Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 12.05.2021 11:24:56 Հարգելի գործընկեր. Խնդրում եմ վերանայել «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 14-րդ կետում նախատեսված փոփոխությունը, ըստ որի պետական ուսումնական հաստատության տնօրենը նույն հաստատությունում չի կարող անընդմեջ 10 տարի պաշտոնավարել: Հաշվի առեք, որ հանրապետությունում կան բարեխիղճ, գործունյա, իրենց պարտականությունները գերազանց կատարող տնօրեններ /նամանավանդ գյուղերում/, որոնց շնորհիվ դպրոցները մեծ առաջընթաց ունեն, թե ուսումնադաստիարակչական աշխատանքների, թե շենքային պայմանների բարելավման հարցում: Նրանց աշխատանքը բարձր են գնահատում մանկավարժական և ծնողական խորհուրդները: Իրենց պարտականությունները չկատարող, դպրոցում բացասական երևույթներ ստեղծող տնօրենների լիազորությունները դադարեցնելու համար օրենքում բավարար քանակությամբ կետեր են մշակված, ուստի մի զրկեք աշխատող տնօրեններին իրենց աշխատանքը շարունակելու իրավունքից: Հաշվի առեք, որ ամբողջ աշխարհում գնահատվում է աշխատանքային փորձը և մինչև տնօրեն դառնալը մարդիկ դժվար և երկար ճանապարհ են անցնում: Այն բացատրությունը, որ օրենքի փոփոխությունը թույլ կտա խթան հանդիսանալ կրթության կառավարման փորձառու մասնագետների ռոտացիայի՝ ուսումնական հաստատությունների ղեկավարման մասով, իմ կարծիքով չի աշխատելու: Օրինակ` Երևանում ապրող և տնօրենի պաշտոնում աշխատած անձը երբեք իր թեկնածությունը գյուղում գտնվող դպրոցում չի առաջադրելու և ընդհակառակը` գյուղաբնակ տնօրենն այսօրվա տնօրենին տրվող ցածր աշխատավարձով չի կարողանալու աշխատանքի համար ամեն օր քաղաք հասնել: Սա ընդունվելու է կառավարության կողմից նախկին տնօրեններից օրենքի կետով ազատվելու միտում: Արդյունքում առաջանալու է աշխատանքից զրկված քաղաքացիների մի մեծ բանակ և հետագայում պատճառ է հանդիսանալու տնօրենի թեկնածու փնտրելու: Առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
2 Տաթևիկ Խաչատրյան 12.05.2021 11:46:23 Կողմ եմ նախագծի բոլոր կետերին,բացի օրենքի 12_րդ հոդվածի14_րդ մասի տնօրենի նույն հաստատությունում անընդմեջ պաշտոնավարելու ժամկետը 10 տարով սահմանելուն:Առաջարկում եմ օրենքի այդ կետը թողնել անփոփոխ: Առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
3 Շուշանիկ Գաբրիելյան 12.05.2021 12:23:46 Առաջարկում եմ հանրակրթության մասին օրենքի 12_րդ մասի 14_րդ կետը թողնել անփոփոխ, քանի որ փոփոխությունը թույլ չի տա լավ աշխատող տնօրեններին շարունակել իրենց աշխատանքը:Կարծում եմ , որ այդ հարցում կարևոր է հաշվի առնել ծնողական և մանկավարժական խորհուրդների կարծիքը: Առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
4 Հերմինե Մկրտչյան 12.05.2021 12:30:02 Ես աշխատում եմ դպրոցում , մեր դպրոցի տնօրենը բարեխիղճ և գործունյա տնօրեն է, բազմաթիվ ծրագրեր է իրականացրել և ճիշտ չեմ համարում, որ «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 14-րդ կետում նախատեսված փոփոխության պատճառով նա չպիտի կարողանա շարունակել պաշտոնավարել: Առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
5 ֆլորա Հարոյան 12.05.2021 13:36:43 Առաջարկում եմ «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 14-րդ կետում նախատեսված «Պետական ուսումնական հաստատության տնօրենը նույն հաստատությունում չի կարող անընդմեջ 10 տարի պաշտոնավարել» նախադասությունը հանել: Գործող օրենքի այդ կետում փոփոխության անհրաժեշտություն չկա: Առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
