Добавить в избранное

Проект принят

«Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Երևանի զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ քաղաքապետը հաշվետվություն է ներկայացնում Երևան քաղաքի ավագանուն:

Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը կազմվել է Երևանի քաղաքապետի 05.04.2019թ. 1041-Ա որոշմամբ ընդունված ձևաչափով։

Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հիմնականում բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝ «Ծրագրի կամ միջոցառման անվանում», «Նախատեսված աշխատանքների նկարագիր», «Աշխատանքների իրականացման գործընթաց» և «Իրականացնող կազմակերպություն, կատարման ժամկետ», «Նշումեր»։ Հաշվետվության կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները և Երևանի վարչական շրջանները։

Հաշվետվության մեջ մանրամասն ներկայացված են Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրով նախատեսված և իրականացված աշխատանքների վերաբերյալ ծավալային և քանակական տվյալները։

Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 2021 թվականի փետրվարի 10-ի նիստի դրական եզրակացությամբ «Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացվել է հանրային քննարկումների: Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ.45-Ն և Երևանի քաղաքապետի 2021 թվականի փետրվարի 10-ի հ. 270-Ա որոշումների համաձայն՝ 2021 թվականի փետրվարի 11-ից 25-ը ներառյալ կազմակերպվել են հանրային քննարկումներ՝ հանրային բաց լսումների եղանակով:

Հիմք ընդունելով վերը շարադրվածը՝ Երևան քաղաքի ավագանուն է ներկայացվում Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը:

  • Обсуждалось

    11.02.2021 - 26.02.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Мэрия Еревана

Общественное обсуждение

25.02.2021 11:00

В ходе общественных обсуждений, которые пройдут 25-го февралья 2021г. в 11.00, в административном здании мэрии Еревана по адресу улица Аргишти 1, состоятся также открытые общественные слушания.

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5205

Принт