Добавить в избранное

В стадии разработки

«Ոստիկանության բժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև նրա լիազորությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 176-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

                                             __________   _______-ի         2020թ.                        N               Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 176-Ն

ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 57-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև նրա լիազորությունները՝ համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության բժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև նրա լիազորությունները սահմանելու մասին» թիվ 176-Ն որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                      

                    ՎԱՐՉԱՊԵՏ                                                                  Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

                                                                                      «           »---------------------2020թ.

                                                                                                            ք. Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

 ___-ի     ___     N ____Ն որոշման

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Ոստիկանություն) բժշկական հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) գործում է Ոստիկանության բժշկական վարչության (այսուհետ՝ Բժշկական վարչություն) կազմում և ապահովում է ոստիկանությունում ծառայության ընդունվողների (այդ թվում՝ ոստիկանության զորքերում ծառայության ընդունվողների և այլ մարմիններից փոխադրման կարգով ոստիկանությունում պաշտոնի նշանակվողների), ոստիկանության ծառայողների, ոստիկանության զորքերի ծառայողների, ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվողների,  ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողների,  ոստիկանությունում քաղաքացիական ծառայության անցնող անձանց առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության աշխատանքների իրականացումն ու ղեկավարումը։
  2. Հանձնաժողովը ձևավորվում է Ոստիկանության պետի կողմից Ոստիկանության բժշկական վարչության պետի ներկայացմամբ։
  3. Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից և անդամներից: Հանձնաժողովը համալրվում է հետևյալ մասնագիտացմամբ բժիշկներով` թերապևտ, վիրաբույժ, հոգեբույժ, նարկոլոգ, նյարդաբան, քիթ-կոկորդ-ականջաբան, ակնաբույժ, մաշկաբան, հոգեբան:
  4. Հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք և դրոշմակնիք։
  5. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններով: Ոստիկանության զորքերում ծառայող և ոստիկանության զորքերում ծառայության անցնող կամ ոստիկանության զորքերում ծառայությունից ազատված անձանց առողջական վիճակի հետազոտումը և բժշկական փորձաքննությունն իրականացնելիս հանձնաժողովն առաջնորդվում է զինվորական ծառայության անցնող և զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով:
  6. Սույն հավելվածի 1-ին կետում նշված անձանց առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության նպատակն է որոշել`

1) ոստիկանությունում ծառայության (այդ թվում՝ քաղաքացիական ծառայության) անցնելու  ժամանակ քաղաքացիների պիտանիությունը` նկատի ունենալով նրանց առողջական վիճակը և ֆիզիկական զարգացումը.

2) ոստիկանության ծառայողների, ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ոստիկանության ուսումնական հաստատության սովորողների և դիմորդների պիտանիությունը ոստիկանությունում ծառայությանը.

3) ոստիկանության ծառայողների, ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ստացած հիվանդությունների, վնասվածքների, խեղումների, ինչպես նաև մահվան` ծառայության հետ պատճառական կապը:

  1. Հանձնաժողովը անձի բժշկական փորձաքննությունն իրականացնում է ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի, ոստիկանությունում համապատասխան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, ոստիկանության զորքերի զորամասերի հրամանատարների կողմից տրված ուղեգրերի և ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետի միջնորդությունների հիման վրա։ Ուղեգրում (միջնորդությունում) նշվում են բժշկական փորձաքննությանն առաջադրվող հարցերը, փորձաքննության անցկացման նպատակը, փորձաքննության ներկայացվող անձի կարգավիճակը (Ոստիկանությունում ծառայության ընդունվող, Ոստիկանության համակարգում այլ ծառայության տեղափոխվող, Ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվող, սովորող, Ոստիկանությունից ազատվող, այլ մարմիններից փոխադրման կարգով ՀՀ ոստիկանությունում պաշտոնի նշանակվող ծառայողները)։
  2. Բժշկական փորձաքննություն իրականացնելու նպատակով բացի ուղեգրից (միջնորդությունից) հանձնաժողովին են ներկայացվում ոստիկանությունում ծառայության ընդունվողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորելու համար դիմած անձի վերաբերյալ հետևյալ փաստաթղթերը՝

1) զինվորական գրքույկ.

