Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ

ՈՐՈՇՈւՄ 

--------- ---------------- 2021  թվականի  N    - Ն 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) գործազուրկների մասնագիտական ուսուցման և գործատուի մոտ գործազուրկների աշխատանքային փորձի ձեռքբերման կազմակերպման կարգը՝ համաձայն N 11 հավելվածի.».

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետը և որոշման N 12 հավելվածը.3) որոշման 1-ին կետի 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15) հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման, աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցման, ինչպես նաև ուղեկցողի կարիք ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց ուղեկցող ունենալու համար անհատույց դրամական օգնության տրամադրման կարգը՝ համաձայն N 15 հավելվածի.».

4) որոշման N 8 հավելվածի՝

ա. 2-րդ կետից հանել «, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման աջակցության միջոցով` հաշմանդամություն ունեցող անձանց կայուն զբաղվածության ապահովումը: Ընդ որում, հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձի համար սույն կարգով նախատեսված պահանջներով, ծրագրի կողմ հանդիսացող գործատուի և հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձի առաջարկով գործատուին միաժամանակ կարող են տրամադրվել սույն կարգի 3-րդ կետով սահմանված ենթածրագիր 1-ով և ենթածրագիր 2-ով նախատեսված միանվագ փոխհատուցումները:» բառերը,

բ. ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը և 22-43.3-րդ կետերը,

գ.  5-րդ կետում «ենթածրագրի (այսուհետ` ենթածրագիր 1)» բառերը փոխարինել «ծրագրի» բառով,

դ. 6-րդ կետում և ամբողջ տեքստում «ենթածրագիր 1» բառերը փոխարինել «ծրագիր» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,

ե. 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«III. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ».

5) որոշման N 11 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

6) որոշման N 15 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

___________ ___-ի N ____ -Ն որոշման 

 

«Հավելված N 11

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 17-ի N 534-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ 

ԳՈՐԾԱԶՈւՐԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈւՍՈւՑՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՏՈւԻ ՄՈՏ ԳՈՐԾԱԶՈւՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն)միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման, ինչպես նաև գործատուի մոտ գործազուրկների աշխատանքային փորձի ձեռքբերման կազմակերպման (այսուհետ՝ ծրագիր) հետ կապված հարաբերությունները:
  2. Ծրագրի նպատակն է աջակցել գործազուրկին ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական ունակություններ և կարողություններ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու համար։
  3. Մասնագիտական ուսուցումը կամ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպվում է այն դեպքում, երբ աշխատաշուկայում բացակայում են գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղին ներկայացվող պահանջներին համապատասխան ունակություններ և հմտություններ ունեցող անձինք։
  4. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

  1. Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում թափուր աշխատատեղ ունեցող գործատուն անձամբ կամ էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում տարածքային կենտրոն։
  2. Գործատուն դիմումին կից ներկայացնում է թափուր աշխատատեղի հայտ՝ նշելով թափուր աշխատատեղը համալրելու նպատակով անհրաժեշտ մասնագիտական ունակությունների և հմտությունների պահանջները։
  3. Տարածքային կենտրոնը գործատուի դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմումով ներկայացված տեղեկատվությունը մուտքագրում է տեղեկատվական համակարգում և դրա մասին տեղեկացնում ծառայությանը:
  4. Ծառայությունը գործատուի հայտով ներկայացված թափուր աշխատատեղը ծրագրի աջակցությամբ համալրելու համար մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով կատարում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ընտրություն` հիմք ընդունելով սույն կարգի 6-րդ կետում նշված պահանջները, ձևավորում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ցուցակը (այսուհետ՝ ցուցակ) և ուղարկում համապատասխան տարածքային կենտրոններ:
  5. Տարածքային կենտրոնը ցուցակում ընդգրկված անձին տրամադրում է ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն:
  6. Տարածքային կենտրոնը ցուցակում ընդգրկված անձանց ուղեգրում է գործատուի մոտ կամ գործատուի էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում հաղորդագրություն` նշելով ցուցակում ընդգրկված անձանց մասին տեղեկատվությունը։
  7. Ցուցակում ընդգրկված անձանցից գործատուն ընտրում է իր պահանջներին առավելապես բավարարող անձին (այսուհետ՝ շահառու) և առաջարկում տարածքային կենտրոնին՝

1) իրականացնել շահառուի մասնագիտական ուսուցում՝

ա.  իր մոտ կամ

բ. իր կողմից առաջարկվող ուսումնական կազմակերպությունում կամ

գ. իր պահանջներին համապատասխան՝ ծառայության կողմից առաջարկվող ուսումնական կազմակերպությունում կամ

2) շահառուի համար իր մոտ կազմակեպել աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթաց։

 

