառության իմաստով բնական կորուստներին չեն դասվում տնտեսավարող սուբյեկտի կողմից սահմանված պահանջների և տեխնիկական շահագործման կանոնների խախտման, բնական աղետների, տարողությունների և խողովակաշարերի մաքրման և վերանորոգման ցանկացած տեսակի աշխատանքների, վթարի, հափշտակության, ինչպես նաև ներպահեստային պոմպային մղումների հետևանքով առաջացած վառելիքի կորուստները։
  3. Բնական կորուստներ չեն այն կորուստները, որոնք առաջացել են տարողությունների և խողովակաշարերի մաքրման և վերանորոգման ցանկացած տեսակի աշխատանքների հետևանքով, վթարային կորուստները, ինչպես նաև բնական աղետներից և ներպահեստային պոմպային մղումներից:
  4. Բնական կորուստների հաշվարկն իրականացվում է սույն հավելվածով սահմանված չափերին համապատասխան՝ դրանք համադրելով նավթամթերքի փաստացի մնացորդային զանգվածի հետ: Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի մեծ է, քան սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում փաստացի մնացորդային զանգվածը: Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի փոքր է, քան սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը:
  5. Փաստացի (բնական) կորուստների չափերը ներկայացված են ըստ սեզոնայնության, տարվա երկու ժամանակահատվածի համար՝ աշուն-ձմեռ (հոկտեմբերի 1-ից մարտի 31-ը) և գարուն-ամառ (ապրիլի 1-ից սեպտեմբերի 30-ը):
  6. Այն դեպքերում, երբ տրանսպորտային գործողությունների իրականացման տեխնոլոգիային համապատասխան նավթամթերքը պետք է տաքացվի, ապա, անկախ տարվա եղանակից և սեզոնից, կիրառվում է գարուն-ամառ սեզոնի նորմը, որը բազմապատկվում է՝ կախված տաքացման ջերմաստիճանից՝

ա. 21-30 °C ջերմաստիճանի դեպքում՝ 1,5 գործակցով,

բ. 31-50°C ջերմաստիճանի դեպքում՝ 2 գործակցով,

գ. 51°C-ից ավելի ջերմաստիճանի դեպքում՝ 3 գործակցով:

դ․11-20°C ջերմաստիճանի տաքացման դեպքում աշնան-ձմռան սեզոնի համապատասխան նորմն աշնան-ձմռան սեզոնում բազմապատկվում է 1.5 գործակցով:

  1. Նավթամթերքի ըստ տեսակների դասերը ներկայացված են սույն հավելվածի N 10 աղյուսակում:

 

ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

  1. Նավթամթերքի տեղափոխման դեպքում բնական կորստի չափերը, ըստ տրանսպորտային միջոցների (տեսակների) տեղափոխման, հաշվարկվում է ապրանքաուղեկից փաստաթղթերով տեղափոխման համար հայտարարագրված և փաստացի բարձված բեռի ընդհանուր զանգվածը բազմապատկելով N 1 աղյուսակում ներկայացված կորստի չափերով:
  2. Եթե նավթամթերքը տեղափոխվում է տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով, ապա նավթամթերքի բնական կորստի հաշվարկման չափն ընդունվում է N 1 աղյուսակում ներկայացված տրանսպորտային միջոցների տեսակների համար սահմանված կորստի չափերի հանրագումարի չափով:

Աղյուսակ N 1

(կգ-ներով՝ 1 տոննա նավթամթերքի յուրաքանչյուր տեղափոխման

 (բեռնափոխադրման) ժամանակ)

 

Նավթա-մթերքի դասը

Նավթամթերքի տեղափոխման ժամանակ բնական կորուստների չափերը, ըստ՝

Ավտոմոբիլային
տրանսպորտի

Երկաթուղային
տրանսպորտի

Ջրային
տրանսպորտի

աշուն-ձմեռ

գարուն-ամառ

աշուն-ձմեռ

գարուն-ամառ

աշուն-ձմեռ

գարուն-ամառ

1, 2

0,141

0,168

0,30

2,30

4,50

3, 4

0,013

0,019

0,20

1,30

2,50

5

0,003

0,005

0,10

1,10

2,20

6

0,015

0,015

0,10

1,70

1,70

             

 

  1. 1-ին և 2-րդ դասի նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններում ընդունման (բեռնաբարձման) դեպքում ներկայացված է N 2 աղյուսակում:

 

 

 

Աղյուսակ N 2

                                                      (կգ-ներով՝ 1 տոննա նավթամթերքի ընդունման ժամանակ)

 

Տարողության տեսակը

Նավթամթեր-քի դասը

Նավթամթերքի բնական կորստի չափերը

աշուն-ձմեռ

գարուն-ամառ

Վերգետնյա մետաղական.

