Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի № 623-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի № 623-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի № 623-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշանակման հայտ ներկայացված ՀԳՄ-ների նշանակման գործընթացում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք շտկելու, նշանակման գործընթացը հստակեցնելու և որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել։

Նախագծով հստակեցվել են ՀԳՄ կողմից ներկայացվող փաստաթղթերը, ՀԳՄ-ի և Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերության հետ կնքված մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագրի ներկայացման համար սահմանվել է ապահովագրողի առավելագույն պատասխանատվության սահմանաչափ, ինչպես նաև պետական տուրքի վճարման հստակ ժամկետներ, նշանակման մերժման հիմքեր և այլն։

Նախագծով նախատեսվում է ՀԳՄ-ների նշանակման գործընթացի՝ փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում համապատասխան աշխատանքային խմբի միջոցով իրականացվող գնահատման գործընթացի փոխարինում քվեարկությամբ։ Մասնավորապես, հիմնվելով հավատարմագրման գործընթացի վրա միայն փաստաթղթային գնահատման արդյունքում հնարավորություն կընձեռնվի գնահատելու ՀԳՄ-ների իրավազորությունը և տրամադրելու համապատասխանության գնահատման ծառայությունների իրականացման իրավասություն ինչպես ՀՀ այնպես էլ ԵԱՏՄ գործող ՏԿ-երին:

           2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս գործող Որոշման մշակումը պայմանավորված է և բխում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության` ԵՄ յուրահատուկ օրենսդրության հետ մոտարկման պահանջներից, ինչի շրջանակներում սահմանված «տվյալ արտադրանքի` առնվազն 1500 փորձարկման արձանագրություն­ների և (կամ) առնվազն 500 համապատասխանության սերտիֆիկատների առկայություն» չափանիշը ՀՀ համար ներկայումս անիրատեսական է, քանի որ ՀՀ-ում առկա են/գործում են մի շարք նոր ստեղծված և հավատարմագրված ՀԳՄ-ներ, որոնք չեն կարող ապահովել վերը նշված պահանջը։ Բացի այդ հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ում գործող ՀԳՄ-ների գերակշիռ մասը ևս չեն կարողանում ապահովել նշված պահանջի ապահովումը, ուստի սահմանվել է պարզեցված պահանջ, այն է՝ ՀԳՄ-ի կողմից իր գործունեության ընթացքում տրամադրված համապատասխանության գնահատման (գրանցված համապատասխանության հայտարարագրեր, տրամադրված փորձարկման արձանագրություններ, համապատասխանության սերտիֆիկատներ, պետական գրանցման վկայականներ) վերջին 5 փաստաթղթերի պատճենների առկայություն։

Միաժամանակ ՀԳՄ-ների նշանակման գործընթացի՝ փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում համապատասխան աշխատանքային խմբի միջոցով իրականացվող գնահատման համակարգը ոչ իրատեսական և անարդյունավետ է, ուստի անհրաժեշտություն է առաջացել այն փոխարինել քվեարկությամբ, ինչը ևս Նախագծով հստակեցվել է։

Որոշմամբ առկա չէ ՀԳՄ-ի և Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերության հետ կնքված մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագրերը կնքվում են 1 տարի ժամկետով և այլևս դրանց գործողության ժամկետները չեն երկարաձգվում կամ վերակնքվում, իսկ գործող Որոշմամբ պայմանագրերի  կրկին ներկայացման պահանջ սահմանված չէ։ Նշված խնդիրը լուծելու, ինչպես նաև նշանակման ողջ ժամանակահատվածում գործող մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագրերի առկայությունը ապահովելու համար սահմանվել են հստակ պահանջներ և դրույթներ, չներկայացման դեպքում՝ նշանակման մերժման հիմք։

Նշանակման գործընթացի ավարտից հետո ՀԳՆՄ-ների կողմից պետք է ապահովվի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը, սակայն ներկայումս առկա է նաև ՀԳՆՄ-ների կողմից պետական տուրքի վճարման ժամկետի հետ կապված խնդիր, ինչը կարգավորելու համար ևս Նախագծում կատարվել են համապատասխան լրացումներ և հստակեցումներ։

3Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունումն ամբողջությամբ կհստակեցնի ՀԳՄ-ների նշանակման գործընթացը և կկարգավորի ներկայումս այդ գործընթացի կազմակերպման և իրականացման ժամանակ առաջացած մի շարք էական խնդիրներ ու հարցեր։

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

5 Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

     Չկան:

 

 

  • Обсуждалось

    09.03.2021 - 31.03.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4175

Принт