Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքի նախագծեր

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքի նախագծերով նախատեսվում է՝

  • մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից.
  • դատավորների թվակազմի ավելացում ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում.
  • մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացումը վերապահել ինչպես գործող դատավորների, այնպես էլ նոր համալրված կադրերին, ընդ որում, առանձնահատկություններ սահմանելով Երևան քաղաքի (առանձին դատավորներ քննելու են միայն այդ գործերը) և մարզերի դատարանների (առանձին դատավորներ քննելու են այդ գործերը և ի լրումն դրանց` նաև այլ քրեական գործեր) համար` հաշվի առնելով վերջիններիս ծանրաբեռնվածության և մարզերում դատավորների թվաքանակի հարաբերակցությունը.
  • դատավորների թափուր հաստիքների առաջին համալրման առանձնահատուկ ընթացակարգ, մասնավորապես՝ թափուր հաստիքների համալրում նոր կադրերով և գործող դատավորներով, որոնց համար սահմանվել է հոգեբանական թեստավորման ու հարցազրույցի փուլն անցնելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բարեվարքության հարցաթերթիկ ներկայացնելու իմպերատիվ պահանջ.
  • գործող դատավորների վարույթում քննվող քրեական այլ գործերի բաշխման կանոնները մինչդատական քրեական վարույթի գործեր և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործեր քննող դատավոր նշանակվելու դեպքերում:
  • Обсуждалось

    23.12.2020 - 08.01.2021

  • Тип

    Кодекс

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10459

Принт

Предложения

Վարդան Բարդախչյան

25.12.2020

Կներեք, ես իրավաբան չեմ և միգուցե չկարողանամ միտքս ձևակերպել իրավաբանության մեջ ընդունված տերմիններով։ Միայն մեկ հարց ունեմ կապված նախագծի հետ։ Հիմնավորումների մեջ դուք բերում հետևյալը՝ "Բացի այդ, առկա է նաև մեկ այլ խնդիր: Այսպես, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումների ուժով դատավորների հերթապահության ժամանակացույցի հրապարակայնության դեպքում կանխատեսելի է դառնում համապատասխան միջնորդությունը քննող դատավորի անձը, որն էլ իր հերթին խնդրահարույց է կոռուպցիոն հնարավոր ռիսկերի առաջացման տեսանկյունից:" Բայց ես չեմ հասկանում, ինչպես է այս նախագիծը նշված կանախատեսելիությունը նվազեցնում, եթե շարունակելու է գործեր դատական օրենսգրքի նույն հոդվածը։ Եվ սրա հետ կապված, միգուցե է հարկ է հենց դատավորներին վերաբերվող (կամ դատավորների ներգրավվածությամբ) կոռուպցիոն գործերի քննությունը չտալ գործող այլ դատավորներին, այլ նախատեսել մեկ այլ ընթացակարգ, նմանատիպ գործերը քննելու համար։ Նոր դատավորների ներգրավվումը և ավելին նեղ մասնագիտական բաժանումը կարծում եմ այդ հարցը չեն լուծի։ Եթե սխալ եմ հասկանում, և իմ ասածը կապված չէ տվյալ նախագծի հետ, հայցում եմ Ձեր ներողամտությունը։

Արմեն Մաթևոսյան

24.12.2020

Կարծում եմ, անհրաժեշտ է նաև ներդնել դատավորների՝ թե անձնական ու մոտ հարազատներին պատկանող գույքի, և թե իրենց կայացրած դատավճիռների ողջամտության ու անկողմնակալության վերահսկողության անկախ և առարկայական մեխանիզմներ:

Узнать больше