Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Իրավական ակտի հիմնավորումը

1.      

Անհրաժեշտություն

 

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից:  

2.     

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկին համապատասխան յուրաքանչյուր տարի հաստատվում է ՀՀ բուհերի ընդունելության հաջորդ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Վճարովի ուuուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում այդ տեղերի մրցույթին մաuնակցելու համար դիմորդներին հնարավորություն է տրվում մաuնագի­տու­թյունների և քննությունների ցանկում երկու աuտղանիշերով նշված առար­կաների համար որպեu մրցութային գնահատական ընդունե­լու­թյան դիմում-հայտում նախապեu հայտագրել միջնակարգ կրթության ատեu­տատի կամ համապատաuխան ավարտական փաuտաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահա­տականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:

Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան: Նպատակը բուհերի թափուր մնացած մասնագիտությունների համալրումն է:

3.     

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

 

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները ինքնուրույնության և ակադեմիական ազատությունների ընդլայնման համատեքստում իրենք են որոշում կայացնում ընդունելության քննությունների վերաբերյալ, սակայն սույն նախագծով կանոնակարգվում է ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը: Դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական) բոլոր դիմորդների համար ապահովելով ընդունելության միևնույն պայմանները՝ առնվազն 2 ընդունելության քննության հանձնում, կամ թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականի փոխանցում նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից:

4.     

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը

5.     

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք

 

ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ

6.    

Ակնկալվող արդյունքը

 

 Բուհերի ընդունելության մրցույթի իրականացում՝ ըստ մրցութային քննությունների արդյունքների:

  • Обсуждалось

    09.10.2020 - 25.10.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 15573

Принт

Предложения

Ալինա Սարգսյան

25.10.2020

Բարև Ձեզ, պարո՛ն Հարությունյան։ Ելնելով այս դժվարին իրավիճակից, ռազմական դրությունից, կորոնավիրուսային համավարակի բարձր ցուցանիշներից, ֆինանսական սուղ պայմաններից, բոլորիս ընկճված տրամադրությունից, բոլոր ընտանիքներում լինելով զինվորներ, կամավորականներ, ինչպես նաև լինելով զինվորի քույր, խնդրում եմ՝ այս տարի ևս ընդառաջել դիմորդներիս՝ մեկ քննությունով ընդունվելու, իսկ դիզայնի ֆակուլտետում՝ երեք քննությունից մեկ կամ երկու ընտրովի քննությունով ընդունվելու բուհ, քանի որ լինելով «գծագրություն» առարկային անծանոթ՝ դպրոցներում չուսումնասիրելու պատճառով, հնարավոր չէ պարապել հեռավար պայմաններում։ Հուսով եմ խնդրանքիս կտաք դրական լուծում։ Հարգանքներով՝ Չարենցավանից ապագա ուսանողուհի։

Անանուն Անազգանուն

25.10.2020

Որպես 2021/2022 թվականի դիմորդ, վստահեցնում եմ ձեզ, որ նման խառն իրավիճակում շատ բարդ է կենտրոնանալ դասերին և քննություններին պատրաստվելու վրա, հետևաբար (ինձ իրավունք վերապահելով խոսելու նաև ընկերներիս անունից) կցանկանայի առաջարկել, որ այս տարի ևս դիմորդները հանձնեն մեկ քննություն։ Այսպիսով մենք՝ դիմորդներս կկարողանանք մասնակցել նաև թիկունքում անցկացվող տարատեսակ միջոցառունմերի, օգնելով ոչ միայն մեզ, այլև մեր բանակին, որը համառ մարտեր է մղում թշնամու հետ <<շպրտման>> և մեր գոյության պահպանման համար։

Մարի

22.10.2020

Որպես 2021/2022 թվականի դիմորդ, վստահեցնում եմ ձեզ, որ նման խառն իրավիճակում շատ բարդ է կենտրոնանալ դասերին և քննություններին պատրաստվելու վրա, հետևաբար (ինձ իրավունք վերապահելով խոսելու նաև ընկերներիս անունից) կցանկանայի առաջարկել, որ այս տարի ևս դիմորդները հանձնեն մեկ քննություն։ Այսպիսով մենք՝ դիմորդներս կկարողանանք մասնակցել նաև թիկունքում անցկացվող տարատեսակ միջոցառունմերի, օգնելով ոչ միայն մեզ, այլև մեր բանակին, որը համառ մարտեր է մղում թշնամու հետ <<շպրտման>> և մեր գոյության պահպանման համար։

Узнать больше