Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 1176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների շրջանառությունը ընթացիկ բյուջետային տարվա սկզբից արտաբյուջետային հաշիվներով դադարեցված լինելու հանգամանքով։ 

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և կարգավորման բնույթը

 ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Նօրենքով դադարեցվել է «պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցելու դիմաց՝ կազմակերպություններից և քաղաքացիներից ստացվող» միջոցների շրջանառությունը արտաբյուջետային միջոցների գանձապետական հաշիվներով։  Ըստ այդմ, ընթացիկ բյուջետային տարվա սկզբից  փակվել են ոստիկանության ստորաբաժանումների արտաբյուջետային միջոցների հաշիվները և  նշված ծառայությունների դիմաց ստացվող  վճարների շրջանառությունն իրականացվում է այդ նպատակով բացված բյուջետային հաշիվներով։ 

ՀՀ վարչապետի 2020 թ. սեպտեմբերի 14 -ի N 1048 - Ա որոշման հավելվածով հաստատված «Օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի» 13-րդ  կետով  նախատեսվում է  ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի № 1176-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ Սակայն դեռևս դա հնարավոր չէ, քանի որ 1176-Ն որոշման 1-ի կետի «բ» ենթակետով (2-րդ հավելվածով) հաստատված է ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման ծառայությունների իրականացման ծախսերի նորմատիվները։ Նորմատիվների  կամ այլ կերպ ասած պայմանագրային հիմունքներով ծառայությունների մատուցմանանհրաժեշտությունը կվերանա պետության կողմից կարևորոգույն համարվող և ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա, այժմ քննարկվող, օբյեկտների ցանկը կառավարության կողմից հաստատվելուց և  տվյալ ծառայությունները մատուցող ոստիկանության ստորաբաժանումների ծախսերի ֆինանսավորումն ամբողջությամբ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու դեպքում։

Վերոգրյալով պայմանավորված՝ որոշման նախագծով նախատեսվում է դեռևսուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 14․07․2005 թվականի № 1176-Ն որոշման 2-րդ կետի «դ» ենթակետը և 4-րդ կետը, որոնցով ՀՀ ոստիկանության պետին տրված էր  արտաբյուջետային հաշիվներ բացելու թույլտվություն։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ ոստիկանություն:

  1. Ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության բյուջետային քաղաքականությանը համահունչ Ոստիկանության պահպանման ծախսերի ֆինանսավորումը բացառապես պետական բյուջեի  միջոցների հաշին իրականացնելու իրավական հիմքերի ապահովումը։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1176-Նորոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Обсуждалось

    22.10.2020 - 06.11.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5306

Принт