Добавить в избранное

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

   Նախագծով առաջարկվում է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-6-Ն ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2022 թվականի հունվարի 1, որպեսզի ապահովվի շինության նախագծի՝ էլեկտրոնային տարբերակով ներկայացումը Կադաստրի կոմիտե:

   Նախագծով սահմանվում է, որ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ՀՀ կառավարությունը սահմանում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված շինարարության թույլտվությունները, շինության նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շինության շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Կադաստրի կոմիտե էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը: Այս պահանջը ուղղված է շինության ավարտական ակտից հետո առանց իրավական հիմքի շինության ձևափոխումների (ինքնակամ կառույցների) իրականացումը կանխելուն: Բացի այդ՝ քաղաքաշինական փաստաթղթերը կենտրոնացված թվայնացված տարբերակով պահպանվում են միայն Կադաստրի կոմիտեի արխիվում, ինչն ապահովում է այդ փաստաթղթերի ամբողջականությունը, որն էլ իր հերթին ապահովում է պետական կառավարման տարբեր մարմինների կողմից իրենց գործառույթների ճիշտ իրականացումն ու կազմակերպումը: Ավելին՝ նշված փաստաթղթերի՝ էլեկտրոնային եղանակով ներկայացման պահանջն ուղղված է ավարտական ակտից մինչև սեփականության իրավունքի գրանցումը ընկած ժամանակահատվածի համար գույքահարկի գանձումը ապահովելուն:

  1. Առկա իրավիճակը

 2020 թվականի հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-6-Ն ՀՀ օրենքը, որով նախատեսվում է Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը» բառերը՝ հիմքում ունենալով այն հանգամանքը, որ շինության ավարտական ակտը իրավունքի պետական գրանցման ներկայացնելու փուլում նախագծային փաստաթղթերի անհրաժեշտությունը բացակայում է։ Օրենքը ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանվել է 2021 թվականի հունվարի 1-ը: Ժամկետի սահմանումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նախագծային փաստաթղթերը պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացվեն Կադաստրի կոմիտե: Այդուհանդերձ, մինչև 2021 թվականի հունվարի 1-ը հնարավոր չէ ապահովել էլեկտրոնային հարթակի գործարկումը, փոխգործելիությունը՝ տեխնիկական դժվարություններից ելնելով, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել օրենքը ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:  

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

   Նախագծի ընդունմամբ հնարավորություն է տրվելու 2022 թվականի հունվարի 1-ից էլեկտրոնային հարթակի գործարկմամբ փոխգործելիության ապահովմամբ   տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Կադաստրի կոմիտե էլեկտրոնային եղանակով ներկայացնելու տրամադրված շինարարության թույլտվությունները, շինության նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շինության շահագործման թույլտվությունները:

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը

   Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

  1. Նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

   «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի պահանջներ:

  

 

  • Обсуждалось

    19.10.2020 - 03.11.2020

  • Тип

    Закон

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5086

Принт