Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը /նպատակը/

        

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու  մասին» N86-Ն որոշման մեջ  փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության /ԻԿԱՕ/ թիվ 17 «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» Հավելվածի նոր՝ 17-րդ խմբագրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցմամբ:

 

1) Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը

 

2019թ. ընթացքում /նոյեմբերի/ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ)  թիվ 17 «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» Հավելվածում ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի լիազորություններում բացակայել են  քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխմանն ու խափանմանն վերաբերյալ խորհրդատվական օգնության տրամադրման, անօրինական միջամտության ակտերի կանխմանն ու խափանմանն միջոցառումների ընթացքի նկատմամբ հսկողության իրականացման և նոր սպառնալիքների մասին տեղեկատվությունների, ավիացիոն անվտանգության ապահովման նոր մեթոդների և տեխնոլոգիաներ կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, ավիացիոն անվտանգության գործառույթների իրականացման լիազորություններ ունեցող  պետական կառավարման մարմինների, գերատեսչությունների և կազմակերպությունների համագործակցության համակարգման, ավիացիոն  անվտանգության միասնական չափանիշների իրականացման նպատակով միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների հետ համագործակցության ձևերի քննարկման հետ կապված գորառույթները, որոնք ներառվել են նոր նախագծում։

ՀՀ կառավարության վերը նշված որոշման ուշացումը կարող է ազդել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների վրա և ավիացիոն անվտանգության առումով վերը նշված փոփոխությունների և կիրառումը անհրաժեշտ է: 

 

2) Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Նախագծով սահմանվում են ընթացակարգեր կապված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի գործառույթների վերաբերյալ, մասնվորապես՝ քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխմանն ու խափանմանն վերաբերյալ խորհրդատվական օգնության տրամադրման, անօրինական միջամտության ակտերի կանխմանն ու խափանմանն միջոցառումների ընթացքի նկատմամբ հսկողության իրականացման և նոր սպառնալիքների մասին տեղեկատվությունների, ավիացիոն անվտանգության ապահովման նոր մեթոդների և տեխնոլոգիաներ կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, ավիացիոն անվտանգության գործառույթների իրականացման լիազորություններ ունեցող  պետական կառավարման մարմինների, գերատեսչությունների և կազմակերպությունների համագործակցության համակարգման, միջազգային համագործակցության վերաբերյալ։

ՀՀ կառավարության վերը նշված որոշման ընդունումը կնպաստի քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից իր լիազորոթյունների լիարժեք իրականացմանը։  

 

2.Կարգավորման առարկան

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու  մասին» N86-Ն որոշման մեջ  փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման դեպքում կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման աշխատաները։

 

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

         Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի լիազորոթյունների և հնարավորություն կընձեռնվի ավելի բարձր մակարդակի հասցնել քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները և դրանք համապատասխանեցնել ԻԿԱՕ չափորոշիչներին:

Հիմք ընդունելով վերը նշվածը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում Միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեում մշակվել է ներկայացված նախագիծը:

 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ                          ԳԱԼՈՒՍՏ         ՊՈՂՈՍՅԱՆ                                                 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսեր և եկամուտներ էական ավելացումներ կամ նվազումներ չեն նախատեսվում:

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ                           ԳԱԼՈՒՍՏ        ՊՈՂՈՍՅԱՆ                                                 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

 

 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ                           ԳԱԼՈՒՍՏ        ՊՈՂՈՍՅԱՆ                                                 

 

Ց Ա Ն Կ

ԱՅՆ  ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄՇԱԿՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Ներկայացված Նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով հետևյալ նորմատիվ իրավական ակտերը.

 

  1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,
  2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշումը,
  3. «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի Կոնվենցիայի N17 «Անվտանգություն» հավելված, 17-րդ խմբագրություն։

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ                           ԳԱԼՈՒՍՏ        ՊՈՂՈՍՅԱՆ                                                 

 

 

ԻՐԱՎԱԿԱՆՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ներկայացված որոշման Նախագիծը մշակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչությունում և համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին:

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

ԿՈՄԻՏԵԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                      ՆԵԼԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

  • Обсуждалось

    13.11.2020 - 28.11.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Авиация

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4816

Принт