2) ամբուլատոր քարտից քաղվածք՝ վերջին  5 տարվա ընթացքում նրա հիվանդությունների վերաբերյալ (ըստ բնակության վայրի), արյան և մեզի ընդհանուր քննություն.

3) տեղեկանքներ՝ թմրաբանական, հոգեբուժական, հակատուբերկուլոզային դիսպանսերից (կաբինետից).

4) այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

  1. Ոստիկանությունում ծառայող անձանց բժշկական փորձաքննությունն իրականացվում է ծառայողական վկայականի, ամբուլատոր քարտի, ինչպես նաև անհրաժեշտ հետազոտությունների արդյունքների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:
  2. Հանձնաժողովը բժշկական փորձաքննության արդյունքում ընդունում է հետևյալ եզրակացություններից մեկը՝

1) Ոստիկանությունում ծառայության (այդ թվում՝ քաղաքացիական ծառայության) ընդունվողների վերաբերյալ՝

ա) Պիտանի է ծառայության համար՝ որպես                                                                              .

                                                                                                                                            ( պաշտոնը)

 

բ) Պիտանի չէ ծառայության համար՝ որպես                                                                              .

                                                                                                                                            ( պաշտոնը)

 

2) Ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվողների վերաբերյալ՝

ա) Պիտանի է ընդունման                                                                                                         .

                                                                              ( ուսումնական հաստատության անվանումը, ֆակուլտետը, ուսուցման ձևը)

 

բ) Պիտանի չէ ընդունման                                                                                                          .

                                                                              ( ուսումնական հաստատության անվանումը, ֆակուլտետը, ուսուցման ձևը) 

 

3) Ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողների վերաբերյալ՝

ա) Պիտանի է ուսանելու                                                                                                            .

                                                                              ( ուսումնական հաստատության անվանումը, ֆակուլտետը, ուսուցման ձևը)

 

բ) Պիտանի չէ ուսանելու                                                                                                            .

                                                                              ( ուսումնական հաստատության անվանումը, ֆակուլտետը, ուսուցման ձևը)

 

4) Ոստիկանությունում ծառայող անձանց վերաբերյալ՝

ա) Պիտանի է ոստիկանությունում հետագա ծառայությանը՝ որպես                                     .

                                                                                                                                   ( պաշտոնը)

 

բ) Պիտանի չէ ոստիկանությունում հետագա ծառայությանը.

 

գ) Պիտանի է ոստիկանությունում ոչ շարային ծառայության համար՝ խաղաղ ժամանակ, առաջին աստիճանի սահմանափակ պիտանի է պատերազմի ժամանակ.

 

դ) Տրվում է արձակուրդ                                                                                                               .

                                                         ( բուժման և վերջնական ախտորոշումը պարզելու նպատակով տրվող արձակուրդի ժամկետը՝ օրերով)

 

  1. Հանձնաժողովը որոշում է կայացնում նաև ոստիկանության ծառայողի, ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման կամ մահվան՝ ոստիկանությունում ծառայության հետ պատճառական կապի մասին:
  2. Հանձնաժողովը փորձաքննում է նաև ոստիկանությունում սահմանված կարգով ծառայությունից ազատված անձանց ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման կամ մահվան պատճառական կապը ոստիկանությունում ծառայության հետ: Ոստիկանությունում սահմանված կարգով ծառայությունից ազատված անձանց ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին փորձագիտական որոշումները քննարկվում և կայացվում են անկախ ծառայությունից սահմաված կարգով ազատվելու ժամանակահատվածից։
  3. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված դեպքերում հանձնաժողովը ոստիկանությունում ծառայության հետ պատճառական կապը որոշելիս կայացնում է հետևյալ եզրակացությունները`

1) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումը ստացել է կամ մահացել է (զոհվել է) ծառայողական պարտականությունները կատարելու հետևանքով.

2) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է կամ մահացել է (զոհվել է) ոստիկանությունում ծառայության ընթացքում.

3) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է կամ մահացել է (զոհվել է)  Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ.

4) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է կամ մահացել է  (զոհվել է) հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով:

  1. Ոստիկանությունում ծառայող անձանց, ինչպես նաև սահմանված կարգով ոստիկանությունում ծառայությունից ազատված անձանց ձեռք բերած հիվանդությունները, վնասվածքները, խեղումները կամ մահը հանձնաժողովի կողմից չեն կարող ճանաչվել ծառայողական պարտականությունները կատարելու հետևանքով առաջացած, եթե ծառայողը դրանք ստացել է ծառայությունը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների խախտման կամ ոչ պատշաճ կատարման կամ ինքնավնասման կամ ինքնասպանության հետևանքով։
  2. Ոստիկանությունում ծառայությունից սահմանված կարգով ազատվելուց հետո անձի հիվանդությունը, վնասվածքը կամ խեղումը ստանալու կամ մահանալու պատճառական կապը ծառայության հետ որոշելիս հանձնաժողովը հիմք է ընդունում անձի վերաբերյալ բժշկական պատմագրերը, հիվանդության վկայագրությունը, բժշկական քարտում բուժող բժշկի կատարած գրանցումները, արխիվային տեղեկանքները, գործիքային հետազոտության արդյունքները, ծառայողական քննության, հետաքննության, նախաքննության նյութերը:
  3. Անձի հիվանդությունը ձեռք բերելու, վնասվածքը կամ խեղումը ստանալու կամ մահանալու պատճառական կապը ծառայության հետ որոշելիս հանձնաժողովի համար որպես հիմք կարող է հանդիսանալ համապատասխան հիվանդությունը ձեռք բերելու, վնասվածքը կամ խեղումը ստանալու կամ մահանալու պահին անձի՝ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում գտնվելու վերաբերյալ համապատասխան ծառայողական քննությամբ հաստատված փաստը, ինչպես նաև այլ փաստական հանգամանքներ (փաստաթղթեր), որոնք կհիմնավորեն անձի հիվանդությունը, վնասվածքը, խեղումը կամ մահը ծառայողական պարտականությունների կատարման հետևանքով առաջանալու հանգամանքը:
  4. 17. Եթե փորձաքննվողի մոտ հայտնաբերվում են տարբեր հանգամանքներում ստացված վնասվածքներ, կամ խեղում, կամ ձեռքբերված հիվանդություններ, կամ դրանց հետևանքներ, ապա հանձնաժողովը դրանցից յուրաքանչյուրի պատճառական կապի վերաբերյալ կայացնում է առանձին եզրակացություն՝ պայմանավորված դրանց ստանալու (ձեռք բերելու) հանգամանքներով:
  5. 18. Եթե ծառայողի հիվանդության, վնասվածքի, խեղման կամ մահվան դեպքով հարուցված է քրեական վարույթ կամ նշանակված է ծառայողական քննություն, ապա հանձնաժողովը պատճառական կապը որոշելու վերաբերյալ եզրակացությունը կայացնում է դրանց ավարտից հետո՝ դեպքի հանգամանքերի վերաբերյալ ստացված տեղեկությունների հիման վրա, եթե հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող տեղեկությունների հիման վրա հիմնավոր եզրակացություն կայացնելը հնարավոր չէ:
  6. Բժշկական փորձաքննությունների արդյունավետությունը բաձրացնելու նպատակով հանձնաժողովը համագործակցում է առողջապահության մարմինների հետ:
  7. Հանձնաժողովն, անհրաժեշտության դեպքում, իր մասնագիտական գործունեության շրջանակներում, վերահսկում է Բժշկական վարչության այլ ստորաբաժանումների գործունեությունը։
  8. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում վերանայում է հանձնաժողովի կողմից նախկինում կայացված եզրակացությունները։
