Добавить в избранное
Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգ։
-
6 - За
-
6 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | |
| 1 | Avag Sayan 06.02.2021 00:07:39 | 25 հոգանոց վաշտին մեկ հրամանատարը քիչ է, վերահսկողությունը դժվար կլինի։ | Հանրակթական դպրոցում ուսումնական խմբերը` դասարանները, կազմավորվում են ըստ սովորողների տարիքի և նրանց կողմից ուսումնական ծրագրի յուրացման արդյունքի, որտեղ ուսուցիչները աշխատում են 25 և ավելի աշակերտական կազմի հետ։ Այս դեպքում նույնպես ընտրված է նույն մոդելը և առաջարկությունը հիմնավորված չէ, թե ինչու՞ է դժվար վերահսկելի: | |
| 2 | Հրաչյա Պետրոսյանց 08.02.2021 22:11:12 | Նախաձեռնությունը միանշանակ գովելի է, սակայն այն ինչ ներկայացվում է նախագծում թերի է և ոչ գրագետ մշակված: Փորձեմ հակիճ ներկայացնել դիտարկումները: 1. Առաջին դիտարկումը վերաբերվում է բոլոր կետերին. Նախագիծը կազմվել է սիրողական մակարդակով՝ հիմնվելով ներկայումս գործող ՆԶՊ առարկայի դասագրքի հիման վրա, որը ընդհանրապես չի համապատասխանում մեր պահանջներին: Նախագծում սուր կերպով առանձնանում են չոր զինվորական և չոր քաղաքացիական ձեռագրերը, ինչը խոսում է այն մասին, որ ռազմական մանկավարժության որևէ առանձնահատկություն հաշվի առնված չէ: 2. Ընհանրապես որևէ հիմնավորում չկա, թե ինչի համար է ճամբարը հավասարեցվում գնդի և ինչի համար են ստեղծվում պայմանական երկու գումարտակները և մեկ դիվիզիոնը: Ինչից ելնելով են վաշտերում լինելու 25-ական աշակերտ, դասակներում՝ 12, իսկ ջոկերում՝ 6: Եթե ճամբարի ընդհանրական խնդիրն է աշակերտների համար ապահովել ՆԶՊ առարկայի գործնական դասընթացների անցկացում բանակային առօրյայով, ապա անհասկանալի է, թե ինչու ենք մենք աշակերտների մոտ ձևավորում սխալ պատկերացում բանակի մասին, որտեղ գումարտակը կազմվում է երեք վաշտերից, որոնցից յուրաքանչյուրում կա երեք դասակ, իսկ յուրաքանչյուր դասակում երեք ջոկ: Այսինքն ի սկզբանե մենք նախազորակոչային տարիքի աշակերտների մոտ ձևավորում ենք սխալ պատկերացում զորամասի ստորաբաժանումների կառուցվածքի վերաբերյալ: 2. Անհասկանալի է նաև ճամբարի ղեկավար կազմի կազմի պաշտոնները, որոնք բանակից վերցրած աղավաղված պաշտոններ են, իմ կարծիքով բյուրոկրատական չինովնիկության տիպական պաշտոններ, որոնք որևէ էական օգուտ չեն տալու խագարելուց բացի: 3. Վաշտերի, դասակների ու ջոկերի անձնակազմի թվաքանակը ուղիղ ազդեցություն է թողնելու որոշ ռազմամասնագիտական առարկաների ուսումնասիրության ժամանակ: 4. Մեծագույն սխալ եմ համարում օրական 15 աշակերտի վերակարգի կազմում ընգրկելը, այսինքն օրական 15 հոգու պարապմունքներից կտրելը: Դպրոցական ճամբարը զորամաս չէ, որտեղ իրականացվում է զորքերի ծառայություն և անհրաժեշտ է այդ քանակությամ վերակարգի նշանակումը: 5. Ճամբարի կանոնակարգը չի կարող վերցվել ՀՀ ԶՈւ կանոնագրքերից , այն առավելագույնս կարող է կազմվել դրանց նմանությամբ հարգելիներս: Դուք երևի մոռանում եք, որ գործ ունեք աշակերտների հետ, այլ ոչ թե զինվորների: 6. Ի՞նչ է նշանակում աղջիկների ստորաբաժանում կին զինղեկի ղեկավարությամբ: Դուք հասկանո՞ւմ եք ձեր ասածի անտրամաբանությունը: Իսկ եթե չլինեն այդ քանակությամբ կին զինղեկներ ի՞նչ եք անելու: Ինչպես նաև կարծում եմ, որ խառը կազմով ստորաբաժանումները աշակերտների համար ավելի ոգևորիչ ու խթանիչ կարող են լինել: 7. Ծրագրային մասը ուղղակի որոշ կետերում ուղղակի աբսուրդի է վերածվում: Օրինակ եթե որևէ մեկը կարողանա ինձ բացատրել, թե ի՞նչ է նշանակում մարտավարության հիմնական կանոններ, ապա կարելի է միջնորդել, որպեսզի նրան ռազմական գիտությունների դոկտորի կոչում շնորհեն: 8. Ընդհանրապես դեմ եմ ժամապահի ծառայության հետ կապված որևէ նյութի ուսումնասիրում: 9. Գոյատևման հիմունքներին տրված 1 ժամը ծիծաղելի է, դրան կարելի է հատկացնել շատ ավելի շատ: 10. Ընդհանրապես ծրագրում ներկայացված թեմաները կարելի է ամբողջությամբ ուսումնասիրել առավելագույնս 6 օրվա ընթացքում, այստեղից հարց, թե ի՞նչու 12 օր: Հարգելիներս եթե դուք ներկայացնում եք ճամբարի նախագիծ, ապա մենք վաղուց արդեն իրականացնում ենք նմանատիպ ճամբարային հավաքներ ՙՙԱՅԲ,, դպրոցում, որի ՆԶՊ ուսուցիչը և զինղեկն եմ հանդիսանում ես 2018 թվականից: Իմ բոլոր դիտարկումները ունեն կոնկրետ փորձից ելնելով հիմքեր: | Նախագծով կարգավորվող հարաբերությունների վերաբերյալ հստակ առաջարկություններ չկան։ | |
| 3 | Հրաչյա Պետրոսյանց 08.02.2021 22:19:37 | Գտնում եմ, որ նման ձևաչափով ճամբարի անցկացումը լինելու է անարդյունավետ և ֆինանասկան չարդարացված ծախսեր է առաջացնելու: Առաջարկում եմ նախագիծ ուղարկել լրամշակման և ձեր պաշտոններից մի փոքր իջնել ներքև ու քննարկել այն մարդկանց հետ, ովքեր գործնականում իրականեցնելու են աշակերտների ռազմամարզական ուսումնառությունը ճամբարների ընթացքում: | Նախագիծը ներկայացված է հանրային քննարկման և այն կարգավորող հարաբերությունների վերաբերյալ հստակ առաջարկությունների դեպքում՝ կընդունվի։ | ՝ |
| 4 | Հրաչյա Պետրոսյանց 16.02.2021 12:23:45 | Ծիծաղելի է, երբ կետ առ կետ ներկայացված թերությունները նշելուց հետո պատասխան է գրվում, որ առաջարկություն չկա։ Ի հարկե կա հստակ առաջարկություն։ Առաջարկում եմ նախագիծը այս տարբերակով չընդունել և ուղարկել լրամշակման։ Ճիշտն ասած այնպիսի տպավորություն է, որ նախագծի հեղինակները գործում են ջայլամի սկզբունքով, ոչինչ չենք տեսել, ոչինչ չենք լսել, հստակ առաջարկություն չկա։ | ||
| 5 | Հրաչյա Պետրոսյանց 18.02.2021 11:45:52 | Անհրաժեշտ է հաշվի առնել նաև հետևյալ հարցերը. 1. Ով է ֆինանսավորելու ոչ պետական դպրոցների բանակումները և ինչ կարգով, 2. Նախագծում որևէ ձևով ընդհանրապես առանձնացված չեն ոչ պետական դպրոցները։ Այստեղից բխում է առաջարկություն' Նախագծում նշել, որ տվյալ կարգը վերաբերվում է միայն պետականներին կամ հստակ առանձնացնի ոչ պետականների առանձնահատկությունները: | ||
| 6 | Armenia 14.02.2021 20:46:01 | Շատ հոյակապ ծրագիր է խոսքեր չկան ապրեն այն գրագետ մարդիկ, որ առաջ են տանում այսպիսի լավ գախափարները, ես միայն կասեմ շնորհակալություն, այս հայրենասեր մարդկանց: |