Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈւՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

Գործազուրկ անձանց աշխատանքի տեղավորման հնարավորություններն ընդլայնելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ)։

2․ Ընթացիկ իրավիճակը և առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է ներդնել նոր ծրագիր, որի նպատակն է աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված գործազուրկ անձանց աշխատանքի ընդունած գործատուին` այդ անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով աջակցություն տրամադրելու միջոցով։

Նախագծով առաջարկվում է ծրագրի շրջանակներում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար գործատուին տրամադրել աջակցություն՝ այդ անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով։ Նախատեսվում է աջակցությունը տրամադրել առավելագույնը մեկ տարի ժամկետով։

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

4․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ընդլայնել գործազուրկ անձանց աշխատանքի տեղավորման և կայուն զբաղվածության ապահովման հնարավորությունները։

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվոմ: Նախագծի հավելվածով ներդրվող՝ «Գործազուրկ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրում» ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով Զբաղվածության ծրագրի (1088) իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներից։

 

 

  • Обсуждалось

    24.03.2021 - 08.04.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4757

Принт