  1. ԳՈՐԾԱԶՈւՐԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈւՍՈւՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւՄԸ 
  1. Շահառուի մասնագիտական ուսուցման կազմակերպման համար տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջևկնքվում է ծրագրի կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 1), որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ՝ նախարար)։
  2. Պայմանագիր 1-ի հիման վրա շահառուն ընդգրկվում է սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից հաստատված չափանիշներին համապատասխանող ուսումնական կազմակերպության կողմից մինչև 5 ամիս տևողությամբ իրականացվող մասնագիտական ուսուցման համապատասխան դասընթացում և տարածքային կենտրոն է ներկայացնում ուսումնական կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը։
  3. Ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին վճարվում է ուսման վարձի փոխհատուցում ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 40000 դրամի չափով։
  4. Շահառուն բանկային հաշիվ չունենալու դեպքում մասնագիտական ուսուցման դասընթացում ընդգրկվելուց հետո եռօրյա ժամկետում առևտրային բանկում բացում է բանկային հաշիվ և տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:
  5. Մասնագիտական ուսուցումից հրաժարված կամ հեռացված անձը կարող է գործատուի համաձայնությամբ փոխարինվել ցուցակում ընդգրկված այլ անձով՝ մասնագիտական ուսուցման դասընթացն սկսվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
  6. Տարածքային կենտրոնն ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է շահառուների մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցության մոնիթորինգ:
  7. Մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտական վկայականն ստանալուց հետո շահառուն երկու աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է տարածքային կենտրոն:
  8. Սույն կարգի 18-րդ կետում նված վկայականը տարածքային կենտրոն ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գործատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ առնվազն 12 ամիս ժամկետով։
  9. Գործազուրկի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի պատճենը ներկայացնում է տարածքային կենտրոն:
  10. Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երեք ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է գումար առավելագույնը 25000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար։
  11. Ծրագրի շրջանակներում շահառուին վճարված ֆինանսական միջոցները ենթակա են ամբողջությամբ վերադարձման՝

1) գործատուի կողմից՝

ա․ սույն կարգի 19-րդ կետում նշված ժամկետում առնվազն մեկ տարի ժամկետով, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ առնվազն 12 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելուց գործատուի հրաժարվելու դեպքում,

բ․ աշխատանքային պայմանագիրը մինչև մեկ տարի գործողության ժամկետը լրանալը գործատուի կողմից լուծելու դեպքում․

2) շահառուի կողմից՝

ա. եթե նա հրաժարվում է սույն կարգի 19-րդ կետում նշված ժամկետում առնվազն մեկ տարի ժամկետով, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ առնվազն 12 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելուց,

բ․ եթե նա լուծում է աշխատանքային պայմանագիրը մինչև մեկ տարի գործողության ժամկետը լրանալը,

գ․ եթե շահառուն ծրագրում ընդգրկվելու պահին եղել է զբաղված կամ ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ, կամ տարածքային կենտրոնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին, կամ հեռացվել է մասնագիտական ուսուցման դասընթացից երեք անգամ անհարգելի պատճառով դասընթացի չներկայանալու հիմքով: Մասնագիտական ուսուցման դասընթացին չներկայանալու հարգելի պատճառները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 4 հավելվածով: 

III. ԳՈՐԾԱՏՈւԻ ՄՈՏ ԳՈՐԾԱԶՈւՐԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւՄԸ 

23 Գործատուի կողմից շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացն իր մոտ կազմակերպելու դեպքում` տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է ծրագրի կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 2), որի օրինակելի ձևը հաստատում է նախարարը։

  1. Պայմանագիր 2-ը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գործատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ առնվազն 12 ամիս ժամկետով։
  2. Գործազուրկի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի պատճենը ներկայացնում է տարածքային կենտրոն:
  3. Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուին տրամա
  • Обсуждалось

    19.03.2021 - 05.04.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4985

Принт

Предложения

Տիրան Կաժոյան

21.03.2021

Շատ խրախուսելի նախագիծ է։ Լավ կլիներ պետության առաջնահերթ ռազմավարական ոլորտներում ՝ օրինակ ռազմաարդյունաբերություն, ՏՏ ոլորտ և այլն, ապագա աշխատողին պետությունը սկսի նախապատրաստել հենց սկզբից՝ դպրոցից, որոշակի խրախուսական մեթոդներով, հետագայում էլ ավելի խորացնելով բուհերում՝ անգամ պետության հաշվին ուղարկելով վերապատրաստման արտասահման՝ միաժամանակ ամրագրելով ուսանողի ապագա աշխատանքը իր կոնկրետ մասնագիտությամբ հենց ավարտելուց հետո։ Կարճ ասած՝ պետությունը պետք է իր առաջ դնի կոնկրետ ուղղությունների զարգացում, ստեղծի դրա համար անհրաժեշտ գործարաններ կամ ենթակառուցվածքներ և պատրաստի անհրաժեշտ և որակյալ կադրեր՝ երաշխավորելով վերջիններիս այդ կրթությունը վերջացնելուց հետո ստանալ նախանշված հիմնական աշխատատեղը՝ նախանշված սկզբնական աշխատավարձով։ Այս ճանապարհով պետությունը ինչ ոլորտ ուզենա այն էլ կզարգացնի, իսկ սովորողները չեն սովորի միայն դիպլոմի համար, այլ համոզված կլինեն, որ ընտրելով տվյալ ոլորտը, հենց ավարտելուց հետո միանգամից կունենան իրենց հիմնական գործը։ Հուսով եմ միտքս կարողացա հասկանալի շարադրել... Մեր երկրին արագ զարգացում է պետք, որի շարժիչը հենց պետությունը պիտի դառնա։ Հարգանքով՝ Տիրան Կաժոյան, հեռ 093200259

David Aspaturyan

19.03.2021

Ես բազմազավակ ծնող եմ ունեմ 6երեխա ինչպես կարող եմ օգտվել այս ծրագրից։

Узнать больше