Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____   __________________2021 թվականի N __________-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի  Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետում «ՀՀ ԳԱԱ» բառերը փոխարինել «ՀԱՊՀ»  բառերով:

 

 

 

 

 

 

 

   ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1.   Անհրաժեշտությունը

             «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության կառավարության որոշման փոփոխությունը պայմանավորված է քաղաքացու դիմումով: Քաղաքացին մինչև 26 տարեկան լրանալը ստացել է տարկետում ուսումը ասպիրանտուրայում շարունակելու համար, սակայն ՀԱՊՀ ասպիրանտուրայում առկա ուսուցմամբ «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ տեղեր չհատկացվելու պատճառով նա ընդունվել է ՀՀ ԳԱ միջազգային գիտակրթական կենտրոն: Սասուն Բախշյանը որպես ատենախոսության թեմա ընտրել է «Մետալուրգիական արդյունաբերության կայուն զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», սակայն ՀՀ ԳԱ միջազգային գիտակրթական կենտրոնի առաջարկվող ատենախոսական թեմաները չեն վերաբերվում իր արդեն ձևավորված և կատարված գիտական աշխատանքների հետ, այդ իսկ պատճառով էլ նա ընդունվել է ՀԱՊՀ-ում հեռակա բաժին՝ որպեսզի կարողանա իր գիտական հետազոտությունները արդյունավետ շարունակել կատարված գիտական աշխատանքների ուղղությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

            Սասուն Բախշյան ընդունվել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրա և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման հավելված 3-ի 1-ին կետի 6-րդ ենթակետով Ս. Բախշյանին մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 26 տարին լրանալու օրը, տրվել է տարկետում:

             Հաշվի առնելով քաղաքացու ընտրված ատենախոսության թեման նա շարունակելով ասպիրանտուրան ՀԱՊՀ-ի հեռակա բաժնում հնարավորություն կունենա իր գիտական     հետազոտությունները արդյունավետ շարունակել կատարված գիտական աշխատանքների  ուղղությամբ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

 

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնրավորություն կընձեռնվի  քաղաքացի Սասուն Բախշյանի ասպիրանտուրան շարունակելու     ՀԱՊՀ-ի  հեռակա բաժնում:

           «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ  Հայաստանի Հանրապետության  պետական  բյուջեում  ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

  • Обсуждалось

    13.03.2021 - 29.03.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4907

Принт