Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների ապահովման համար սահմանված վերջնաժամկետը: Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ-ների մոդել(ներ)ի՝ ՀՀ հարկային օրենսգրքով և ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին (բացառությամբ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների) համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության նախնական եզրակացություն: ՀԴՄ-ների մոդել(ներ)ի՝ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջներին համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության եզ­րա­կացություն: Ընդ որում, իրացման կամ վարձակալության տրամադրման ենթակա են միայն համա­պա­տաս­խանության եզրակացություն ստացած ՀԴՄ-ները: Նշված կարգա­վոր­ման արդյուն­քում կբացառվի առանց անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջ­ների ապահովման՝ ՀԴՄ-ների իրացումը կամ վարձակալության տրամադրումը: Արդյուն­քում, բացակայում է անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների ապահովման համար վերջնաժամկետի սահմանման անհրաժեշտությունը:

  • Обсуждалось

    21.04.2021 - 06.05.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1131

Принт