Добавить в избранное

Проект принят

«Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Տեղեկանք-հիմնավորում

Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության

 

Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը կազմվել է հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 82-րդ և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածներով ամրագրված դրույթները: 

Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 73,364,346.2 հազար դրամ, ծրագրված (ճշտված) 84,941,605.9 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 86.4%։ Ընդ որում` Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված (ճշտված) 82,703,901.2 հազար դրամ ընդամենը եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 73,297,611.5  հազար դրամ՝ ապահովելով 88.6% կատարողական:

Երևան քաղաքի 2020 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 27,020,249.6 հազար դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 24,528,951.8 հազար դրամ կամ 90.8%։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը պակաս է 2019 թվականի համապատասխան ցուցանիշից 473,963.7 հազար դրամով։

Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 64,300,825.6 հազար դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 63.5%-ը։ Նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, պատվիրակված լիազորությունների մասամբ չկատարմամբ, ինչպես նաև COVID-19 համավարակի հետ արտակարգ և ռազմական դրության հետ պայմանավորված որոշ ծրագրերի չկատարմամբ:

Հարկ է նշել, որ 2020 թվականի բյուջեի ծրագրված (ճշտված) 16,366,857.1 հազար դրամ պակասուրդի դիմաց բյուջեն փաստացի կատարվել է 9,063,520.6 հազար դրամ հավելուրդով։

  • Обсуждалось

    11.02.2021 - 26.02.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Мэрия Еревана

Общественное обсуждение

25.02.2021 11:00

В ходе общественных обсуждений, которые пройдут 25-го февралья 2021г. в 11.00, в административном здании мэрии Еревана по адресу улица Аргишти 1, состоятся также открытые общественные слушания.

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4954

Принт