Добавить в избранное

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»» օրենքների նախագծեր

««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»» օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է դեղերի շրջանառության ոլորտում գործնականում գոյություն ունեցող ոչ իրավաչափ վարքագծի նկատմամբ արգելանք սահմանող իրավական նորմերի սահմանման, ըստ այդմ՝ ոլորտի  վերահսկողության նպատակով արդյունավետ ու գործուն գործիքակազմի ներդրման, վերահսկողական գործառույթների առավել արդյունավետ իրականացման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ նախագծերի ընդունումը նպատակ է հետապնդում լրացնելու և առավել հստակորեն կանոնակարգելու դեղերի շրջանառության ոլորտում երեք կարևորագույն ուղղություններում առկա իրավական բացերը՝ սահմանելով Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ ներմուծված դեղերի կամ դեղանյութերի կամ դեղաբուսական հումքի կամ հետազոտվող դեղագործական արտադրանքի պահպանման արգելք, կանոնակարգելու հետկանչի իրականացման հետ կապված հարաբերությունները, նախատեսելու արգելք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չսահմանված ձևաթղթի վրա գրված դեղատոմսով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ լրացված դողատոմսով դեղերի իրացման համար։

  • Обсуждалось

    12.04.2021 - 27.04.2021

  • Тип

    Закон

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4920

Принт