Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի «ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 ՀՀ էկոնոմիկայի նախարարության նպատակն է տնտեսական քաղաքականության մշակումը, իրականացումը, համակարգումը և արդյունքների գնահատումը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոլորտներում։

Նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է տնտեսական հետազոտություններ, ցուցանիշների հավաքագրում, վերլուծություններ ու գնահատումներ և դրանց արդյունքների հիման վրա մշակում է տնտեսական քաղաքականություն։ Նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, մասնավորապես՝  առաջարկություններ է ներկայացնում մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների, սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության վերաբերյալ,  ապահովում արտաքին տնտեսական համագործակցություն, մշակում և իրականացնում է գյուղատնտեսության տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման աջակցության հիմնական մեխանիզմները, ուղղությունները և գործողությունները, ապահովում է տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ուղղությամբ մասնավոր հատվածի ծրագրերը խթանող գործիքակազմի կիրառումը և այլն։

Վերոշարադրված նպատակի և գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման նկատառումով անհրաժեշտություն է առաջանում տիրապետել դիսագրեգացված մակարդակի (այդ թվում՝ հարկային գաղտնիք պարունակող) վիճակագրական տվյալների:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրումը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության 2002թ․ հոկտեմբերի 3-ի                  N1584-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) դրույթներին համապատասխան։

Անհրաժեշտ վիճակագրական տվյալների (այդ թվում՝ հարկային գաղտնիք պարունակող) ոչ լիարժեք և ոչ պարբերական հասանելիությունը խիստ սահմանափակում է առավել խորքային հետազոտությունների, վերլուծությունների և մշտադիտարկումների  իրականացումը։

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Որոշմամբ ամրագրվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  համատեղ հրամանի հաստատման պահանջը՝ սահմանելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը  հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման ձևաչափը։

 

  1. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան է՝ ՀՀ պետական եկամուտների կողմից հավաքագրվող հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվության ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը տրամադրման ձևաչափի սահմանումը։

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կտնօրինի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հավաքագրվող հարկային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը, ինչը թույլ կտա օպերատիվ կարգով վեր հանել տնտեսությունում առկա խնդիրները և մշակել դրանց վերացման կամ կանխարգելմանն ուղղված առավել հիմնավորված միջոցառումներ՝ բարձացնելով մշակվող տնտեսական քաղաքականությունների արդյունավետությունը։  

 

  • Обсуждалось

    12.02.2021 - 04.03.2021

  • Тип

    Приказ решение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4230

Принт