Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N487Ն որոշմամբ հաստատված են մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը:

ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակում կատարված փոփոխությունների համաձայն՝ 790-801ՄՀց, 832-842ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերն առանձնացվել են կառավարական նշանակության օգտագործման համար նախատեսված ռադիոհաճախականությունների շերտերից:

Հանձնաժողովի կողմից 2019 թվականին իրականացված՝ 1800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի համապատասխան հատվածների տրամադրման մրցույթների, ինչպես նաև այդ տիրույթի արդյունավետ կառավարման և օպերատորների կողմից սպառողներին որակյալ ծառայությունների հասանելիությամբ ապահովելու նկատառումներից ելնելով՝ օպերատորների կողմից օգտագործվող 1800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի հետագա վերաբաշխման արդյունքում ներկայումս ազատ են 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով լայնաշերտ կապի տեխնոլոգիաների ներդրման համար 2500-2690ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործման միջազգային միտումներն ու նշված տիրույթի գրավչությունը, հանձնաժողովի կողմից տվյալ ռադիոհաճախականությունների տիրույթի տրամադրման և օգտագործման համար օրենքով սահմանված պարտադիր վճարների չափերի վերանայմամբ (որոնք կիրառության մեջ են 2020 թվականի հունվարի 1-ից) պայմանավորված՝ «ՅՈՒՔՈՄ»
ՓԲԸ-ն վերագնահատել էր տվյալ ռեսուրսի օգտագործման նպատակներն ու պայմանները, որի արդյունքում ներկայումս հանձնաժողովի տնօրինման ներքո են 2560-2570ՄՀց և 2680-2690ՄՀց ռադիոհաճախականությունների ազատ հատվածները։ Բացի այդ, «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ի դիմումի համաձայն՝ ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների ցանկից հանվել է նաև 1910-1915ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածը։

Միաժամանակ, ներկայումս բացակայում է գրավչությունը՝ մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկում ներառված 410-430ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի նկատմնամբ։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով, առաջարկվում է լրամշակել մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը, հանելով 410-430ՄՀց և ներառելով 790-801ՄՀց, 832-842ՄՀց, 2560-2570ՄՀց, 2680-2690ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները, ինչպես նաև համապատասխան փոփոխություններ կատարել 1800ՄՀց, 1900ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթների համապատասխան հատվածներում։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Ապահովել սահմանափակ ռեսուրսների՝ ռադիոհաճախականությունների տիրույթի արդյունավետ օգտագործումը։

  • Обсуждалось

    01.09.2020 - 17.09.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Телекоммуникация(электронная коммуникация)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3669

Принт