Добавить в избранное

Проект не принят

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ հար­կային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 128-րդ հոդվածով սահմանված արտոնյալ կարգավորումների գործողության ժամկետը ժամկետը մինչև 2030 թվականը երկարա­ձգելն է։
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիր­ները. 2018 թվա­կանի հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ «Հայաստանի Հան­րա­պե­տության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվա­կանի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփո­խություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-ն օրենքում փոփոխու­թյուն­ներ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` մինչև 2019 թվա­կանի հունվարի 1-ը Կառավարության հավանությանն արժանացած՝ Օրենս­գրքի 128-րդ հոդ­վածով սահմանված ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահու­թա­հարկ վճարողի և այդ ծրագ­րում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության այլ ռեզի­դենտ շահութահարկ վճա­րող­ների նկատմամբ Օրենսգրքի 128-րդ հոդվածը շարունակում է կիրառվել մինչև 2021 թվա­կանի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Ընդ որում, նշյալ փոփո­խու­թյունն իրականացվել է այն պատճառով, որ ի թիվս այլ պատճառների, նաև խնդրո առարկա կարգավորման պատճառով Եվրոպական Միության կողմից Հայաստանի Հան­րա­պետությունը ներառվել էր հարկման նպատակով Եվրո­պա­կան Միության հետ չհա­մա­գոր­ծակցող երկրների «մոխրագույն» ցանկում և նշյալ ցան­կից Հայաստանի Հան­րա­պե­տու­թյունը դուրս բերելու համար ՀՀ կառավարությունը ստանձնել էր պարտավորություն Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված կարգավորումները վերացնելու համար։

Միաժամանակ, ՀՀ կառավարության կողմից իրականացված հետևողական աշխա­տանքի արդյունքում ԵՄ համապատասխան կառույցների հետ համաձայնություն է ձեռք­բեր­­վել Օրենսգրքի 128-րդ հոդվածի գործողության ժամկետը մինչև 2030 թվական երկա­րա­­ձգելու հարցում՝ պայմանով, որ նշյալ հոդվածի կիրառության ժամկետը երկարաձգելու պարա­­գայում դրանով նախատեսված արտոնյալ կարգավորումներից օգտ­վող տնտե­սա­վա­րող սուբյեկտների և պայմանագրերի շրջանակը չի փոխ­վելու:

Խնդիրը կայանում է նրանում, որ Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված կարգա­վո­րում­ների գործողության ժամկետը ավարտվում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ Եվրո­պական Միության հետ ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու համար անհրաժեշտ է իրականացնել համապատասխան օրենսդրական փոփոխու­թյուն­ներ։

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­­նել, որ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Կառավարության հավանությանն արժա­նա­ցած՝ Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրա­­գիր իրականացնող ռեզիդենտ շահու­թա­հարկ վճարողի և այդ ծրագրում ընդգրկված Հայաս­­տանի Հանրապետության այլ ռեզի­դենտ շահութահարկ վճարողների նկատմամբ Օրենս­­գրքի 128-րդ հոդվածը և Օրենս­գրքի 150-րդ հոդ­վածի 2-րդ մասը շարունակում են կիրառ­վել մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառ­յալ։
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողի և այդ ծրագրում ընդգրկված Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ Օրենսգրքի 128-րդ հոդվածի կիրառության ժամկետներն են:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­ման արդյունքում ակնկալվում է երկարաձգել Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահ­ման­ված արտոնյալ կարգավորումների գործողության ժամկետը՝ միաժամանակ սահմա­նե­լով նաև, որ այդ կարգավորումներից կարող են օգտվել միայն մինչև 2019 թվականի հուն­վարի 1-ը Կառավարության հավանությանն արժա­նա­ցած ծրագիր իրա­կա­նաց­նող հարկ վճա­­րող­ները։


 

  • Обсуждалось

    08.02.2021 - 23.02.2021

  • Тип

    Кодекс

  • Область

    Финансовая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4967

Принт