Добавить в избранное

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

 1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի առողջապահական համակարգերում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։

1․ Մասնավորապես՝ ներկայում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում գործում են «Վարդենիսի հիվանդանոց պետական» (այսուհետ՝ Հիվանդանոց) և «Վարդենիսի պոլիկլինիկա» (այսուհետ՝ Պոլիկլինիկա) ՓԲԸ-ները։

ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 1911 որոշմամբ ընդունված օպտիմալացման ծրագրով և դրա հետագա փոփոխություններով Հիվանդանոցի և Պոլիկլինիկայի միաձուլում մինչ օրս չի նախատեսվել:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի և շրջակա գյուղերի շուրջ 37,400 ազգաբնակչության (որից 12,400 քաղաքաբնակ և 35,000 գյուղաբնակ) արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական ծառայությունները տրամադրում են Վարդենիսի պոլիկլինիկան և Վարդենիսի հիվանդանոցը, ինչպես նաև Վարդենիսում տեղակայված զինվորական հոսպիտալը, որը նույնպես ազգաբնակչությանը որոշ հիվանդանոցային ծառայություններ է մատուցում:

Վարդենիսի պոլիկլինիկան և Վարդենիսի հիվանդանոցը շարունակում են աշխատել խորհրդային տարիներին ձևավորված համակարգով, ինչն ազդում է ազգաբնակչությանը ցուցաբերվող բուժօգնության որակի, ծավալների և մատչելիության վրա, ինչպես նաև հնարավորություն չեն ընձեռում բժշկական հաստատությունների հետագա զարգացման համար:

Համաձայն վերջին տասնամյակում ՀՀ-ում իրականացվող առողջապահական քաղաքականության՝ համակարգը, առավելապես մարզերում գործող բժշկական հաստատությունները, շարժվում են բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայությունների կենտրոնացման ուղղով․ մասնավորապես՝ պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայությունները մատուցվում են մեկ բժշկական կազմակերպության կողմից։ Բժշկական ծառայությունների մատուցման նման մոդելը համարվում է արդյունավետ, քանի որ մեկ հիվանդը ստանում է անհրաժեշտ առաջնային օգնություն, լաբորատոր գործիքային հետազոտություններ, այնուհետև նաև նեղ մասնագիտական բժշկական օգնության ծառայությունները մեկ բժշկական հաստատության կողմից, միաժամանակ քննարկվող մոդելը նաև ծախսարդյունավետ է վարչական ծախսերի տեսանկյունից։

Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման՝ մարզերում գործող պոլիկլինիկաների և հիվանդանոցների գերակշիռ մեծամասնությունը արդեն իսկ միաձուլման կամ միացման ձևով վերակազմակերպվել են՝ ստեղծելով մարզային բժշկական կենտրոններ։

Գործող քաղաքականությանը համահունչ, որոշվել է միացման ձևով վերակազմակերպել նաև Վարդենիսի պոլիկլինիկան, այն իացնելով Վարդենիսի հիվանդանոցին։

2․ ՀՀ Տավուշի մարզի Բերդի բժշկական կենտրոնն արդիականացվել և շահագործման է հանձնվել 2015 թվականի հուլիսի 24-ին: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում իրականացվել են կենտրոնի երկհարկանի պոլիկլինիկական և մեկհարկանի ինֆեկցիոն մասնաշենքերի (շուրջ 1700 քմ) վերակառուցման, ինչպես նաև նոր կցակառույցի (շուրջ 900 քմ) կառուցման շինարարական աշխատանքները: Բերդի բժշկական կենտրոնը հագեցվել է նաև բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: 30 մահճակալ հզորությամբ հիվանդանոցը սպասարկում է շուրջ 24,100 բնակչի, որից 7,500 քաղաքաբնակ են, իսկ 16,600` գյուղաբնակ (2020թ. հունվարի 1-ի դրությամբ):

Տավուշի տարածաշրջանում գործում է նաև Բերդի զինվորական հոսպիտալը (հատուկ ուժեղացված բժշկական ջոկատ), որը զբաղեցնում է Բերդի ԲԿ-ի հիվանդանոցային հին մասնաշենքերից մեկ հատվածը: Հոսպիտալի տարածքն առանձնացված է, ունի առանձին մուտք: Զինվորական հոսպիտալը սպասարկում է Բերդի տարածաշրջանում տեղակայված զորամասերի զինծառայողներին, ինչպես նաև որոշ հիվանդանոցային ծառայություններ է մատուցում ազգաբնակչությանը։

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 440-Ն որոշման համաձայն՝ «Բերդի ԲԿ» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվեցին ՀՀ պաշտպանության նախարարությանը, ԲԿ-ում բացվեց նոր՝ 40 մահճակալ հզորությամբ թիվ 1 թերապևտիկ բաժանմունք, որը պետք է սպասարկեր Բերդի տարածաշրջանում ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին և զինծառայողներին հավասարեցված անձանց։

Վերջին տարիներին առողջապահական համակարգում ստեղծված լարված իրավիճակը ապացուցեց, սակայն, որ հակահամաճարակային տեսանկյունից առավել արդյունավետ է, երբ քաղաքացիական ազգաբնակչությանը բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները մատուցվում են տվյալ ոլորտի պատասխանատու պետական մարմինների անմիջական վերահսկողության ներքո գործող կազմակերպությունների կողմից։ Չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսային համավարակի տարածման պայմաններում առողջապահության նախարարությունը գործել է օպերատիվ կարգով, որպես տվյալ բնագավառում քաղաքականություն մշակող, ստեղծված տարբեր իրավիճակներում հստակ կանոններ սահմանող և դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, աշխատել է բոլոր ներգրավված բժշկական կազմակերպությունների հետ նույն սկզբունքով անկախ կազմակերպությունների ենթակայության հանգամանքից, 2020թ․ նետված մարտահրավերները՝ համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակը, իսկ այնուհետև նաև պատերազամական գործողությունները եկան ապացուցելու, որ հանրային դաշտում գործող, հանրությանը սպասարկող կազմակերպությունները առավել արդյունավետ են գործում տվյալ բնագավառի պատասխանատու պետական կառավարման մարմի ենթակայության տակ։

Մասնավորապես՝ անկախ պետական գերատեսչությունների արդյունավետ համագործակցության հանգամանքից, գործնականում խնդիրներ են ծագում կազմակերպության կառավարման, վերահսկողության, արագ և օպերատիվ արձագանքման, դերերի բաշխման, ֆունկցիաների տարանջատման, ռեսուրսների բաշխման, գնահատման և այլ հարցերում։

Հավի առնելով վերը նշվածը, ինչպես նաև զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման առանձնահատկությունները, առավել նպատակահարմար է գտնվել տարանջատել նշված անձանց և քաղաքացիական ազգաբնակչությանը սպասարկող բժշկական հաստատությունները՝ վերջիններիս կառավարման լիազորությունները վերապահելով տվյալ բնագավառներում պատասխանատու պետական տարբեր մարմիններին /ՀՀ ՊՆ, ՀՀ ԱՆ/։

3․ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշմամբ նախատեսված ՀՀ բոլոր մարզերի առողջապահական համակարգերի օպտիմալացված ծրագրի վերջում նախատեսում են դրույթներ օպտիմալացման արդյունքում տվյալ մարզում առաջարկվող բժշկական կազմակերպությունների, դրանց մահճակալային ֆոնդի և օպտիմալացման արդյունքում ազատվող տարածքների վերաբերյալ: Հարկ է նշել, որ թիվ 1911-Ն որոշման մեջ հաճախ են իրականացվում փոփոխություններ և լրացումներ, սակայն միշտ չէ, որ թարմացվում են նաև փոփոխության արդյունքում մարզում առկա բուժ. կազմակերպությունների և դրանց տարածքներին վերաբերվող դրույթները: Արդյունքում, ներկայում թիվ 1911-Ն որոշման մեջ առկա զուտ տեղեկատվական բնույթ կրող նշված դրույթները չեն համապատասխանում իրականությանը և անգամ կորցրել են իրենց արդիականությունը: Ուստի, Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այդ դրույթները /1-ին կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերություն/:

2 Առաջարկվող կարգավորումների բնույթը:

ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի կողմից իրականացվող ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացման նպատակով առաջարկվում է միացման եղանակով վերակազմակերպել Վարդենիսի պոլիկլինիկան, այն միացնելով Վարդենիսի հիվանդանոցին, այնուհետև կազմակերպությունը վերանվանել Վարդենիսի բժշկական կենտրոն։ Արդյունքում, Վարդենիս քաղաքում կգործի մեկ բժշկական հաստատություն, որը, գործող քաղաքականությանը համահունչ հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ կմատուցի Վարդենիսի և հարակից տարածքների ազգաբնակչությանը։

Միացման արդյունքում ակնկալվում է վարչական անձնակազմի կրճատում, ինչը կհանգեցնի վարչական և պահպանման ծախսերի նվազեցման։ Արդյունքում, կառաջանան խնայված ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն բժշկական կազմակերպության արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը։

Առաջարկվող վերակազմապերպման արդյունքում կմեծանան նաև բժշկական կազմակերպության կողմից իրականացվող վերջինիս գործունեության համար անհրաժեշտ գնման գործընթացների ծավալները, ինչը կհանգեցնի մասնակիցների հետաքրքրության աճին, մրցակցության ավելացմանը և գների նվազեցմանը։

Նշված օպտիմալացման արդյունքում որակապես նոր մակարդակի վրա կդրվի նաև քննարկվող տարածաշրջանում մատուցվող բժշկական ծառայությունների կառավարումը, առաջարկվող վերակազմակերպումը կնպաստի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի, հասանելիության, մատչելիության, առողջապահական ցուցանիշների, բնակչության գոհունակության բարելավմանը։

Նախագծով առաջարկվում է նաև «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Առողջապահության նախարարությանը, կրճատելով հատուկ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց սպասարկման համար ծավալված 40 մահճակալը։ Վերջիններիս սպասարկումը կշարունակվի իրականացվել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպության կողմից։

Հաշվի առնելով Բերդի տարածաշրջանի սահմանամերձ լինելու հանգամանքը, արտակարգ իրավիճակներում նշված բժշկական կազմակերպության նշանակությունն ու կարևորությունը, հագեցվածության բավարար մակարդակը, շենքային պայմանները և հավելյալ մահճակալներ ծավալելու հնարավորությունները, հիմք ընդունելով նաև Առողջապահության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպությունների գործունեության դրական արդյունքները, նպատակահարմար է գտնվել Բերդի բժշկական կազմկաերպության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Առողջապահության նախարարությանը, որպես ոլորտի պատասխանատու։ Նշվածը թույլ կտա բարելավել բժշկական կազմակերպության կողմից մատուցված ծառայությունների ցուցանիշները, առավել արդյունավետ կառավարել առկա ռեսուրսները, առավելագույնս ապահովել ծառայությունների որակն ու մատչելիությունը, ինչպես նաև բժշկական կազմակերպության հնարավորություններն օպերատիվ կերպով ծառայեցնել երկրում և առողջապահության բնագավառում ստեղծված արտակարգ իրավիճակներին։

Ներկայացված Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջանում, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում տեղի չի ունենա:

 3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի համապատասխան մասնագետների կողմից:

4 Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքներում մատուցվող հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայությունների որակի և մատչելության բարձրացմանը և առողջապահական համակարգի արդյունավետ կառավարմանը։

  • Обсуждалось

    06.05.2021 - 21.05.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5201

Принт