  9. Հանձնաժողովը համակողմանի և լիարժեք փորձաքննություն իրականացնելու նպատակով կարող է փորձաքննվողից պահանջել ներկայացնելու տեղեկություններ և բժշկական փաստաթղթեր քաղաքացիական բժշկական հաստատություններից, զինվորական կոմիսարիատից:
  10. Հանձնաժողովը իր լիազորություններն իրականացնելիս կարող է ուսումնասիրել Բժշկական վարչության պոլիկլինիկայում և քաղաքացիական բժշկական հաստատություններում գտնվող ծառայողների հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքը:
  11. Հանձնաժողովը լրացուցիչ հետազոտման և բուժման նպատակով կարող է ոստիկանության ծառայողներին ուղեգրել այլ բժշկական հաստատություններ։
  12. Հետազոտման արդյունքները վավեր են 3 ամսվա ընթացում, ֆլյուորոգրաֆիկ հետազոտության արդյունքները՝ 6 ամսվա ընթացում։ Հանձնաժողովի կողմից կայացվող սույն հավելվածի 10-րդ կետով նախատեսված եզրակացությունները վավեր են 3 ամիս։
  13. Փորձաքննության ժամանակ իրակացվում է էլեկտրասրտագրություն, հոգեֆիզիոլգիական վերլուծություն։ Կանայք հետազոտվում են նաև գինեկոլոգի կողմից։ Ախտորոշումը ճշտելու նպատակով փորձաքննվողը կարող է ուղեգրվել լրացուցիչ հետազոտությունների։
  14. Հանձնաժողովը բժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա եզրակացությունը կայացնում է ձայների մեծամասնությամբ, կոլեգիալ կազմով: Փորձաքննվողի՝ ծառայության համար պիտանիությունը որոշվում է անհատական գնահատման եղանակով։ Եթե հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովի առանձին անդամ համաձայն չէ հանձնաժողովի կայացրած եզրակացության հետ, ապա անհամաձայնությունը գրանցվում է արձանագրության մեջ՝ որպես մասնավոր կարծիք։
  15. Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց փորձաքննությունը անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել հանձնաժողովային կարգով՝ երեք հոգեբույժի մասնակցությամբ։
  16. 29. Ոստիկանության ծառայողներին, ուսումնական հաստատության սովորողներին հիվանդության պատճառով բուժական (վերականգնողական) արձակուրդ տրամադրվում է մինչև 30 օր ժամկետով։ Արձակուրդի տևողությունը որոշվում է անհատապես՝ ըստ բժշկական ցուցումների։ Արձակուրդի տևողությունը հանձնաժողովը կարող է երկարացնել՝ ընդհանուր տևողությունը չգերազանցելով 60 օրը։ Հիվանդության պատճառով բուժման և հիվանդության պատճառով բուժական (վերականգնողական) արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել 120 օրը՝ փորձաքննության ուղեգրվելու օրվանից սկսած:
  17. Հանձնաժողովի եզրակացություները և արձանագրությունները գրանցվում են եզրակացությունների և արձանագրությունների գրանցման մատյանում։ Եզրակացության պատճենները վավերացվում են Հանձնաժողովի կնիքով և 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են՝

1) Փորձաքննությանը ներկայացրած մարմնին (պաշտոնատար անձին),

2) Փորձաքննվողի ծառայության (աշխատանքի) վայր,

3) Քրեական գործի վարույթն իրականացնող քննչական մարմնին,  

4) Փորձաքննվողին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ նրա կողմից լիազորված անձին:

  1. Հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով ապահովում է փորձաքննվող անձի վերաբերյալ անձնական տվյալների գաղտնիությունը:
  2. Հանձնաժողովի եզրակացությունները կարող են բողոքարկվել երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին կամ դատական կարգով։
  • Обсуждалось

    13.11.2020 - 28.11.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5945

Принт