Добавить в избранное

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման

     1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
   Օրենքի նախագծի ներկայացումը բխում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ:
     2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
   Ներկայումս Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում: Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները:
     3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
  Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը, պաշտպանության կազմակերպմանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելուն:
     4. Կարգավորման նպատակը և բնույթը
   Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

     Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել խաղաղ ժամանակ աշխարհազորային զորամիավորումների և դրանց ենթակա ստորաբաժանումների ղեկավարման կարգը:

ՏԵՂԵԿԱՆՔ
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

  Օրենքի նախագծի ընդունումը ՀՀ 2020թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

ՏԵՂԵԿԱՆՔ
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

   Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

  • Обсуждалось

    24.08.2020 - 08.09.2020

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8343

Принт

Предложения

Արամ Յաղուբյան

02.09.2020

Մյուս գործնական հարցը: Օրինակ, Թալինի որևէ գյուղի աշխարհազորայինները հավաքվում են և ուղարկվում Տավուշ: Որտեղ են զենք ստանալու՞՞՞: Տավուշում՞՞՞: Բա որ վաղն էլ կարիք լինի ուղարկել Սյունիք՞՞: Վերջի վերջո յուրաքանչյուրին կոնկրետ զենք եք չէ ամրագրելու՞: Զենքը պետք է լինի տեղում!!!!!!

Արամ Յաղուբյան

02.09.2020

Հիմա զենքը զորամասում պահելու հետ կապված: Եթե ես լինեմ ազերի հրամանատարը, առաջին հերթին հրետանային կրակով խոցելու եմ զորանոցները, որտեղ պահվում են նաև աշխարհազորի զենքերը: Մյուս հարցը՝ դեպի զորանոց հարևան գյուղից շտապող խումբը ընկավ թշնամու դիվերսիոն խմբի ծուղակը՝ ինչ եք անելու՞՞: Մորթվելու են՞՞՞: Եթե չեմ սխալվում, ամեն գյուղում կա ոստիկանական հենակետ: Իսկ այնտեղ նաև զենք են պահում, չէ՞: Քննարկեք այդ հնարավորությունը:

Արամ Յաղուբյան

02.09.2020

Աշխարհազորի կազմի մեջ ընդգրկել ըստ տարիքային ցենզի՝ 1-ին հերթ - մինչև 45 տարեկան, 2-րդ հերթ՝ 45-ից բարձր:

Узнать больше