Добавить в избранное

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Սույնով սահմանվում է պետական պահուստի՝ նավթամթերքի և հացահատիկի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը (բնական կորուստը պահպանման ժամանակ)։

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի կատարմամբ։

Որոշման նախագծի նպատակն է սահմանել նավթամթերքի դասերի և հացահատիկի բնական կորուստների չափերը դրանց պահպանման դեպքում՝ ըստ վերգետնյա, ստորգետնյա, պահեստային և էլևատորային պահպանման եղանակի:

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

   Նախագծով նախատեսվում է հաստատել ՀՀ վարչապետի 2020 թվականի ապրիլի 8-ի N  435-Ա որոշմամբ հաստատված «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 8-րդ կետով նախատեսված և «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 8-րդ կետի կատարումն ապահովող միջոցառումը։ Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել ԵԱՏՄ անդամ պետությունների համապատասխան ոլորտը կարգավորող իրավական նորմերը, մասնավորապես՝ Приказ Минсельхоза РФ от 14.01.2009 N 3 (ред. от 02.07.2009) «Об утверждении норм естественной убыли зерна, продуктов его переработки и семян различных культур при хранении» (Зарегистрировано в Минюсте РФ 16.02.2009 N 13359), Приказ Минэнерго России от 16.04.2018 N 281 Об утверждении норм естественной убыли нефтепродуктов при хранении, Ղազախստանի Հանրապետության ПСТ РК 46-2015 «Нормы естественной убыли нефти и нефтепродуктов при перевозках, приемке, хранении, отпуске, а также транспортировании по магистральным нефтепродуктопроводам на территории Республики Казахстан», Постановление Министерства торговли Республики Беларусь от 09.12.2011 № 43 Об установлении норм естественной убыли нефти и нефтепродуктов при поставках на экспорт и внутренний рынок, ինչպես նաև Постановление Госснаба СССР от 26.03.1986 N 40 (с изм. от 11.08.2011) Об утверждении норм естественной убыли нефтепродуктов при приеме, хранении, отпуске и транспортировании (բեռնաբարձման և բեռնաթափման բնական կորստի չափերի հաշվարկման և կորստի չափերի սահմանման համար) փաստաթղթերի հիման վրա:

Նախագծով նախատեսված բնական կորստի չափերի հաշվարկն իրականացվել է՝ անդամ պետությունների համապատասխան բնակլիմայական գոտիներում սահմանված ցուցանիշների միջինացված արժեքներով և հաշվի առնելով սեզոնայնության գործոնը:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել նավթամթերքի դասերի և հացահատիկի բնական կորուստների չափերը դրանց պահպանման դեպքում՝ ըստ վերգետնյա, ստորգետնյա, պահեստային և էլևատորային պահպանման եղանակի:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան պետական պահուստի նյութական արժեքներ դիտարկվող վառելիքի տեսակների և հացահատիկի կորուստների չափերի նորկավորումն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

     Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել պետական պահուստի նյութական արժեքներ դիտարկվող վառելիքի տեսակների և հացահատիկի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը:

 

  • Обсуждалось

    18.11.2020 - 03.12.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4752

Принт