6 ֆլորա Հարոյան 12.05.2021 13:36:59 Առաջարկում եմ «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 14-րդ կետում նախատեսված «Պետական ուսումնական հաստատության տնօրենը նույն հաստատությունում չի կարող անընդմեջ 10 տարի պաշտոնավարել» նախադասությունը հանել: Գործող օրենքի այդ կետում փոփոխության անհրաժեշտություն չկա: Առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
7 Մարգարիտա Եփրեմյան 12.05.2021 13:45:19 Հոդված 5_ով《Հանրակրթության մասին》օրենքի 12_րդ հոդվածի 14_րդ դրույթով նախատեսված հիմքը անհիմն է, առաջարկում եմ նշված հոդվածում փոփոխություն չկատարել, քանի որ մեզ անհրաժեշտ են փորձառու տնօրեններ, իսկ աշխատանքային փորձը շատ կարևոր է աշխատանքում Առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
8 Լյուդմիլա Միքայելյան 12.05.2021 14:07:10 Առաջաջարկում եմ 《Հանրակրթության մասին》օրենքի 12 _րդ հոդվածի 14_րդ կետում նախատեսված փոփոխությունը չիրականացնել. Ես շատ գոհ եմ ներկայիս տնօրենի աշխատանքից և ճիշտ չեմ համարում նրան աշխատանքից ազատել ը։ Առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
9 Վարդանուշ Սիմոնյան 12.05.2021 16:53:11 Հարգելի՛ բարեփոխումների մասնագետներ, կարծում եմ, որ տնօրենի աշխատանքը որևէ դպրոցում 10 տարով սահմանափակելը ճիշտ չէ: Եթե երեք տարին մեկ անգամ նախատեսվում է տնօրենի ատեստավորում և վերահսկող մարմինները կատարելու են իրենց գործառույթը, ապա ինչու՞ չի կարող փորձառու տնօրենը շարունակել աշխատանքը: Անարդար է: Առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
10 Հույսի կամուրջ 12.05.2021 17:16:43 Սույն օրենքի նախագծի հոդված 1-ի 14.4 մասը խրթին է ձևակերպած: Անհասկանալի է « սովորողների զարգացման և պատկանելության» բառակապակցությունը: Հաջորդիվ՝ « ներառականության և խտրականությունից զուրկ մանկավարժության» ձևակերպումը սկզմնաղբյուրց անհաջող թարգմանություն է: Այն ինչն ի նկատի է ունեցված՝ միջազգայնորեն ընդունված և կիրառվող տեսությունը կոչվում է «ներառական մանկավարժություն» (inclusive pedagogy). Առաջարկում եմ կետը վերախմբագրել հետևյալ կերպ. «մասնագիտական գիտելիք՝ ուսուցչի գիտելիքներն իր դասավանդած առարկայի բովանդակության, ուսումնական գործընթացին սովորողի մասնակցությունը խթանող դասավանդման մեթոդների, ներառական մանկավարժության, կրթության բնագավառում խտրականության ցանկացած ձևի բացառման և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» Ընդունվել է ի գիտություն:
11 Հույսի կամուրջ 12.05.2021 17:59:32 Նախագծի հոդված 1-ի 6-րդ կետի 14.6 մասում «Երեխայի իրավունքների»,բառերից հետո ավելացնել «մասին» բառը: Ընդունվել է:
12 Հույսի կամուրջ 12.05.2021 17:59:32 Նախագծի հոդված 1-ի 7-րդ կետի 16 մասում (ուսումնադաստիարակչական գործառույթ) օգտագործած «դաստիարակչական գործընթացներ» բառակապակցությունը պետք է սահմանել, քանի որ հասկանալի չէ, թե ի՞նչ է այն ենթադրում, հետևաբար չափելի և գնահատելի չէ: Ընդունվել է ի գիտություն:
13 Հույսի կամուրջ 12.05.2021 17:59:32 Նախագծի հոդված 3-ի 1-ին կետով արված առաջարկում («1. Հանրակրթական հիմնական ծրագրերն ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դրանց համապատասխան ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների ու մեթոդների ամբողջությունն է, որն ապահովում է հանրակրթության պետական չափորոշչով սահմանված` շրջանավարտներին ներկայացվող նվազագույն որակական պահանջները, կարողունակություններն ու վերջնարդյունքներն` ըստ կրթական աստիճանների:») «նվազագույն որակական պահանջներ» հասկացությունը թվարկաված է ի թիվս «կարողունակությունների ու վերջնարդյունքների»: Հանրակրթության պետական չափորոշիչի 2-րդ բաժնի 2-րդ կետի 2-րդ մասում սահմանված է « 2) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ).»: Փաստորնե ըստ չափորոշիչի «որակական պահանջները» սահմանվում է, որպես կարողունակությունների և վերջնարդյունքների ամբողջություն, մինչդեռ, ըստ օրենքի նախագծի սույն հոդվածի, այն առանձին է կարողունակություններից և վերջնարդյունքներից, թվարկված է ի թիվս վերջինների: Ուստի, եթե նվազագույն որակական պահանջն այն է, ինչը սահմանված է չափորոշիչում, ապա համապատասխանաբար պետք է լրամշակել այս հոդվածը: Իսկ եթե սույն հոդվածի սահմանումն է ճիշտ, ապա « նվազագույն որակական պահանջները» պետք է սահմանվի սույն օրենքով, որպեսզի դառնա չափելի: Համապատասխանաբար պետք է լրամշակվի չափորոշիչի սահմանումը, Ընդունվել է ի գիտություն:
14 Հույսի կամուրջ 12.05.2021 17:59:32 Սույն նախագիծը անդրադարձ չի արել Հանրակրթության մասին օրենքի Հոդված 17-ի 5-րդ կետին, այն է. «Առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ հաճախել չկարողացող սովորողների համար կազմակերպվում է տնային ուսուցում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի։ Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է ՀայաստանիՀանրապետության կառավարությունը»։ Հարկ եմ համարում նշել, որ ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի և ըստ այդմ մարդու իրավունքների տեսանկյունից մտահոգիչ խնդիր է հանրակրթության ոլորտում տնային ուսուցման համակարգը, որն ամրագրված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասով. «Առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ հաճախել չկարողացող սովորողների համար կազմակերպվում է տնային ուսուցում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի։ Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը»։ Տնային ուսուցումը, փաստորեն, օրենքն ամրագրում է որպես իրավունք՝ հիմքում դնելով հիվանդությունը. «... Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը»: Մյուս կողմից՝ տնային ուսուցման կարգը սահմանված չէ ոլորտի լիազորված մարմնի կողմից, ինչը պահանջում է վերոնշյալ հոդվածը, և որի բացակայությունը հանգեցնում է տարբեր սուբյեկտիվ մեկնաբանությունների, այդ թվում՝ հաշմանդամության հիմքով տնային ուսուցման կազմակերպման խտրական գործելակերպի: Մասնավորապես, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019 թ. նոյեմբերի 19-ի «Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1330-Ն որոշումը, ակնհայտ է դառնում, որ հաշմանդամություն ունեցող ցանկացած երեխա (իսկ ՀՀ-ում հաշմանդամության ճանաչման հիմքում հիվանդության արդյունքում առողջության կայուն խանգարումն է) կարող է ուղղորդվել տնային ուսուցման՝ ծնողի համաձայնությամբ: Սա կարելի է հստակ ամրագրել հաշմանդամության հիմքով խտրականության դրսևորման ձև, քանի որ տնային ուսուցման մեջ գտնվող երեխաների համար, բոլորի հետ հավասար հիմունքներով հանրակրթության մեջ ներառվելու և մասնակցելու համար չեն տրամադրվում հավասար հնարավորություններ և ողջամիտ հարմարեցումներ: Առաջարկություն. առաջնորդվելով օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով՝ մշակել տնային ուսուցման կազմակերպման կարգ, որը հաշմանդամություն ունեցող անձանց տնային ուսուցման կազմակերպման համար կսահմանի առավելագույն ողջամիտ ժամկետ, որի ընթացքում կապահովվեն անձի ներառական կրթություն ստանալու համար անհրաժեշտ առանձնահատուկ պայմանները, ներառյալ՝ ողջամիտ հարմարեցումները: Կարգը պետք է բխի սույն Կոնվենցիայի հիմնարար սկզբունքներից և դրույթներից, ապահովի անձի ներառական կրթություն ստանալու իրավունքը և բացառի հաշմանդամության հիմքով խտրականության դրսևորման ցանկացած ձև: Առաջարկն ընդունվել է ի գիտություն:
15 Հույսի կամուրջ 12.05.2021 18:02:43 Նախագծի հոդված 1-ի 6-րդ կետի 14.6 մասում «Երեխայի իրավունքների»,բառերից հետո ավելացնել «մասին» բառը: Ընդունվել է:
16 Անահիտ Բախշյան 12.05.2021 18:29:16 Օրենքը պետք է ապահովի պետական և մասնավոր դպրոցների ուսուցիչների համար ատեստավորման հավասար հնարավորություններ, առանց խտրականության, ինչը կատարվում է մինչ օրս։ Բազմաթիվ են այն դեպքերը, երբ տնօրենները դատվում են պետական միջոցների յուրացման համար, դատվածությունը մարվում կամ նույնիսկ չի մարվում,սակայն նրանք կրկին հայտնվում են տնօրենի աթոռին։ Առաջարկում եմ 12-րդ հոդվածի 17-րդ կետում ավելացնել․ դատվել է պետությանը խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, պետական միջոցների յուրացման և դպրոցի բյուջեին նկատելի վնաս հասցնելու համար։ Ձեր առաջարկի 1-ին մասի շուրջ քննարկումները շարունակվում են: ԿԱԻ-ի լուծարման արդյունքում 2 տարի ատեստավորում չի իրականացվել, ուսուցիչների թիվը անհամեմատ շատ է, և մեծ ծավալի վերապատրաստումներ են պահանջվում առաջիկա 1-2 տարիներին: 2-րդ առաջարկը ընդունվել է ի գիտություն:
17 Անահիտ Բախշյան 12.05.2021 18:31:12 Ինչո՞ւ է հանվել Հոդված 17-ի 3-րդ կետը Տիկին Բախշյան, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 17.1.3-րդ մասը:
18 Անահիտ Բախշյան 18.05.2021 10:06:37 Ո՞ր օրենքով է սահմանված տնօրենի ատեստավորման գործընթացը։ Տնօրենի ատեստավորման գործընթացն ինչո՞վ է տարբերվելու հավաստագրման գործընթացից, ո՞րն է դրա նպատակը։ Հավաստագրման ժամանակ, անկախ ունեցած աշխատանքային փորձից և հմտություններից, բոլորն անցնում են նույն բովանդակությամբ վերապատրաստում: Իսկ ատեստավորումը կարող է նաև անհրաժեշտ հմտությունների, կարողությունների կատարելագործման վերաբերյալ բովանդակային վերապատրաստում ապահովել:
19 Անահիտ Բախշյան 18.05.2021 10:07:40 Նախագծում առաջարկում եք «14. Մրցույթում հաղթած և օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքած պետական ուսումնական հաստատության տնօրենը նույն հաստատությունում կարող է անընդմեջ պաշտոնավարել (պարտականությունները կատարել) առավելագույնը 10 տարի ժամկետով։»: Հարց է ծագում՝ Առանց մրցույթի՞ Ուսուցիչը 3 տարին մեկ անգամ ատեստավորվելու է, և եթե արձանագրվի, որ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, դա հիմք է զբաղեցրած պաշտոնից ազատման: Իսկ այլ հաստատությունում տնօրեն կընտրվի մրցութային կարգով:
