Добавить в избранное

В стадии разработки

ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ

ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

  1. Անհրաժեշտությունը

ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 26.4 ենթակետով  պահանջվում է սահմանել պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության և անվանափոխության հետ կապված գործընթացներն ու իրավահարաբերությունները: Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը սահմանում է հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

ՀՀ պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության և անվանափոխության հետ կապված գործընթացներն և իրավահարաբերությունները արդյունավետ և անաչառ կազմակերպելու համար անհրաժեշտ են համապատասխան չափորոշիչներ: Մասնավորապես, անհրաժեշտ է կանոնակարգել անվանակոչման ընդհանուր սկզբունքներն ու կանոնները՝ հիմքում դնելով կրթական ընդհանուր քաղաքականությունը։ Առաջարկվող նախագծով լուծումներ են առաջարկվում մի շարք կարևոր հարցերի, ինչպես թե որ դեպքերում և ինչ ժամկետներում կարող է անվանակոչվել պետական ուսումնական հաստատությունը, առանձնահատուկ դեր է տրվում ուսումնական հաստատությանն ու համայնքին, որոնց համաձայնությունը դիտվում է պարտադիր անվանակոչման գործընթացում։ Կանոնակարգվում են նաև ուսումնական հաստատության անվանափոխության, կառուցվածքային տարբեր փոփոխությունների պարագայում տրված անվան հետագա պահպանման հարցերը։ Նախագիծը նաև կանոնակարգում է ուսումնական հաստատության դասասենյակների և կաբինետների անվանակոչության գործընթացը՝ մեծ դեր վերապահելով մանկավարժական խորհրդին։

 

 

  1. Ակնկալվողարդյունք

 

Իրավական ակտի ընդունումը կնպաստի կանոնակարգված քաղաքականության իրականացմանը հետևյալ ուղղություններով․

  • Պետական ուսումնական հաստատության անվանակոչում և անվանափոխություն,
  • Պետական ուսումնական հաստատության դասասենյակների և կաբինետների անվանակոչում և անվանափոխություն:

 

  1. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

 

Հիմք ընդունելով  2020 թվականի մարտի 6-ի ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի 4-րդ կետի համաձայն պետական կառավարման լիազորված մարմինը սահմանում է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության

կարգը հաստատելու մասին» ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին 

 

«Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը սահմանելու մասին» ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ չի նախատեսում պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում:

  

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության

կարգը հաստատելու մասին» ՀՀ Կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման 

անհրաժեշտության մասին

 

«Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը սահմանելու մասին» ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չի առաջանալու:

  • Обсуждалось

    26.10.2020 - 10.11.2020

  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5395

Принт

Предложения

Գոռ Խաչատրյան

02.11.2020

Առաջարկում եմ <<1. Նշանավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո:>> կետը չներառել նախագծում կամ <<5 տարի հետո>> փոխարինել <<1 տարի հետո>>:

Узнать больше