Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«     »  «                 »  2021 թվականի N ...... -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)`
  • 2-րդ կետը «պայմանագիր կնքող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն որոշման՝ բացառությամբ N 4 և N 5 հավելվածների, վերաբերյալ պարզաբանում տվող» բառերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1. Սահմանել, որ սույն որոշման N 4 և N 5 հավելվածների պարզաբանում տվող մարմինը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն է:»,

  • 1-ին կետի «օրենքով նախատեսված» բառերից հետո լրացնել ««Սոցիալական փաթեթի ապահովում» ծրագրի» բառերով, իսկ «ծրագրում» բառը փոխարինել «միջոցառման (այսուհետ՝ Միջոցառում) մեջ» բառերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1.1-ին կետով.

«4.1.1. Սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 3.1-ին ենթակետով սահմանված սոցփաթեթի շահառու կազմակերպությունները, յուրաքանչյուր բյուջետային տարում՝ Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի օրենսդրությամբ սահմանված կարգով, Միջոցառման գծով ֆինանսավորվում են առաջին եռամսյակի համար՝ հունվար-փետրվար, երկրորդ եռամսյակի համար՝ մարտ-մայիս, երրորդ եռամսյակի համար՝ հունիս-օգոստոս, իսկ չորրորդ եռամսյակի համար՝ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների կտրվածքով, որոնք ըստ սոցփաթեթի շահառու կազմակերպությունների՝ եռամսյակային (աճողական) կտրվածքով բաշխվում են՝ առաջին եռամսյակում երկու, կիսամյակում՝ հինգ, ինն ամսում՝ ութ, իսկ տարվա համար՝ 12 ամիսների հաշվարկներով:»,

  • 2-րդ կետի, Որոշման N 1 և N 2 հավելվածների ողջ տեքստում «անմիջական ընտանիքի անդամ» բառերը փոխարինել «ընտանիքի անմիջական անդամ» բառերով՝ իրենց հոլովաձևերով,
  • 7-րդ և 4.8-րդ կետերը հանել,
  • 7-րդ կետի «15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցնելով տալ հանձնարարական բոլոր պետական բուհերին`» բառերը փոխարինել «15-օրյա ժամկետում և դրանից հետո՝ ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցնելով` տալ հանձնարարական սույն որոշման N 2 հավելվածի N 3 ձևի 2-րդ կետով նախատեսված կրթական ծրագրեր իրականացնող՝ բոլոր պետական ուսումնական հաստատություններին» բառերով, իսկ «կուրսում սովորող ուսանողների» բառերը՝ «կուրսում կամ դասարանում սովորողների» բառերով,
  • 1-ին կետի «ուսանողի՝ ավարտական կուրսում» բառերը փոխարինել «անձի՝ ավարտական կուրսում կամ դասարանում» բառերով,
  • 9-րդ կետի՝

ա. 1-ին նախադասության «տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց, կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց» բառերը փոխարինել «տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում առնվազն կես դրույքով (նորմալ կամ կրճատ տևողությամբ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոսով) անընդմեջ վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց» բառերով,

բ. 1-ին ենթակետը «աշխատանքի վերադառնալու ամսվանից» բառերից առաջ՝ «սկսած» բառով.

գ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) եթե սոցփաթեթի շահառուն մեկ կազմակերպությունից մինչև մեկ ամսվա ընթացքում ընդունվում (տեղափոխվում) է մեկ այլ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում աշխատանքի, սոցփաթեթի գումարները՝ տվյալ ամսվանից սկսած փոխանցվում են նոր աշխատավայրի կազմակերպության միջոցով՝ նոր աշխատավայրի իր դրույքին (աշխատաժամանակի տևողությանը) համապատասխան.»,

  1. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.4-րդ և 9.5-րդ կետերով.

