Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 174-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը


Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 174-Ն որոշման հավելվածի 8․3 կետի համաձայն՝ Ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով դադարեցվում է պարեկային ծառայության պաշտոնի նշանակման համար անցկացվող դասընթացին ոստիկանության այն ծառայողի վերապատրաստումը, որը դասընթացն սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարին ուղղված զեկուցագրով չի հավաստել սույն կարգի 8.2-րդ կետում նշված վարորդական վկայականը ձեռք բերելու փաստը՝ դրան կցելով վկայականի պատճենը:
Հաշվի առնելով, որ ուսումնական գործընթացը սկսվել է 18.01.2021թ․-ին, որոշմամբ սահմանված երկամսյա ժամկետը լրանում է մարտի 18-ին: Այնինչ 2021թ. փետրվարի 24-ի դրությամբ շուրջ 95 սովորող դեռևս չեն հասցրել համապատասխան հաշվառման-քննական ստորաբաժանումներում վարորդական վկայական ստանալու համար հանձնել քննությունները և ստանալ վարորդական վկայականները:
Ձգձգման հիմնական պատճառներից են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտինի և հետպատերազմյան ժամանակահատվածում հաշվառման-քննական ստորաբաժանումների գերծանրաբեռնվածությունը, ինչպես նաև կրթահամալիրում ուսումնական պարապմունքների խիտ գրաֆիկի (շաբաթական 6 օր, մինչև ժամը 16.00) պատճառով կրթահամալիրից դուրս սովորողների կողմից մեքենավարման դասընթացներ անցնելու դժվարությունները:

 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է բացառիկ դեպքերում, սովորողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա, ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի կողմից երկամսյա ժամկետը առավելագույնը մեկ ամսով երկարաձգելու հնարավորություն տալ, որպեսզի սովորողները, որոնք իրենց կամքից անկախ հանգամանքներից ելնելով չեն հասցրել ապահովել վարորդական վկայական ներկայացնելու պահանջը, կարողանան քննություն հանձնել և շարունակել ուսումնառությունը։

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի սովորողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի կողմից երկամսյա ժամկետը երկարաձգել առավելագույնը մեկ ամսով՝ ապահովելով սովորողների կողմից վարորդական վկայական ստանալու հնարավորությունը։

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 174-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 


ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՄԱՆԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 174-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Обсуждалось

    02.03.2021 - 17.03.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция, Безопасность дорожного движения

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4490

Принт