Добавить в избранное

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը.

Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲ ընկերությանը (այսուհետ նաև`  Ընկերություն) իր գործունեության ուղղությունը փոխելու հնարավություն ընձեռնելու անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

          «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲ ընկերությունը ներկայումս ընդգրկված է 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանում:

          «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն ծրագրի մաս հանդիսացող 1-ին հավելվածում ընդգրկված առողջապահական ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը կամ որևէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող բժշկական ծառայությունների որակի և մրցունակության ապահովման առումով):

          «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲ ընկերության մասով Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջից բացառություն նախատեսելը հնարավություն կտա Ընկերությանը իր գործունեությունը զարգացնել այլ` առաել անհրաժեշտ ուղղություններով:  

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

  Նախագծով առաջարկվում է Օրենքի 8-րդ հոդվածով մասնավորեցման ցանկում ընդգրկված առողջապահական ընկերությունների գործունեության հիմնական ուղղությունը կամ հանրային նշանակությունը փոփոխության չենթարկելու կամ դրանց գործունեության հանրային օգտակարությունը որևէ կերպ չնվազեցնելու վերաբերյալ պայմանները չտարածել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲ ընկերության նկատմամբ: Նշվածից հետևում է, որ ընկերության մասնավորեցման գործընթացի ավարտից հետո կարող է իր գործունեությունը ծավալել այլ ուղղություններով: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

        Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է օրենքի 8-րդ հոդվածում կատարել լրացում, ըստ որի` օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պայմանները չեն տարածվելու ծրագրով սահմանված «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲ ընկերության նկատմամբ` հնարավորություն տալով Ընկերությանը մասնավորեցման գործընթացի ավարտից հետո գործունեություն ծավալել այլ ուղղություններով:

  • Обсуждалось

    01.03.2021 - 16.03.2021

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4480

Принт