Добавить в избранное

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »  «                 »  2020 թվականի N ...... -Ն

 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

  1. Սահմանել՝ տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների և աղետների քննության կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

                 -ի N       -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.Սույն կարգով սահմանվում են տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների և աղետների (այսուհետ` պատահար)  քննության (այսուհետ` քննություն) հետ կապված հարաբերությունները:

  1. Քննության նպատակն է պատահարների պատճառների որոշումն ու հետևանքների վերացմանն ուղղված պլանների, ծրագրերի մշակումն, ինչպես նաև հետագայում դրանց կանխարգելման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը:

Քննությունը նպատակ չունի ճանաչել մեղավորներին և որոշել նրանց պատասխանատվության աստիճանը:

3.Պատահարի կապակցությամբ անձի մեղքի կամ պատասխանատվության չափի որոշմանն ուղղված ցանկացած մինչդատական, դատական կամ վարչական վարույթ կատարվում է սույն կարգով իրականացվող քննությունից առանձին:

4.Քննության գործընթացն իր մեջ ներառում է տեղեկատվության հավաքում և վերլուծություն, անհրաժեշտ հետազոտությունների անցկացում, պատահարի պատճառների բացահայտում, հաշվետվության և եզրակացության կազմում:

 II. ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5.Քննությունը կազմակերպում և վարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակված քննության հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

6.Հանձնաժողովը վարում է քննությունը` ղեկավարվելով «Տիեզերական գործունեության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով:

7.Եթե քննության գործընթացում չի պահանջվում անցկացնել լրացուցիչ հետազոտություններ, ապա քննության ժամկետը չպետք է գերազանցի  30 օրը: Անհրաժեշտության դեպքում քննության ժամկետը կարող է երկարաձգվել հանձնաժողովի նախագահի միջնորդությամբ` հանձնաժողով նշանակող մարմնի կողմից:

8.Քննությունը կարող է ներառել`

1) պատահարի վերաբերյալ տեղեկատվության հավաքում և վերլուծություն,

2) պատճառների բացահայտում,

3) դրանց կանխարգելմանն ուղղված առաջարկությունների մշակում,

4) վերջնական եզրակացության ներկայացում:

9.Հանձնաժողովն իրավունք ունի քննության ընթացքում՝

1) գրավոր պարզաբանումներ վերցնել տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտների սեփականատերերից (շահագործողներից),  պաշտոնատար անձանցից և այնպիսի անձանցից որոնք ունեն կամ կարող են առնչություն ունենալ պատահարի կամ միջադեպի հետ, իրավապահ մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալ անհրաժեշտ տեղեկություն,

2) ուսումնասիրել տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտների նախագծման, փորձարկման, արտադրման, շահագործման, նորոգման, օտարման, հետազոտությունների և (կամ) փորձարկումների իրականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների ընդունման և մշակման, տիեզերական օբյեկտների արձակման, վայրէջքի և թռիչքի ընթացքում դրանց կառավարման, տիեզերական ենթակառուցվածքների ստեղծման և շահագործման վերաբերյալ փաստաթղթերը:

10.Հանձնաժողովը անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրել համապատասխան մասնագետներ և (կամ) փորձագետներ: Մասնագետների և (կամ) փորձագետների մասնակցության աստիճանը սահմանափակվում է այն հարցերի սահմաններում, որոնց համար նրանք ներգրավված են քննությանը:

11.Քննության աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

III. ՊԱՏԱՀԱՐԻ ԱՀԱԶԱՆԳՈՒՄԸ

 

12.Պատահարի մասին տեղեկատվություն ստանալուն պես Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ՝ Լիազոր մարմին) տեղի ունեցածի մասին անմիջապես հաղորդում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

  1. Ներկայացվող հաղորդումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

1) իրադարձության տեսակը,

2) պատահարի ամսաթիվը, ժամանակը, վայրը,

3) տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտի տեսակը, ազգային և գրանցման նիշերը, գործարանային համարը և պատկանելիությունը,

4) տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտի շահագործողի, նախագծողի և արտադրողի անվանումը,

5) թռիչքի վերջին կետը և վայրէջքի նախատեսված կետը,

6)տվյալները հաղորդելու պահին պատահարի կամ միջադեպի հավաստի հայտնի հանգամանքները,

Նշված տեղեկություններից որևէ մեկի բացակայությունը չպետք է ուշացնի տեղեկության հաղորդումը:

 IV.ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

  1. Հանձնաժողովի նախագահը կազմակերպում, վարում և հսկում է քննության բոլոր փուլերը, համակարգում է քննության բոլոր մասնակիցների գործողությունները:
  2. Քննության հիմնական մեթոդական և կազմակերպչական հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են հանձնաժողովի կողմից, ընդ որում` հանձնաժողովի նախագահն ունի վերջնական որոշման իրավունք: Ընդունված որոշմանը չհամաձայնելու դեպքում, հանձնաժողովի անդամն իրավունք ունի այդ մասին իր կարծիքն արտահայտել գրավոր ձևով:
  3. Պատահարի քննության հետ կապված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի նախագահի ցուցումները պարտադիր են կատարման` պատահարի քննության և հանձնաժողովի աշխատանքի ապահովման հետ կապված բոլոր անձանց կողմից:

17.Հանձնաժողովի նիստերը ձևակերպվում են արձանագրություններով, որոնցում արտացոլվում են քննարկվող հարցերը, ընդունված որոշումները, հանձնաժողովի նախագահի ցուցումները: Քննարկվող հարցերի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում արձանագրությունում արտահայտվում են կողմերի դիրքորոշումները: Արձանագրություններն ստորագրվում է Հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից:

18.Տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտի տեխնիկական փաստաթղթերը պահպանվում են մինչև հետաքննության կամ նախաքննության մարմնի կամ դատարանի կողմից դրանց ոչնչացման մասին որոշման ընդունումը:

19.Հանձնաժողովի կողմից հրավիրված համապատասխան մասնագետին և (կամ) փորձագետին հանձնաժողովի նախագահը գրավոր ներկայացնում է լուծում պահանջող հարցերի ցանկը: Փորձագետն իր աշխատանքները կատարում է ինքնուրույն` այն համաձայնեցնելով հանձնաժողովի նախագահի հետ:

20.Աշխատանքի արդյունքները մասնագետը և (կամ) փորձագետը ներկայացնում են եզրակացության տեսքով, որը քննարկվում է հանձնաժողովի նիստում: Քննարկման ընթացքում մասնագետին և (կամ) փորձագետին կարող են առաջադրվել լրացուցիչ հարցեր, որոնց պատասխանները ներկայացվում են եզրակացության տեսքով:

Եզրակացությունը քննարկվում է հանձնաժողովի (աշխատանքային խմբի) կողմից և կցվում է քննության նյութերին:

  1. Եթե քննության համար հետաքրքրություն ներկայացնող տիեզերական տեխնիկան և (կամ) օբյեկտը և կամ մասերը պատրաստվել են այլ պետությունում և անհրաժեշտություն է առաջանում հետազոտություններն անցկացնել այլ պետության կազմակերպություններում, ապա հանձնաժողովը դրանք հետազոտելու համար տվյալ պետության կազմակերպություն ուղարկելու որոշում է ընդունում` համաձայնեցնելով նախագծողի, արտադրողի, գրանցողի և շահագործողի պետության լիազոր ներկայացուցիչների հետ:
  2. Քննության արդյունքներով Հանձնաժողովն կազմում է պատահարի քննության վերջնական հաշվետվություն (այսուհետ` Հաշվետվություն):

23.Հաշվետվությունը ստորագրվում է Հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից: Հաշվետվության բովանդակության հետ չհամաձայնվելու դեպքում հանձնաժողովի անդամի առանձին դիրքորոշումը՝ գրավոր տեսքով, կցվում է Հաշվետվությանը:

24.Հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ վարչապետին, պատահարի քննության բոլոր շահագրգիռ մարմիններին և տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտի շահագործողին:

25.Քննության նյութերը  և Հաշվետվությունը պահպանվում են տիեզերական գործունեության բնագավառի պետական կառավարման Լիազոր մարմնի մոտ:

  1. Տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտի հետ տեղի ունեցած յուրաքանչյուր պատահար ենթակա է պարտադիր հաշվառման` տիեզերական գործունեության բնագավառի պետական կառավարման Լիազոր մարմնի կողմից:

27.Քննության ավարտից հետո՝ նոր հանգամանքների ի հայտ գալու պարագայում նշքնակվում է նոր քննություն՝ սույն կարգի համաձայն:

 

  • Обсуждалось

    29.10.2020 - 13.11.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5191

Принт