Добавить в избранное

Проект принят

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի №308Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի №308Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի №308Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերում արտադրության, հաղորդման (փոխադրման), բաշխման, մատակարարման լիցենզիա ունեցող անձանց կողմից ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեղեկատվությունների ներկայացման կարգի և ձևերի հետագա կատարելագործմամբ և հստակեցմամբ:

2. Ընթացիկիրավիճակը և խնդիրները

Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերում արտադրության, հաղորդման (փոխադրման), բաշխման, մատակարարման լիցենզիաների տրամադրման գործընթացի բարելավման և ՀՀ էներգետիկայի բնագավառում տեղի ունեցող գործընթացների հաշվի առմամբ  ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովն ըստ անհրաժեշտության իրականացնում է ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեղեկատվությունների ներկայացման կարգի և ձևերի լրամշակման հետևողական գործընթաց։

3. Կարգավորմաննպատակը և բնույթը

ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեղեկատվությունների ներկայացման կարգի և ձևերի հստակեցման նպատակը կարգավորման շրջանակում (այդ թվում՝ սակագնային կարգավորման) իրականացվող վերլուծությունների և ուսումնասիրությունների նպատակով առավել ամբողջական և ընդգրկուն  տեղեկատվության հավաքագրումն է, ինչպես նաև խմբագրական բնույթի փոփոխությունների իրականացումը:

4. Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:

 5. Ակնկալվող արդյունքը

ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեղեկատվությունների ներկայացման կարգի և ձևերի հետագա կատարելագործման և հստակեցման արդյունքում կընդլայնվի ու կհստակեցվի  կարգավորման գործընթացների համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի կառնվեն էներգետիկայի բնագվառում լիցենզավորման գործընթացների բարելավմամբ պայմանավորված վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները։

  • Обсуждалось

    09.09.2020 - 25.09.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5285

Принт