Добавить в избранное

Проект принят

««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-94 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ուժ կորցրած:

 

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) առաջին նախադասությունում «ինչպես նաև այդ նպատակով հատուկ լիազորված Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների բնագավառը կառավարող պետական մարմնի ներկայացուցիչները» բառերը փոխարինել «ինչպես նաև այդ նպատակով հատուկ լիազորված Հայաստանի Հանրապետության ֆինանսների բնագավառը կառավարող պետական մարմնի ներկայացուցիչները, իսկ հաշվեքննությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչները» բառերով.

2) 2-րդ նախադասությունում «Եթե վերահսկողության» բառերից հետո լրացնել «կամ հաշվեքննության» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

  • Обсуждалось

    24.07.2017 - 09.08.2017

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность, Международные отношения, Финансовая

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8434

Принт