Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

Հայաստանի Հանրապետության կառավարության «2019 թվականի հոկտեմբեր 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

     Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» թիվ 1346-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) Հավելված N2֊ի 2֊րդ՝ «ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման տեխնիկական պայմանների պահանջների առաջադրանքների կազմելու համար մրցույթի անցկացում և պայմանագրի կնքում» կետով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով, 2020 թվականի օգոստոսի 21-ին gnumner.am էլեկտրոնային կայքում հրապարակվել է Պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման թիվ ԲՏԱՆ-ԳՀԾՁԲ-2020/08 ծածկագրով գնման ընթացակարգի հայտարարություն և հրավեր: Մրցույթին մասնակցած և հաղթող ճանաչված «Լոկատոր» ՓԲ ընկերության հետ  սույն թվականի սեպտեմբերի 22-ին կնքվել է համապատասխան պայմանագիր` աշխատանքների կատարման համար մինչև 60 օր ժամկետով:

    Սակայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից  ՀՀ  տարածքում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված, պայմանագրով նախատեսված աշխատանքները իրականացվել և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ընդունվել են 2020 թվականի դեկտեմբերի 1-ին՝  «Պայմանագրի կամ դրա մի մասի արդյունքների հանձնման-ընդունման» թիվ 1 արձանագրության համաձայն (պատճենը կցվում է):

    Որոշման Հավելված N2֊ի 3֊րդ կետով նախատեսված՝ ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթը պետք է հայտարարվեր «Լոկատոր» ՓԲ ընկերության հետ կնքված պայմանագրի արդյունքների ընդունումից հետո:

     Սակայն հաշվի առնելով որ այդ աշխատանքները ռազմական դրությամբ պայմանավորված արդեն իսկ ուշ են ընդունվել, անհրաժեշտություն է առաջացել Որոշման Հավելված N2֊ի 3֊րդ, 4֊րդ և 5֊րդ կետերով նախատեսված միջոցառումների անցկացման ժամկետներում կատարել համապատասխան փոփոխություններ:

 

ՑԱՆԿ

 

Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի

  

  Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը մշակվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ՀՀ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենիքի և 2020 թվականի սեպտեմբերի 27-ի  Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հիման վրա:

                                                         

ՑԱՆԿ

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի հեղինակների

 

  Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի և փոստի վարչության կապի բաժնի, գնումների բաժնի և իրավաբանական վարչության կողմից:

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

 

        Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման 2021 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:  

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

        Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

 

  • Обсуждалось

    29.12.2020 - 13.01.2021

  • Тип

    Приказ решение

  • Область

    Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5073

Принт