«9.4. Սույն որոշումը չի տարածվում օրենքով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց վրա՝ աշխատանքային լիազորությունների կասեցման (ժամանակավորապես դադարեցման) պահից մինչև կասեցման (ժամանակավորապես դադարեցման) վերաբերյալ որոշման վերացումն ընկած ժամանակահատվածում:

9.5. Օրենքով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի աշխատանքային լիազորությունների կասեցման (ժամանակավորապես դադարեցման) վերաբերյալ որոշման վերացման դեպքում՝ սոցփաթեթի գումարն աշխատողին փոխանցվում է աշխատանքի վերադառնալու ամսվանից սկսած, եթե նա մինչև իր աշխատանքային լիազորությունների կասեցումը (ժամանակավորապես դադարեցումը) հանդիսացել է սոցփաթեթի շահառու:»:

  1. Որոշման N 1 հավելվածի 1-ին կետի «Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, ինչպես նաև կրթության, մշակույթի, գիտության և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում և սույն կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետում նշված մարմիններում՝» բառերը փոխարինել «Սույն կարգով սահմանվում են սոցփաթեթի և դրա մեջ ներառված ծառայությունների, սոցփաթեթի շահառուների և սույն որոշմամբ և որոշման հավելվածներով օգտագործվող այլ հասկացությունները, սոցփաթեթի հատկացման նպատակն ու սկզբունքները, կարգավորվում՝» բառերով։
  2. Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում`

1) «Սույն կարգում օգտագործվող» բառերը փոխարինել «Սույն որոշման մեջ, ինչպես նաև սույն որոշման հավելվածներում օգտագործվող» բառերով,

2) 2-րդ ենթակետի և 7-րդ կետի, Որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի, 5-րդ կետի և N 1 ձևի 2-րդ կետի, Որոշման N 6 հավելվածի 1-ին և 2-րդ կետերի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման» բառերը փոխարինել «սույն որոշման» բառերով,

3) 2-րդ ենթակետից հանել «(այսուհետ՝ որոշում)» բառերը,

4) 3-րդ ենթակետի «(նորմալ աշխատաժամանակի)» բառերը փոխարինել «(նորմալ կամ կրճատ տևողությամբ աշխատաժամանակի)» բառերով, իսկ «սույն որոշմամբ» բառերը փոխարինել «սույն կետի 1-ին ենթակետով» բառերով,

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին ենթակետով.

«3.1) սոցփաթեթի շահառու կազմակերպություն՝ սույն կետի 4-6-րդ ենթակետերում ներառված պետական մարմին, կազմակերպություն, հիմնադրամ կամ ընկերություն.»,

6) 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) կրթության, գիտության, մշակույթի և սոցիալական պաշտպանության բնագավառների պետական կազմակերպություններ` ներառում է հետևյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունները`

ա. հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոցներ,

բ. նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ,

գ. գրադարաններ,

դ. թանգարաններ,

ե. մշակույթի տներ, կենտրոններ,

զ. թատրոններ,

է. համերգային կազմակերպություններ,

ը. տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ,

թ. երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններ,

ժ. երեխաների խնամքի ցերեկային և (կամ) աջակցության կենտրոններ,

ժա. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,

ժբ. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,

ժգ. «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,

ժդ. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,

ժե. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,

ժզ. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,

ժէ. «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,

ժը. «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,

ժթ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,

ի. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,

իա. «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,

իբ.  «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,

իգ. «Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,

իդ. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,

իե. «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,

իզ. «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,

իէ. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունները,».

6) 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) սոցփաթեթի շահառու`

ա. սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված հաստատությունների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,

բ. դատավորները,

գ. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,

դ. Հայաստանի Հանրապետության հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,

ե. «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,

զ. ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,

է. «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,

ը. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,

թ. «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,

ժ. «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,

ժա. «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,

ժբ. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան N 3 ավագ դպրոցի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,

ժգ. Երևանի պետական մանկավարժական համալսարանի N 57 ավագ դպրոցի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,

ժդ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,

ժե. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,

ժզ. «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,

ժէ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,

ժը. «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,

ժթ. ««Արմենպրես» լրատվական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,

ի. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» փակ բաժնետիրական ընկերության հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,

իա. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք` բացառությամբ ղեկավար աշխատակազմի (տնօրենի, տնօրենի տեղակալների),

իբ. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 12-Ն որոշմամբ սահմանված առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձինք.

իդ. «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» փակ բաժնետիրական ընկերության հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք,

իե. սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում, ինչպես նաև սույն ենթակետի «ա.» պարբերությունից  մինչև «իդ.» պարբերությունում նշված հաստատություններում չաշխատող` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող «ԽՍՀՄ» և Հայաստանի Հանրապետության «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» պատվավոր կոչմանն արժանացած անձինք,».

7) 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անմիջական անդամ`  ամուսինը, ծնողը, զավակը (նաև որդեգրողը, որդեգրվածը), խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը).»։

  1. Որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում՝

1) «պետական մարմիններում և կրթության, մշակույթի, գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում» բառերը փոխարինել «սոցփաթեթի շահառու կազմակերպություններում» բառերով,

2) 1-ին ենթակետը «սոցիալական» բառից առաջ լրացնել «առողջապահական և» բառերով», իսկ նույն կետի 4-րդ ենթակետի «նպաստելն է:» բառերը կետադրական նշանով փոխարինել «,» կետադրական նշանով,

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետ.

«5) աշխատողների առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը (այդ թվում` մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու միջոցով) նպաստելն է։»։

3) 4-րդ ենթակետի «պետական մարմիններից» բառերը փոխարինել «պետական հատվածից» բառերով։

  1. Որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում՝

1) 2-րդ ենթակետը, Որոշման N 1 հավելվածի 6-րդ, 10-րդ, 11-րդ, 18-րդ և 23-րդ կետերը «որոշման» բառից առաջ լրացնել «սույն» բառով,

2) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սոցփաթեթի շահառուն իրավունք ունի օգտվելու սույն որոշման N 2 հավելվածով սահմանված չափորոշիչներին համապատասխանող և սոցփաթեթի ծառայություն մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպությունների ծառայություններից.»,

3) 4-րդ ենթակետը «նախապես օգտվի» բառերից հետո լրացնել «կամ նախապես՝ 365 օրյա ժամկետում, օգտված լինի» բառերով, իսկ սույն ենթակետի վերջին նախադասությունից հանել «` սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար ներկայացնելու նպատակով» բառերը,

4) 6-րդ ենթակետի «մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (լրիվ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը» բառերը փոխարինել «մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի համար սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված գումարի չափը (ներառյալ սույն կարգի 17-ին, 17.2-րդ և 17.3-րդ կետերով սահմանված դեպքերում)» բառերով.

5) 7-րդ ենթակետը հանել.

6) 8-րդ ենթակետի`

ա. «ընդգրկված է սույն կարգի 2-րդ կետի 4-րդ, 5-րդ ու 6-րդ ենթակետերով նախատեսված հաստատությունների ցանկում» բառերը փոխարինել «հանդիսանում է սույն կարգի 2-րդ կետի 3.1-ին ենթակետով սահմանված սոցփաթեթի շահառու կազմակերպություն» բառերով,

բ. 8-րդ ենթակետի «ընդգրկված չէ սույն կարգի 2-րդ կետի 4-րդ, 5-րդ ու 6-րդ ենթակետերով նախատեսված հաստատությունների ցանկում կամ ընդգրկված է, սակայն այդ հաստատության» բառերը փոխարինել «չի հանդիսանում սույն կարգի 2-րդ կետի 3.1-ին ենթակետով սահմանված սոցփաթեթի շահառու կազմակերպություն կամ հանդիսանում է, սակայն այդ կազմակերպության» բառերով, իսկ Որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի երրորդ նախադասության «4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված հաստատությունների`» բառերը` «3.1-ին ենթակետով սահմանված սոցփաթեթի շահառու կազմակերպության`» բառերով,

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-14-րդ ենթակետերով.

«10) յուրաքանչյուր սոցփաթեթի շահառու կազմակերպություն` իր կողմից սոցփաթեթի շահառուների բանկային հաշիվներին սույն կարգի 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ, 12.1-ին, 18-րդ, 18.1-ին կետերով սահմանված ընթացակարգերի խախտմամբ կատարված, մասնակի կատարված կամ չկատարված փոխանցումների արդյունքում չմարված պարտավորությունները մարում է սույն կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով սահմանված կարգով.

11) սույն կետի 10-րդ ենթակետով սահմանված դեպքերում` չմարված պարտավորությունները սոցփաթեթի շահառու կազմակերպության կողմից կարող են մարվել տվյալ կազմակերպության համար տվյալ բյուջետային տարում հատկացված միջոցներից խնայողությունների հաշվին՝ մինչև սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելը.

12) սույն կետի 10-րդ ենթակետով սահմանված դեպքերում չմարված պարտավորությունները, սույն կետի 11-րդ ենթակետով սահմանված կարգով մարելու անհնարինության պարագայում, տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպությունը կամ այդ կազմակերպության սոցփաթեթի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը (ստորաբաժանումները) կամ այդ ստորաբաժանման (ստորաբաժանումների) համապատասխան խախտում թույլ տված մասնագետը (մասնագետները) անձամբ է կրում իր մեղքով սոցփաթեթի չմարված պարտավորությունների մարման պատասխանատվությունը.

13) սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված տեղեկանքը՝ սոցփաթեթի շահառուի մեղքով նույն կետերով սահմանված ընթացակարգով սոցփաթեթի շահառու կազմակերպությանը չներկայացվելու դեպքում՝ իր չմարված պարտավորությունների մարման պատասխանատվությունը կրում է տվյալ շահառուն.

14) սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված տեղեկանքի մեջ համապատասխան բանկի կողմից ներկայացվող տեղեկատվությունը սխալ լինելու դեպքում, սոցփաթեթի շահառուի՝ չմարված պարտավորությունների մարումը ևս կարող է կատարվել սույն կետի 11-րդ կետով սահմանված կարգով: Սույն ենթակետով սահմանված դեպքում`

ա. չմարված պարտավորությունների մարման նպատակով տվյալ բանկը գրավոր դիմում է տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպությանը,

բ. չմարված պարտավորությունները` սույն կետի 11-րդ ենթակետով սահմանված կարգով մարելու անհնարինության պարագայում` իր չմարված պարտավորությունների մարման պատասխանատվությունը կրում է տվյալ բանկը կամ բանկի համապատասխան տեղեկանքը ներկայացնելու համար պատասխանատու մասնագետը:»:

  1. Որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի «սույն» բառը հանել։
  2. Որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի, Որոշման N 2 հավելվածի (այդ թվում՝ N 3 և N 4 ձևերի) ողջ տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով։
  3. Որոշման N 1 հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Եթե աշխատողի հիմնական և համատեղությամբ աշխատանքները կատարվում են այնպիսի գործատուի մոտ, որը հանդիսանում է սույն կարգի 2-րդ կետի 3.1-ին ենթակետով սահմանված սոցփաթեթի շահառու կազմակերպություն, համատեղությամբ աշխատանք կատարող անձինք սոցփաթեթից օգտվում են իրենց հիմնական աշխատավայրի գործատուի միջոցով:»:

  1. Որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին, 17.2-րդ և 17.3-րդ կետերով.

 «17.1. Սույն կարգի 17-րդ կետով սահմանված դեպքում աշխատողը համատեղության աշխատավայրի և այդ աշխատավայրում իր դրույքի (աշխատաժամանակի տևողության) վերաբերյալ փաստաթուղթ (տեղեկանք) է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին` սույն կարգի 4-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան սոցփաթեթի սահմանաչափը որոշելու (հաշվարկելու) համար:

17.2. Սույն կարգի 17.1-ին կետով սահմանված դեպքում աշխատողի աշխատաժամանակի տևողությունը հիմնական և համատեղությամբ աշխատավայրերում միասին անընդմեջ վեց ամսում չպետք է պակաս լինի առնվազն կես դրույքից (նորմալ կամ կրճատ տևողությամբ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոսից):

17.3. Եթե սոցփաթեթի շահառու կազմակերպությունում համատեղությամբ աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն չի հանդիսանում սույն կարգի 2-րդ կետի 3.1-ին ենթակետով սահմանված սոցփաթեթի շահառու կազմակերպություն, ապա այդ աշխատողը սոցփաթեթից օգտվում է համատեղությամբ աշխատանքային պայմանագիր կնքած գործատուի միջոցով` համատեղությամբ աշխատանքի դրույքին (աշխատաժամանակի տևողությանը) համապատասխան և սույն որոշմամբ սահմանված կարգով:»:

  1. Որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Աշխատողի դրույքի (աշխատաժամանակի) փոփոխման դեպքում սոցփաթեթի գումարի սահմանաչափը փոխվում է հաջորդող ամսվանից, իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցփաթեթի ծառայությունից (ծառայություններից) և դրույքի (աշխատաժամանակի) նվազեցման օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա չմարված պարտավորություններ (այդ թվում`  սույն որոշման N 3 հավելվածի 2.3-րդ, 2.4.9-րդ կետերով նախատեսված` մարման ենթակա պարտավորություններ), սոցփաթեթի գումարը փոխվում է պարտավորությունների (դրանց մարմանն ուղղված ընդհանուր գումարը չի կարող ավել լինել տվյալ բյուջետային տարում տվյալ շահառուի համար առավելագույնը 12 ամսվա համար նախատեսված ընդհանուր գումարից) մարմանը հաջորդող ամսվանից:»:

  1. Որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18.1-ին կետով.

«18.1. Սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում` սոցփաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը` մինչև սոցփաթեթի գումարը` սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով փոխանցելը, աշխատողից կամ, դրա անհնարինության դեպքում, բանկից ստանում է սույն կարգի 12-րդ կետի 12.1-ին կամ 12.2-րդ ենթակետերով սահմանված տեղեկանքը:»: 

  1. Որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.3-րդ կետով.

«19.3. Սույն կարգի 19.1-ին և 19.2-րդ կետերը գործում են մինչև 2021 թվականի հոկտեմբերի 7-ը։»։

  1. Որոշման N 1 հավելվածի 20-րդ կետի 1-ին ենթակետի «քարտի (փախստականի կարգավիճակ ունեցող սոցիալական փաթեթի շահառուների համար 2021 թվականի փետրվարի 1-ից) կամ օտարերկրյա քաղաքացիների համար անձը հաստատող» բառերը փոխարինել «քարտի կամ անձը հաստատող այլ» բառերով։
  2. Որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի «Աշխատողի» բառը փոխարինել «Սոցփաթեթի շահառուի» բառերով, իսկ նույն կետի՝ «կամ զավակի» բառերից հետո լրացնել «կամ ծնողի» բառերով, «ծննդյան վկայականը» բառերից հետո՝ «, իսկ որդեգրողի, որդեգրվածի, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվելու հիմքը հավաստող համապատասխան փաստաթուղթը» բառերով։
  3. Որոշման N 1 հավելվածի 22-րդ կետի «և 23-րդ կետում» բառերը հանել։
  4. Որոշման N 1 հավելվածի 22.1-ին կետի «սույն որոշման» բառերը փոխարինել «սույն կարգի» բառերով։
  5. Որոշման N 1 հավելվածի 23-րդ ենթակետը հանել։
  6. Որոշման N 2 հավելվածի՝

1) 1-ին կետի 1-3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սոցփաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները`

1) հանգստի ապահովում` Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում, որից կարող է օգտվել սոցփաթեթի շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները).

2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, որից կարող է օգտվել սոցփաթեթի շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները).

3) ուսման վճարի փոխանցում, որից կարող է օգտվել սոցփաթեթի շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները).»,

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.

«5) մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարում, որից կարող է օգտվել սոցփաթեթի շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները).

3) 3-րդ կետը հանել․

4) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.

«5) մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարման ծառայության չափորոշիչները՝ համաձայն N 5 ձևի.»։

5) 5-րդ կետից հանել «Բացի նշված սոցիալական փաթեթի ծառայության տեսակներից՝» բառերը, իսկ «օգտագործել» բառից հետո լրացնել «նաև» բառով։

6) N 2 ձևի՝

ա. 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սոցփաթեթի շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները)՝ վարկառու կամ հիփոթեքային վարկի համավարկառու` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում, իրավունք ունեն օգտվելու հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից։

  1. Սոցփաթեթի շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները)՝ իրավունք ունեն օգտվելու հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից՝ նույնիսկ այն դեպքում, երբ նա կամ նրա ընտանիքի անմիջական անդամը հիփոթեքային վարկն ստացել է նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը:»․

բ. 3-րդ և 4-րդ կետերը հանել։

7) N 2.1 ձևը հանել։

  1. Որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 5 ձևով.

«Ձև N 5

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ՄԱՐԶԱ-ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ, ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎՃԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 

  1. Մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարման ծառայության շրջանակներում փոխանցում կարող է կատարվել միայն այն մարզա-առողջարարական և սպորտային համալիրներին, լողավազաններին և այլ սպորտային կազմակերպություններին, որոնք ներառված են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ այդ նպատակով հրապարակված համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ցանկում։
  2. Մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններում ներառվում են՝

1) մարզա-առողջարարական և սպորտային համալիրների կողմից մատուցվող ծառայությունները,

2) լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները, որոնք կարող են ներառել՝

ա. մարզասրահ նախատեսված կանանց և տղամարդկանց համար հագեցված վարժասարքերով.

 բ. մերսման սրահ.

 գ. մարզչի և (կամ) մասնագետի առկայություն։»։

  1. Որոշման N 3 հավելվածի «2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն» բառերը հանել։
  2. Որոշման N 3 հավելվածի ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԿԱՏԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
(01. ______. 20__ թ. – 01. ______. 20__թ. ժամանակահատվածի համար) 

NN
ը/կ

Տեղեկատվության անվանումը

Գումարը

Շահառուների
կամ
պայմա-
նագրերի թիվը

1.

Կատարողի մոտ պայմանագրերի հիման վրա բացված` առկա սոցփաթեթի հաշիվներին հաշվետու ժամանակահատվածում փոխանցված ընդհանուր գումարների և այդ հաշիվների քանակի վերաբերյալ տեղեկատվություն 

 

 

2.

Կատարողի կողմից՝ սոցփաթեթի շահառուների հաշիվներին առկա դրական մնացորդի դիմաց նրանց վճարվող տոկոսների չափերի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն (առկայության դեպքում)

 

 

3.

Սոցփաթեթի ծառայություններից օգտվելու նպատակով այդ ուղղություններով ծախսված գումարների և պայմանագրերի թվի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն  (ներկայացվում է սույն ձևի 3.1-3.5-րդ տողերով տրված տվյալների հանրագումարը)

 

 

 

այդ թվում`

X

X

3.1.

ուսման վճարի փոխանցում (ներկայացվում է սույն կետի ենթակետերով տրված տվյալների հանրագումարը)

 

 

 

այդ թվում`

X

X

3.1.1.

________( անվանումը)____________ ուսումնական հաստատություն

 

 

3.2.

հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում (ներկայացվում է սույն կետի ենթակետերով տրված տվյալների հանրագումարը)

 

 

 

այդ թվում`

X

X

3.2.1.

________( անվանումը)____________ հիփոթեքային ընկերությաւն

 

 

3.3.

հանգստի ապահովում՝ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում  (ներկայացվում է սույն կետի ենթակետերով տրված տվյալների հանրագումարը)

 

 

 

այդ թվում`

X

X

3.3.1.

________( անվանումը)____________ զբոսաշրջային օպերատոր

 

 

3.4.

առողջության ապահովագրություն (ներկայացվում է սույն կետի ենթակետերով տրված տվյալների հանրագումարը)

 

 

 

այդ թվում`

X

X

3.4.1.

________( անվանումը)____________ ապահովագրական ընկերություն

 

 

3.5.

Մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարման ծառայություն (ներկայացվում է սույն կետի ենթակետերով տրված տվյալների հանրագումարը)

 

 

 

այդ թվում`

X

X

3.5.1.

________( անվանումը)____________ կազմակերպություն կամ լողավազան կամ համալիր

 

 

4.

Սոցփաթեթի հաշվի հիման վրա տրամադրված վարկային գծերի մասին տեղեկատվություն (տրամադրված վարկային գծերի ընդհանուր ծավալը և քանակը)

   

5.

Սոցփաթեթի հաշվի հիման վրա տրամադրված և հաշվետու ժամանակահատվածում արդեն իսկ մարված վարկային գծերի վերաբերյալ տեղեկատվություն

 

 

6.

Սոցփաթեթի հաշիվների քանակը, որտեղ ընդհանրապես սոցփաթեթի գումարների փոխանցումներ չեն եղել

X

 

7.

Սոցփաթեթի հաշիվների քանակը, որոնցից ընդհանրապես փոխանցումներ չեն եղել

X

 

8.

Սոցփաթեթի հաշիվների միջոցներից գանձապետարանի հաշվին հետ փոխանցված ընդհանուր միջոցների վերաբերյալ տեղեկատվություն 

 

 

9.

Սոցփաթեթի` տեղափոխված հաշիվների ծավալը և քանակը

 

 

10.

Սոցփաթեթի հաշիվներից կանխիկացված ընդհանուր գումարների և կանխիկացրած շահառուների քանակի վերաբերյալ տեղեկատվություն 

 

 

11.

«Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված ընդհանուր միջոցների վերաբերյալ տեղեկատվություն (սույն կետով տեղեկատվությունը ներկայացվում է մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար)

 

 

12.

Սոցփաթեթի հաշիվներից փոխանցված ընդհանուր միջոցների վերաբերյալ տեղեկատվություն  (ներկայացվում է սույն ձևի 3-րդ, 5-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ տողերով տրված տվյալների հանրագումարը)

 

 

13.

Կատարողի մոտ պայմանագրերի հիման վրա բացված` առկա սոցփաթեթի հաշիվներին առկա դրական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն (գումար և շահառուների թիվ)

 

 

 Սույն աղյուսակի սյունակների «X» նշանով վանդակները չեն լրացվում:»։

  1. Որոշման N 6 հավելվածի՝

1) 4-րդ և 5-րդ կետերը հանել,

2) 6-րդ կետի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական մարմիններում միասնական տեղեկանքի ստացման համար լիազորված անձին տրամադրվում է միասնական տեղեկանք» բառերը փոխարինել «Հայտատու պետական մարմնի կողմից` միասնական տեղեկանքի ստացման համար լիազորված անձին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սույն հավելվածով սահմանված միասնական տեղեկանքները տրամադրվում են» բառերով,

3) 7-րդ կետի «կնքվում է» բառը փոխարինել «ստորագրվում է» բառով, իսկ «կնիքով» բառը «կողմից» բառով,

4) 8-րդ և 9-րդ կետերը հանել:

  1. Որոշման N 6 հավելվածի N 2 ձևի «Խնդրում եմ 20__ թվականի ընթացքում հատկացնել» բառերը փոխարինել «Խնդրում եմ հատկացնել» բառերով:
  2. Որոշման N 6 հավելվածի N 3 ձևը հանել:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«     »  «                 »  2021 թվականի N ...... -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով առողջության առաջնային պահպանման և նեղ մասնագիտական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողների` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, նրանց` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը, փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանների ձեվավորման ու վարման կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 375-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 հավելվածի 32-րդ և 33-րդ կետերի և N 3 հավելվածի 8.1-ին կետի «(սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված շահառուների դեպքում` 2019 թվականի ապրիլի 1-ից միայն նույնականացման քարտ)» բառերն իրենց հոլովաձևերով հանել։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

  • Обсуждалось

    08.02.2021 - 23.02.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6809

Принт