 

մինչև 700մ3 տարողությամբ

1

0,35

0,59

2

0,31

0,59

700-1000մ3 տարողությամբ

1

0,34

0,57

2

0,31

0,54

1000-2000մ3 և ավելի տարողությամբ

1

0,19

0,36

2

0,19

0,36

Վերգետնյա մետաղական  պոնտոններով.

 

մինչև 700մ3 տարողությամբ

1

0,22

0,43

2

0,21

0,43

700-1000մ3 տարողությամբ

1

0,21

0,42

2

0,20

0,41

1000-2000մ3 և ավելի տարողությամբ

1

0,06

0,18

2

0,06

0,16

Ստորգետնյա

 

1

0,15

0,28

2

0,13

0,23

 

ԾԱՆՈԹՈւԹՅՈւՆ. Ստորգետնյա տարողություններ են համարվում այն երկաթբետոնե և պողպատե տարողությունները, որոնք գետնի մակերևութից 0.2 մ և ավելի խորությամբ են ծածկված:

Նավթամթերքի ընդունման ժամանակ բնական կորստի չափը սահմանված է նավթամթերքի մինչև 30°C ջերմաստիճանը: Եթե նավթամթերքի ջերմաստիճանը ընդունման պահին գերազանցում է 30°C-ը, ապա, անկախ տարվա եղանակից և սեզոնից, կիրառվում է գարուն-ամառ սեզոնի նորմը՝ մեծացնելով 1,5 անգամ (բազմապատկելով 1,5 գործակցով):

  1. 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դասի նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններում ընդունման (բեռնաբարձման) դեպքում ներկայացված է N 3 աղյուսակում:

                                                                                                     

                                                                                                   Աղյուսակ N 3

                                                                                                  (կգ-ներով՝ 1 տոննա նավթամթերքի ընդունման ժամանակ)

 

Տարողության տեսակը

Նավթամթերքի դասը

Նավթամթերքի բնական կորստի չափերը

աշուն-ձմեռ

գարուն-ամառ

Վերգետնյա մետաղական

3

0,16

0,23

4

0,12

0,14

5

0,07

0,07

6

0,12

0,12

Ստորգետնյա

3

 

 

0,15

4

0,07

0,08

5

0,02

0,02

6

0,12

0,12

 

12․ Նավթամթերքի բնական կորստի չափը ներբազային վերամղման ժամանակ ներկայացված է N 4 աղյուսակում:

 

Աղյուսակ N 4

                                                  (կգ-ներով՝ 1 տոննա նավթամթերքի վերամղման ժամանակ)

 

Տարողության տեսակը

Նավթա-մթերքի դասը

Նավթամթերքի բնական կորստի չափերը

               աշուն-ձմեռ

գարուն-ամառ

Վերգետնյա մետաղական տարա

1

0,12

0,22

2

0,08

0,15

3

0,03

0,05

4

0,03

0,04

5

0,01

0,01

6

0,03

0,03

Ստորգետնյա

մետաղական տարա

 

1

0,08

0,14

2

0,06

0,11

3

0,03

0,04

4

0,02

0,03

5

0,01

0,01

6

0,03

0,03

 

 

 

  1. Բնական կորստի չափը մազութի համար՝ բաց հորային ամբարներում պահպանման, ընդունման (բեռնաբարձման) և դատարկման (բեռնաթափման) դեպքում կգ-ներով 1 տոննա մազութի համար կազմում է 2.36 կգ:
  2. Նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններից տրանսպորտային միջոցների (բացառությամբ ջրային տրանսպորտից բեռնաթափման ժամանակ) համապատասխան տարողություններ ընդունման (բեռնաբարձման) դեպքում ներկայացվում է N 5 աղյուսակում:

Աղյուսակ N 5

     (կգ-ներով՝ 1 տոննա նավթամթերքի բացթողման (բեռնաթափման, բեռնաբարձման) ժամանակ*)

 

Տրանսպորտային միջոցի տեսակը

 

