Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՍԵՐՈԲ ԴԱՎԻԹԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ԱՐՏՅՈՄ ՎՐՈՒՅՐԻ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ԳԱՐԻԿԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՄԻԿՈՆ ԼԵՎՈՆԻ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ՍԵՐՈԲ ԴԱՎԻԹԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ԱՐՏՅՈՄ ՎՐՈՒՅՐԻ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ,   ԱՐՄԵՆ ԳԱՐԻԿԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՄԻԿՈՆ ԼԵՎՈՆԻ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Սերոբ Դավիթի Գրիգորյանին, Արտյոմ Վրույրի Սիմոնյանին,   Արմեն Գարիկի Համբարձումյանին և Մամիկոն Լևոնի Ոսկանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  Սերոբ Դավիթի Գրիգորյանին, Արտյոմ Վրույրի Սիմոնյանին,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30-ի № 1525-Ա որոշմամբ,  Արմեն Գարիկի Համբարձումյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի № 1636-Ա որոշմամբ  և Մամիկոն Լևոնի Ոսկանյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի  20-ի № 1364-Ա որոշմամբ  տարկետում են  տրվել մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը :  Քանի որ  նրանց   26 տարին լրանում է 2021 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Սերոբ Դավիթի Գրիգորյանին, Արտյոմ Վրույրի Սիմոնյանին,  Արմեն Գարիկի Համբարձումյանին և Մամիկոն Լևոնի Ոսկանյանին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

Սերոբ Դավիթի Գրիգորյանը, Արտյոմ Վրույրի Սիմոնյանը,  Արմեն Գարիկի Համբարձումյանը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում  և Մամիկոն Լևոնի Ոսկանյանը  հանդես է գալս ֆուտզալի  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում։

Սերոբ Դավիթի Գրիգորյանը, Արտյոմ Վրույրի Սիմոնյանը,  Արմեն Գարիկի Համբարձումյանը  և Մամիկոն Լևոնի Ոսկանյանը  հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    23.11.2020 - 11.12.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5505

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: