Добавить в избранное

«Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված ապրանքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի հաշվառման և ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգերը, կուտակման ժամանակացույցը և նվազագույն ծավալները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ ___________________ 2020 թվականի N __________ -Ն

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՀՈՒՄՔԻ ՉՆՎԱԶՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝ԻՐԵՆՑ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ  ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԿՈՒՏԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը, 10-րդ հոդվածի 9-րդ մասը ` Կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել «Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընգրկված ապրանքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, պարենային ցորենի, շաքարավազի, բուսական յուղի և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի չնվազող պաշարների կուտակման ժամանակացույցը՝ համաձայն N 1 հավելվածի:
  2. Սահմանել «Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի պաշարների հաշվառման և ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգը»՝ համաձայն N 2 հավելվածի:
  3. Սահմանել «Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների ներմուծման նվազագույն ծավալները, որոնցից սկսած գործում է ռազմավարական պաշարների պահուստի ձևավորման պահանջը»՝ համաձայն N 3 հավելվածի:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2020  թվականի

_______ի  _____-ի N __-Ն որոշման

 

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՆԶԻՆԻ,ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ,ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ,ՇԱՔԱՐԱՎԱԶԻ,ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՒՄՔԻՊԱՇԱՐՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ

 

Նյութական արժեքի անվանում

Օրենքով սահմանված ռազմավարական պաշարների կուտակման ժամանակացույցը

01.07.2021թ-ից

01.01.2022թ-ից

01.07.2022թ–ից

Պարենային ցորեն

50%

75%

100%

Շաքարավազ և դրա արտադրության համար անհրաժեշտ հումք

50%

75%

100%

Բուսական յուղ և դրա արտադրության համար անհրաժեշտ հումք

50%

75%

100%

Դիզելային վառելիք

50%

75%

100%

Ավտոմոբիլային բենզին

50%

75%

100%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2020  թվականի

_______ի  _____-ի N __-Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՀՈՒՄՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

  1. Սույն կարգով սահմանվում է ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված ապրանքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի հաշվառման և ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգը:
  2. Սույն կարգում կիրառված հասկացությունները գործածվում են «Նյութական պահուստի մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստով։
  3. Ռազմավարական պաշարների պահուստի ապրանքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի հաշվապահական հաշվառումն իրականացվում է այդ նյութական արժեքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների կողմից և ներառվում է տվյալ կազմակերպության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում:
  4. Ռազմավարական պաշարների պահուստի բացթողումն իրականացվում է ապաամրագրման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ լիազոր մարմնի կողմից պահպանում իրականացնող կազմակերպությանը տրամադրվող կարգագրի հիման վրա ՝ համաձայն N1 ձևի:
  5. Կարգագրով նշված նյութական արժեքների բացթողնումը կամ օգտագործումն իրականացվում է նյութական արժեքների սեփականատիրոջ կամ պահպանող կազմակերպության կողմից՝ կարգագրի կատարման ակտի հիման վրա ՝ համաձայն N2 ձևի, որը տպագրված է կարգագրի դարձերեսին:
  6. Կարգագրի կատարման ակտի մեկ օրինակը նյութական արժեքների սեփականատեր կազմակերպության կողմից տրամադրվում է լիազոր մարմնին ոչ ուշ, քան բացթողնման ավարտին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
  7. Նյութական արժեքների բացթողնմանը կամ օգտագործմանը վերաբերող փաստաթղթերի համարակալումը յուրաքանչյուր տարի սկսվում է N 1-ից և շարունակվում է տարվա ընթացքում աճողական հաջորդականությամբ:
  8. Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների կուտակումն իրականացնող կազմակերպությունների կողմից դրանց պահպանման անհնարինության դեպքում, տվյալ նյութական արժեքները պահպանման են հանձնվում լիազոր մարմնի համակարգի պահեստարաններին կամ «Նյութական պահուստի մասին» օրենքով սահմանված կարգով այլ կառույցներին կամ կազմակերպություններին՝ պահատվության պայմանագրի հիման վրա:
  9. Սույն կարգի 8-րդ կետի համաձայն կնքված պահատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի մեկական օրինակ տրամադրվում է լիազոր մարմնին՝ ոչ ուշ, քան հանձնման-ընդունման ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
  10. Կազմակերպությունները հաշվետու տարվա յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ ՝ համաձայն N3 ձևի:
  11. Ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների հաշվառումը վարում է լիազոր մարմինը:
  12. Լիազոր մարմինն ընթացիկ տարվա յուրաքանչյուր եռամսյակի ավարտին ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների առկայության ու վիճակի մասին ամփոփ հաշվետվությունը մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը ներկայացնում է Կառավարություն:
  13. N 3  ձևով սահմանված հաշվետվությունը լրացվում է հետևյալ կարգով`

          1) հաշվետվության սկզբում, «(ռազմավարական պաշար ամբարող կազմակերպության անվանումը)» տողի վրա, լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ «(ժամանակահատված)» տողի վրա` ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածը.

          2) հաշվետվության աղյուսակում և սյունակներում լրացվում են նյութական արժեքների, ըստ աղյուսակի, պահանջվող տեղեկատվությունը.

          3) հաշվետվությունը ստորագրվում է կազմակերպության ղեկավարի (գլխավոր տնօրեն կամ տնօրեն) և հաշվապահի կողմից ու կնքվում կազմակերպության կնիքով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 1

________________________________________________________

(կարգագիր տվող մարմնի անվանումը)

 

Կ Ա Ր Գ Ա Գ Ի Ր   N____________

____ __________ 20___ թ

Ում __________________________________________

                      (կազմակերպության անվանումը)

__________________________________________________________

                                        (հասցեն)

Ապաամրագել            և          բաց թողնել,                                        (իրացնել)                  

(ստացողի անվանումը)                                          

Ձեր մոտ ամբարված ստորև նշված ռազմավարական պաշարի ապրանքները (նյութերը)

 

NN

Նյութական արժեքների անվանումները

Տեսակը

Հաշվառման համարանիշը

Չափի միավորը

Քանակը

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

Քանակը (կշիռ կամ հատ) տառերով_____________________________________________

______________________________________________________________________________

Բացթողման կամ իրացման հատուկ պայմանները________________________________

________________________________________________________________

Կարգագիրն ուժի մեջ է մինչև ___ _____ 20___ թ. և ժամկետը լրանալուց հետո կորցնում է ուժը՝  չօգտագործված մասով:

Հիմք՝____________________________________________________________

Բացթողումը ձևակերպել N 2 ձևի կարգագրի կատարման ակտով, որը տպագրված է սույն կարգագրի դարձերեսին: N2 ձևի կատարման ակտի մեկ օրինակն ուղարկել

_______________________________ որ ուշ, քան բացթողման հաջորդ օրը:

(լիազոր մարմնի անվանումը)

 

 

ՂԵԿԱՎԱՐ                                                     _____________________             _____________________

                                                                        (ստորագրություն)                         (անունը, ազգանունը)

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ__________________          _____________________

                                                                        (ստորագրություն)                         (անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

 

 

Ձև N 2

N______________ ԿԱՐԳԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱԿՏ  

 (20____ թ_______________ ______________-ի դրությամբ)

 

                                                                                                                                                                __ _________ 202__ թ

 

Մենք՝

Կազմակերպության ղեկավար _____________________________________________________

                                                                                (պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ______________________

                                          (անունը, հայրանունը, ազգանունը)          

 

Կազմեցինք սույն ակտն այն մասին, որ 20___ թ.___________ ___-ի N____________ կարգագրի

հիման վրա բաց թողեցինք կազմակերպության կողմից ամբարված ստորև նշված ռազմավարական պաշարի ապրանքները (նյութերը)

 

NN

Նյութական արժեքների անվանումները

Տեսակը

Հաշվառման համարանիշը

Չափի միավորը

Քանակը

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

Քանակը (կշիռ կամ հատ) տառերով__________________

 

Լրացուցիչ տեղեկություններ_____________________________________

 

ՀԱՆՁՆՈՂ՝

 

Կ.Տ.              ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ_________________                    ____________

                                                                                                  (ստորագրություն)                             (անուն ազգանուն)     

                         ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ                _________________                    ____________

                                                                                                     (ստորագրություն)                          (անուն ազգանուն)      

 

ԸՆԴՈՒՆՈՂ՝

 

Կ.Տ.              ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

                                                       (ԼԻԱԶՈՐ ԱՆՁ)        _________________                    ____________

                                                                                                                  (ստորագրություն)                      (անուն ազգանուն)

________________________________________________

                                  (պաշտոն,անձը հաստատող փաստաթուղթ)

 

Ձև N 3

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԿՈՒՏԱԿՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

(ռազմավարական պաշար ամբարող կազմակերպության անվանումը)

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ

_______________________________

                                                                   (հաշվետու ժամանակահատված)

 

 

N

Նյութական արժեքների անվանումը

Չափի միավոր

Նախորդ ամսում ներկրված քանակ

Պահպանման վայրը

Մնացորդ

Տարբերություն

Ծանոթ-ություն

Հաշվետու ժամանակահատվածի սկզբին

Հաշվետու ժամանակահատվածի ավարտին

ավելացում

նվազում

1

2

3

4

5

6

7

8

9

10

   

 

           

 

   

 

           

 

   

 

           

 

   

 

           

 

 

 

 

 

 

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ     -----------------------------------------------------------------------------

                                                                                  ( պաշտոնը, ստորագրությունը)

 

 

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ            ----------------------------------------------------------------------------------------------------------------                

                                                                                  ( ստորագրությունը)

 

 

 

 

Կ.Տ.

 

 

 

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2020  թվականի

_______ի  _____-ի N __-Ն որոշման

 

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ, ՈՐՈՆՑԻՑ ՍԿՍԱԾ ԳՈՐԾՈՒՄ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ

 

Նյութական արժեքի անվանում

Նյութական արժեքի ներմուծման նվազագույն ծավալ, տոննա/տարի

Պարենային ցորեն

4000

Շաքարավազ և դրա արտադրության համար անհրաժեշտ հումք

1000

Բուսական յուղ և դրա արտադրության համար անհրաժեշտ հումք

500

Դիզելային վառելիք

2500

Ավտոմոբիլային բենզին

3000

            

  

  • Обсуждалось

    28.08.2020 - 12.09.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7373

Принт