Նավթա-մթերքի դասը

Նավթամթերքի բնական կորստի չափերը

աշուն-ձմեռ

գարուն-ամառ

Երկաթուղային գլանատակառներ

1

0,14

0,22

2

0,10

0,19

3

0,02 

0,04

4

0,02

0,03

5

0,02

0,03

6

0,05

0,05

Ավտոցիստեռներ

 

 

 

1

0,11

0,20

2

0,08

0,19

3

0,02

0,03

4

0,02

0,03

5

0,02

0,03

6

0,05

0,05

Ջրային տրանսպորտ

1

0,13

0,21

2

0,10

0,19

3

0,02

0,04

4

0,02

0,03

5

0,02

0,03

6

0,05

0,05

         

*ԾԱՆՈԹՈւԹՅՈւՆ 1. Նավթամթերքի բնական կորուստը բացթողման (բեռնաթափման, բեռնաբարձման) ժամանակ հաշվում է բեռնառաքում իրականացնող կազմակերպությունը, եթե մատակարարված նավթամթերքի զանգվածը որոշվել է տրանսպորտային միջոցներում (ավտոմոբիլային, երկաթուղային գլանատակառներում և ջրային տրանսպորտում) առկա ծավալով: 

  1. Նավթամթերքի բնական կորուստը հաշվում է ստացողը, եթե մատակարարված նավթամթերքի զանգվածը որոշվել է ըստ մատակարար կազմակերպության ռեզերվուարների կամ հաշվիչների:  

 

  1. Նավթամթերքի բնական կորստի չափը ծովային լցանավերից (տանկերներից) տարողություններ բեռնաթափման ժամանակ ներկայացվում է N 6 աղյուսակում:

 

Աղյուսակ N 6

(կգ-ներով՝ 1 տոննա նավթամթերքի բացթողման ժամանակ)

 

Տարողության տեսակը

Նավթա-մթերքի դասը

Նավթամթերքի բնական կորստի չափերը

            աշուն-ձմեռ

          գարուն-ամառ

Մետաղական

1,2

0,26

0,45

3,4

0,06

0,06

5

0,02

0,02

6

2,27

2,01

Ստորգետնյա

1,2

0,17

0,33

3,4

0,04

0,05

5

0,01

0,01

6

2,19

1,94

Մետաղական  պոնտոններով

1,2

0,08

0,16

6

0,84

0,74

Մետաղական

լողացող տանիքով

1,2

0,08

0,16

6

0,68

0,60

 

 

III. ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

  1. 16. Նավթամթերքի տարողություններում պահպանման դեպքում բնական կորստի չափը հաշվարկվում է փաստաթղթերով ձևակերպված պահուստավորման ընդունված ու տարողություններում պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը բազմապատկելով N 7 և N 8 աղյուսակներում ներկայացված կորստի չափերով:
  2. 17. Պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը հաշվարկվում է որպես ամսվա ընթացքում յուրաքանչյուր օրացուցային օրվա ավարտին տարողություններում պահվող նավթամթերքի զանգվածների միջին թվաբանական մեծություն:
  3. 18. Կորստի չափերը սահմանվում են՝ ելնելով նավթամթերքի դասից, հաշվի առնելով նաև բեռնաբարձման և բեռնաթափման հետևանքով նավթամթերքի բնական կորուստների առաջացումը:
  4. 19. 1-ին և 2-րդ դասի նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններում պահման մինչև 1 ամիս պահպանման ժամանակ ներկայացվում է N 7 աղյուսակում:

 

Աղյուսակ N 7

(կգ-ներով՝ 1 տոննա պահվող նավթամթերքի քանակի համար)

 

Տարողության տեսակը

Նավթա- մթերքի դասը

Բնական կորստի չափը

Տարողությունների ծավալը (մ3)

մինչև 700 (մ3)

700-1000 (մ3)

1000-2000 և ավելի (մ3)

աշուն-ձմեռ

գարուն-ամառ

աշուն-ձմեռ

գարուն-ամառ

աշուն-ձմեռ

գարուն-ամառ

Վերգետնյա մետաղական

1

0,50

1,49

0,39

1,34

0,16

0,56

2

0,48

1,22

0,32

0,91

0,16

0,56

Վերգետնյա մետաղական պոնտոններով

1

0,08

0,37

0,07

0,33

0,05

0,16

2

0,08

0,33

0,07

0,29

0,05

0,16

Ստորգետնյա

1

0,06

0,25

0,06

0,25

0,06

0,25

2

-

0,05

-

0,05

-

0,05

 

 

