Добавить в избранное

В стадии разработки

««Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինները կարող են իրականացնել հետախուզական, օպերատիվ-հետախուզական, մաքսանենգության և այլ ապօրինի գործողությունների և օրենսդրության խախտումների բացահայտում և կանխում ու դրանց հետ կապված կոմիտեի կանոնադրական այլ` քննչական, հետաքննչական, օպերատիվ ու դրանցից բխող այլ գործառույթներ: Հաշվի առնելով, որ «Զենքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված են այն մարմինները, որոնք մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար օգտագործում են մարտական զենք, իսկ այդ մարմինների շարքում սահմանված չէ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել մշակել ««Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի շրջանակներում վերջինիս կհատկացվի մարտական զենք:

  • Обсуждалось

    19.08.2020 - 04.09.2020

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 738

Принт