Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

   ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 434-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի պահանջների համաձայն պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդն ստեղծում, պահպանում, և տեղեկատվությունը տրամադրում է լիազորված մարմինը` Կադաստրի կոմիտեն:

   2020 թվականին ներդրվել է ազգային գեոպորտալը, որը նախատեսված է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ապահովելու համակարգված տարածական տվյալներով, ինչը հնարավոր է օգտագործել իրենց գործառույթները իրականացնելու համար։ Գեոպորտալում ներառված են ՀՀ համայնքների էլեկտրոնային կադաստրային քարտեզների բազային շերտերը (կադաստրային թաղամաս, հողամաս, շենքեր), թեմատիկ շերտերը (հողային ֆոնդը՝ ըստ նպատակային ու գործառնական նշանակությունների և սեփականության սուբյեկտի), համայնքների վարչատարածքային սահմանները, հասցեները, աշխարհագրական անվանումները, ենթակառուցվածքները, ավտոճանապարհները, 2014 թվականին իրականացված օրթոֆոտոհատակագծերը, արբանյակային նկարները, ռելիեֆը և այլն։

   Պետական կառավարման համակարգի մարմինները քարտեզագրագեոդեզիական ֆոնդի արդիականությունն ապահովելու նպատակով լիազոր մարմնին տրամադրում են նոր առաջացած տարածական տվյալների և տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 86-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչների համաձայն:

  1. Կարգավորման նպատակները

   Նախագծով առաջարկում ենք պետական կառավարման համակարգի մարմիններին, և մարզպետարաններին՝ իրենց վերապահված գործառույթների իրականացման գործընթացում աշխատանքները պլանավորելիս գեոդեզիական և քարտեզագրական տարրեր պարունակող պետական և տեղական նշանակության նախագծային փաստաթղթերը համաձայնեցնել լիազոր մարմնի հետ՝ որպեսզի ապահովվի տեղեկատվական բանկի ամբողջականությունը և համապատասխանությունը չափորոշիչներին: 

   Նախագծի մշակումը բխում է «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին»         ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «ա», 5-րդ հոդվածի «ա» ենթակետերի, 11-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի «Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին վերապահելու մասին» N 1028 որոշման պահանջներից:

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի      16-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ չեն նախատեսվում:

  • Обсуждалось

    05.04.2021 - 20.04.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4809

Принт