  1. 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դասի նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններում պահման մինչև 1 ամիս պահպանման ժամանակ ներկայացվում է N 8 աղյուսակում:

                                                                                                                      

                                                                                                                      Աղյուսակ N 8

                                          (կգ-ներով՝ 1 տոննա պահվող նավթամթերքի  քանակի համար)

 

Տարողության տեսակը

Նավթա- մթերքի դասը

Բնական կորստի չափը

աշուն-ձմեռ

գարուն-ամառ

Վերգետնյա մետաղական

3

0,09

0,12

4

0,07

0,08

5

0,05

0,07

6

0,12 

0,12 

Ստորգետնյա

 

3

0,04

0,08

4

0,04

0,04

5

0,01

0,01

6

0,12

0,12

 

  1. Նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններում 1 ամիս և ավելի պահման պահպանման ժամանակ ներկայացվում է N 9 աղյուսակում:

 

Աղյուսակ N 9

         (կգ-ներով՝ 1 տոննա պահվող նավթամթերքի քանակի համար, ամսական հաշվարկով)

 

Տարողության տեսակը

Նավթա- մթերքի դասը

Բնական կորստի չափը

Մինչև 700 (մ3)

700-

1000 (մ3)

1000-2000 և ավելի (մ3)

աշուն-ձմեռ

գարուն-ամառ

աշուն-ձմեռ

գարուն-ամառ

աշուն-ձմեռ

գարուն-ամառ

Վերգետնյա մետաղական

1

0,29

0,86

0,28

0,82

0,14

0,52

2

0,18

0,63

0,17

0,61

0,09

0,40

3

0,01

0,10

0,01

0,10

0,01

0,05

4

0,01

0,05

0,01

0,05

0,01

0,05

Վերգետնյա մետաղական պոնտոններով

1

0,05

0,20

0,05

0,20

0,05

0,20

2

0,05

0,14

0,05

0,14

0,05

0,14

Ստորգետնյա

 

 

1

0,10

0,10

0,10

0,10

0,10

0,10

2

0,05

0,10

0,05

0,10

0,05

0,10

3

0,01

0,05

0,01

0,05

0,01

0,05

4

0,01

0,03

0,01

0,03

0,01

0,03

 

 

Աղյուսակ N 10

Նավթամթերքի դասը

Նավթամթերքի տեսակները

1

 Ավտոմոբիլային բենզիններ բոլոր տեսակների.

 Ուղղակի թորված բենզին.

 Գազի կայուն կոնդենսատ.

 Բենզին գազային կայուն (գազային կոնդենսատից).

2

 Նավթային լուծիչներ բոլոր տեսակների՝ +500 C-ից մինչև +1000 C եռման  ջերմաստիճանով

 Ավիացիոն բենզիններ բոլոր տեսակների

 Տեխնիկական իզոoկտան

 Նորմալ հեպտան

 Նավթային բենզոլ

 Օգտագործված նավթամթերքներ CHO մակնիշի

 Ռեակտիվ շարժիչների վառելիք T-2

3

 Նավթային լուծիչներ բոլոր տեսակների +1000 C-ից բարձր եռման ջերմաստիճանով

 Ռեակտիվ շարժիչների վառելիք + 1000 C-ից մինչև +1500 C եռման  ջերմաստիճանով, բացառությամբ T-2

 Նավթային սոլվենտ

 Տեխնիկական կերոսին

 Լիգրոյին

 Նավթային քսիլոլ

 Նավթային տոլուոլ

 Էթիլբենզոլ՝ տեխնիկական

4

Կեռոսին լուսավորման համար բոլոր տեսակների

Դիզելային և նավային վառելիքներ մինուս 100 C-ից ցածր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով

Ռեակտիվ շարժիչներ վառելիք, +1500 C-ից բարձր եռման ջերմաստիճանով

Իզոպռոպիլբենզոլ տեխնիկական

5

Դիզելային և նավային վառելիքներ մինուս 100 C-ից բարձր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով

Վառարանային վառելիք՝ կենցաղային

Միջին և ցածր պտույտով դիզելային շարժիչային վառելիք

6

Բոլոր տեսակի մազութներ

Քսայուղեր բոլոր տեսակի

Այլ հեղուկ նավթամթերքներ, որոնք պահանջում են տաքացում

Օգտագործված նավթամթերքներ բացառությամբ CHO մակնիշի

»

 

  • Обсуждалось

    14.05.2021 - 30.05.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6241

Принт