Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

___________________ 2020 թվականի N ____ -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
  • որոշման N 1 հավելվածում`

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ նոր՝ 8-րդ և 9-րդ ենթակետերով․

«8) Ազգային օպերատոր՝ ծառայության հետ կենսաթոշակը փոստային վճարային ծառայությունների միջոցով, անկանխիկ եղանակով վճարելու պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր․

9) հաշվարկային հաշիվ՝ կենսաթոշակը փոստային վճարային ծառայությունների միջոցով, անկանխիկ եղանակով վճարելու համար կենսաթոշակառուի անվամբ բացված հաշվարկային հաշիվ․»․

բ. 7-րդ կետը «բանկին» բառից հետո լրացնել «, Ազգային օպերատորին» բառերով․

գ. 8-րդ կետը «բանկի» բառից հետո լրացնել «, Ազգային օպերատորի» բառերով․

դ. 8.4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը «բանկերի» բառերից հետո լրացնել «կամ Ազգային օպերատորի» բառերով.

ե. 8.5-րդ կետում «բանկ ներկայանալու» բառերը փոխարինել «բանկ կամ Ազգային օպերատորին ներկայանալու կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ Ազգային օպերատորի կողմից հաստատվելու» բառերով, իսկ «բանկից» բառից հետո կետը լրացնել «կամ Ազգային օպերատորից» բառերով․

զ. 9-րդ կետը «բանկային» բառերից հետո լրացնել «կամ հաշվարկային» բառերով.

է. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«14. Սույն կարգով և պայմանագրով սահմանված ժամկետներում ու կարգով ծառայությունը բանկին, Ազգային օպերատորին է տրամադրում էլեկտրոնային վճարման ցուցակը և, գանձապետարանի միջոցով, ապահովում է վճարման ենթակա գումարի (այդ թվում` պայմանագրով սահմանված` ծառայությունների դիմաց վճարման ենթակա փոխհատուցման գումարի) փոխանցումը բանկին, Ազգային օպերատորին ու կենսաթոշակի գումարի փոխանցումը կենսաթոշակառուի բանկային կամ հաշվարկային հաշվին: Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակառուների էլեկտրոնային վճարման ցուցակը բանկին կամ Ազգային օպերատորին է տրամադրվում և վճարման ենթակա գումարը բանկին կամ Ազգային օպերատորին է փոխանցվում սույն կարգի 8.3-րդ կետում նշված՝ ծառայություն ներկայացված հայտ-պահանջագրի հիման վրա»․

ը. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 15.1 կետ․

«15.1 Ազգային օպերատորը համապատասխան դրամական միջոցներն ընդունելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ կենսաթոշակի գումարը մուտքագրում է կենսաթոշակառուի հաշվարկային հաշվին:»․

թ. 16-րդ կետը «Ծառայությունը» բառից հետո լրացնել «, Ազգային օպերատորը» բառերը և կետից հետո լրացնել հետևյալ նոր խմբագրությամբ՝ 16.1-16.3 կետերով․

«16.1. Եթե օրենքի 55-րդ հոդվածի 12-րդ մասում նշված՝ կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու,  կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը չի ներակայացվում մինչև նույն հոդվածով սահմանված՝ կենսաթոշակի վճարումը կանխիկ եղանակով շարունակելու ժամկետները, ապա վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով։ Այս դեպքում դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար, օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի հաշվառմամբ, կենսաթոշակն անկանխիկ եղանակով  վճարող կազմակերպության ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարում է Ծառայությունը՝

1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս․

2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն կետի 1-ին կետում նշված քաղաքների)` 2022 թվականի հունվար ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս ․

3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվար ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս ․

4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվար ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս:

16.2․ Սույն կարգի 16.1-ին կետում նշված ամսվա վճարման ցուցակ ձևավորելիս կենսաթոշակը համապատասխան բնակավայրում հաշվառված՝ կանխիկ եղանակով ստացող անձանց  համար անկանխիկ եղանակով վճարող կազմակերպությունը (բանկը կամ Ազգային օպերատորը) Ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով ընտրվում  է՝ հաշվի առնելով  այդ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ներառման ենթակա՝ տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող անձանց թվի համամասնություններն ըստ վճարող կազմակերպությունների։

16.3․ Սույն կարգի 16.2-րդ կետում նշված ամսվա վճարման ցուցակում ընդգրկվում են  սույն կետում սահմանված կարգով ընտրված վճարող կազմակերպությունները։ Վճարման ցուցակը վճարող կազմակերպություն ուղարկելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում  Սոցիալական ապահովության ծառայությունը ընտրված վճարող կազմակերպության մասին տեղեկացնում է կենսաթոշակ ստացող անձին՝  հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային (առկայության դեպքում) հաղորդագրություն ուղարկելու միջոցով։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Обсуждалось

    07.12.2020 - 22.12.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4907

Принт