20 Անահիտ Բախշյան 18.05.2021 10:09:07 Գործող օրենքի 26-րդ հոդվածում՝ ՈՒՍՈՒՑԻՉԸ, ՆՐԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ վերնագրով, գրված է «4. 4. Ուսուցչի ատեստավորումն անցկացվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային ատեստավորման եղանակով (այսուհետ` ատեստավորում)՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի (այսուհետ` ատեստավորման հանձնաժողով) կողմից։ Ուսուցչի ատեստավորման հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։ Այս հոդվածում ընդամենը պետք է պարզաբանվի, թե ինչ է իրենից ներկայացնում ատեստավորման գործընթացը։ Այսինքն, ուսուցիչը 5 տարին մեկ պարտադիր վերապատրաստվում է, որից հետո գիտելիքների ստուգում է կատարվում ԳԹԿ-ի կողմից և նախապես սահմանված կրեդիտային համակարգի կամ գնահատման չափորոշիչների համաձայն իրեն տրվում է վկայական՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում։ Այդ վկայագրով ուսուցիչը կարող է դիմել տարակարգ ստանալու գործընթացին և հավելավճար ստանալ, ինչպես գրված է գործող օրենքում։ Կարծում եմ շատ ավելորդ է ատեստավորման "կամավոր բարդ" ընթացակարգը, որը փորձարկում եք։ Պարտադրի ատեստավորումը ԳԹԿ- կողմից գիտելիքի ստուգում, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, չի նախատեսում: Եթե խոսքը սեփական նախաձեռնությամբ կամավոր ատեստավորմանն է վերաբերում, ապա այն ենթադրում է առարկայական գիտելիքի ստուգում, որի արդյունքում 80 տոկոսից բարձր արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչներին կտրվի հավելավճար՝ աշխատավարձի 30 կամ 50 տոկոսի չափով:
21 Անահիտ Բախշյան 21.05.2021 10:41:08 14.4. Անհասկանալի կետ է․"Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանության մասին եզրակացություն ստանալու դեպքում անձի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը երկարացվում է 3 տարի ժամկետով, բայց ոչ ավել, քան նույն ուսումնական հաստատությունում անընդմեջ պաշտոնավարման 10 տարին լրանալը։»։ Ըստ առաջարկվող կարգավորման՝ 10 տարվա ընթացքում տնօրենը կարող է 4 անգամ ատեստավորվել, բայց պաշտոնավարումը չի կարող գերազանցել 10 տարին:
22 Անահիտ Բախշյան 21.05.2021 11:09:45 4. Քովիդի համաճարակը ստիպեց անցնել հեռավար կրթության, որի ժամանակ բացակայությունների քանակը որոշելն անհնար է։ Առաջարկում եմ անարդարություններց խուսափելու համար վերանայել Օրենքի 16-րդ հոդվածի 11 կետով նախատեսված 120-200ժամ բացակայություններին վերաբերող հոդվածը, որը հակասում է նախագծի 4. 7-րդ մասով սահմանված առաջարկությանը՝ Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան:» Չի ընդունվում: Երկարօրյա ուսուցում կազմակերպելու հնարավորությունը այդ բացը կարող է լրացնել:
23 Անահիտ Բախշյան 21.05.2021 11:37:10 Առաջարկում եմ վերանայել Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետը 1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն։ Միայն բարձրագույն կրթություն ունենալը բավարար չէ սերնդի կրթության և դաստիարակության պատասխանատու գործով զբաղվելու համար, որքան էլ երբեմն դժվար է մասնագետի պակասը լրացնելը:
24 Susanna Davtyan 13.05.2021 12:01:18 Հանրակրթության մասին օրենքի 12-րդ հոդվածի 14-րդ մասի փոփոխությունը թույլ չի տալու աշխատանքային փորձ ունեցող բանիմաց տնօրեններին շարունակել իրենց աշխատանքը։ Ուստի ԴԵՄ եմ օրենքի այդ կետի փոփոխությանը։ Առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
25 Ռոզա Գրիգորյան 13.05.2021 13:32:53 Դրական եմ համարում ծնողական և մանկավարժական խորհուրդների դերի բարձրացումը, բայց ճիշտ չեմ համարում տնօրենի 10տարուց ոչ ավելի նույն հաստատությունում աշխատելեւ սահմանափակումը, խնդրեում եմ վերանայել Առաջարկը լրացուցիչ կքննարկվի: