Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------------------------ 2021 թ. № --------- Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 201-Ն որոշմամբ հաստատված 5-րդ հավելվածի`
  • 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. 36-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների աշխատաժամանակի ռեժիմը կարգավորվում է ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով` հաշվի առնելով`

1) ուսումնական գործընթացի մասնակիցների անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքի կատարումը, որը չի կարող գերազանցել շաբաթական աշխատաժամանակի տևողության կեսը.

2) մասնագետի անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքներին նախապատրաստվելու, ստացված արդյունքների մշակման, վերլուծության և ընդհանրացման, փաստաթղթերի լրացման, ինչպես նաև իր որակավորման բարձրացման ժամանակը :».

 

2)  15-րդ կետը շարադրել հետևյան խմբագրությամբ.

«15. Նախադպրոցական կրթական հաստատություններում (խմբերում) սաների մինչև 12 ժամ մնալու և

1) 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, աշխատաժամանակի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր դաստիարակի կողմից դասավանդման աշխատանքի կատարումը` յուրաքանչյուր շաբաթ 36 ժամվա հաշվարկով.

2) 6-օրյան աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատաժամանակի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր դաստիարակի կողմից դասավանդման աշխատանքի կատարումը` յուրաքանչյուր շաբաթ 43 ժամվա հաշվարկով:».

3) 17-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել.

«8) շաբաթական 24 ժամ՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների երաժշտության դաստիարակների (երաժշտական ղեկավարների) համար:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Обсуждалось

    31.12.2020 - 15.01.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7706

Принт

Предложения

Քրիստինե Սողոմոնյան

12.01.2021

Առաջարկում եմ վերանայել ն/դ հաստատության աշխատակիցների ամենամյա արձակուրդների տեւողությունը,քանի որ թե տնօրենն ու ուս տեղակալը,թե դաստիարակն ու դաստիարակի օգնականը բոլորն էլ 25 աշխատանքային օր տեւողությամբ ամենամյա արձակուրդից են օգտվում։

Հերմին Խաչատրյան

09.01.2021

Առաջարկում եմ ն/դ հաստատության աշխատաժամերի փոփոխություն՝ 8։30֊ 19։30, քանի որ Հայաստանում ժամը 17։00 ոչ մի պետական այլ հաստատություն չի փակվում և ծնողն ընկնում է խնդիրների մեջ՝ երեխային հաստատությունից վերացնելու մասով։ Առաջին հերթի դաստիարակը պետք է իր աշխատանքն ավարտվի 15։30, իսկ երկրորդը՝ 19։30։ Բնականաբար պետք է լինի աշխատավարձի բարձրացում՝ կապված աշխատաժամերի ավելացման հետ։

Նարինե Հարությունյան

07.01.2021

Խնդրում եմ,նախագիծը քննարկելիս հաշվի առնել ն/դ հաստատություններում աշխատող մեթոդիստների աշխատանքային դրույքաչափերը։4 խումբ ունեցող մանկապարտեզի մեթոդիստն ու 11 խումբ ունեցող մանկապարտեզի մեթոդիստը վարձատրվում են նույնչափ(այնքան էլ արդար չէ): Կանխավ շնորհակալություն։

Узнать больше