Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Ռուզաննա Գրիգորյան 19.08.2020 10:43:52 Սովորաբար գործակիցներ օգտագործում են համահարթեցման ժամանակ, նպաստավոր պայմաններ ստեղծելու կամ որոշակի առումով բեռը թեթևացնելու համար, այս դեպքում այդ միտումը չի նկատվում։ Եթե մեծ դպրոցներում կարող են ունենալ գլխավոր հաշվապահ, հաշվապահ, տնտեսվար, հաշվետար, գնումների համակարգող, տնտեսագետ, այսինքն մի ամբողջ կառույց, որն աշխատելու է ի նպաստ դպրոցի և ի օգուտ տնօրենի/ բեռը թեթևացնելու առումով/ և այդ աշխատողները՝ ընդհուպ մինչև փոխտնօրեն, սնօրեն, վարձատրվելու են համապատասխան գործակիցներով, ապա 12-ից քիչ դասաչանների առկայության դեպքում բեռը և պատասխանատվությունն ընկնում է տնօրենի վրա, ով այդ աշխատանքների համար վարձատրվելու է առանց գործակից աշխատավարձով։ Առաջարկում եմ քիչ թվով դասարաններ ունեցող դպրոցների համար սահմանել միայն 1 դրուք գլխավոր հաշվապահի հաստիք։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
2 Ռուզաննա Գրիգորյան 19.08.2020 10:43:52 Խնդրում եմ հստակեցնել, դպրոցի որ կետերն են համարվում անցակետեր։ Շնորհակալություն հարցի համար։ Նախագծի 4-րդ կետի է ենթակետի 1-ին մասում կկատարվեն խմբագրումներ։
3 Ռուզաննա Գրիգորյան 19.08.2020 10:43:52 Դասագրքերի վարձավճարի փոխհատուցման գումարը հաշվարկված է 4-րդ և ավելի դասարանների սովորողների համար, այնինչ վարձավճարները հաշվարկվում են 5-րդ և ավելի դասարանների համար։ Խնդրում եմ ճշտում տալ։ Շնորհակալություն առաջարկության համար։ Կատարվել է փոփոխություն։ Դգ-ն դասագրքերի ներդրումային գումարների փոխհատուցման չափն է, որը հաշվարկվում է ըստ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների սովորողների /5-րդ և ավելի դասարանների սովորողներ/ և տվյալ դասարանի դասագրքերի փաթեթի համար սահմանված վարձավճարի գումարի արտադրյալի՝ բացառությամբ այլ ծրագրերով դասագրքերով ապահովվող դպրոցների,
4 Ռուզաննա Գրիգորյան 21.08.2020 10:29:12 Հարգելի ԿԳՄՍՆ։ Ցանկացած դպրոցի պարագայում, առավել ևս այն դպրոցները, որոնք նոր են անցում կատարում ներառական կրթություն իրականացնելու, խիստ անհրաժեշտ են հոգեբանի, լոգոպեդի, սոց մանկավարժի հաստիքները։ Առաջարկում եմ գոնե 0,5 դրույք յուրաքանչյուր մասնագետի համար պահպանել քիչ դասարաններ ունեցող դպրոցներում, որտեղ սովորում են ներառման խնդիրներով երեխաներ։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ Հոգեբան, Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում - հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլտվության պարագայում
5 Ռուզաննա Գրիգորյան 21.08.2020 10:29:12 Կարգի մեջ լավ կլինի նաև, որ ակնարկեք դասարանների կազմավորման 2018թ․ օգոստոսի 30-ի N 954-Ն որոշման և 2019թ․ հոկտեմբերի 14-ի N 22-Ն հրամանի մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Ձեր ուշադրությունն են հրավիրում նրան, որ համաձայն կարգի՝ ՏԴթ-ն, ՄԴթ-ն և ԱԴթ-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցներում դասարանների տարեկան միջին թիվն է, որը որոշվում է հետևյալ կերպ․ (հունվար ամսվա դասարանների թիվ x 2 + սեպտեմբեր ամսվա դասարանների թիվ) / 3), ընդ որում, հաշվարկման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման և լիազոր մարմնի հաստատած հանրակրթական ուսումնական հաստատություններում բազմահամակազմ դասարանի կազմավորման կարգերը
6 Ռուզաննա Գրիգորյան 21.08.2020 10:29:12 Ամեն դեպքում գտնում եմ, որ կարելի է տնօրենին տալ կառավարման մեջ որոշակի ազատություն, քանի ու տվյալ դպրոցի տնօրենից լավ ոչ-ոք չգիտի իր կողմից ղեկավարվող դպրոցի ուժեղ և թույլ կողմերը, դպրոցում առկա խութերը հղկելու ուղիները, իհարկե սահմանելով հստակ վերահսկողություն։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Տնօրենների լիազորությունների հարցը ներկայացված նախագծի կարգավորման առարկա չի կարող հանդիսանալ
7 Հայկ Ծաղկյան 19.08.2020 10:49:21 Այս նախագիծը ուղղակիորեն հարվածում է գյուղական փոքր դպրոցներին և կրճատում է առանց դրա էլ սակավաթիվ հաստիքները։Կառավարությունը նոր աշխատատեղեր ստեղծելու փոխարեն ձեռնամուխ է եղել եղած սակավաթիվ աշխատատեղերը կրճատելուն և նախկին իշխանությունների ազգակործան քաղաքականության շարունակությունն է ապահովում։ Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
8 Գայանե Ավետիսյան 19.08.2020 12:10:39 Առաջարկում եմ հիմնական դպրոցի գրադարանավարի համար սահմանել 1 հաստիքային միավոր՝ 9 և ավելի դասարանների դեպքում:Հաշվի առնելով,որ գրադարանավարի աշխատանքի ծավալը բավականին մեծ է (դասագրքերի տեղափոխում,մուտքագրում,բաշխում,այլ դպրոցների հետ համագործակցություն,աշխատանք կառավարման համակարգում,այլ միջոցառումների կազմակերպում և այլն,ևայլն):Եվ այս ամբողջ ծավալը պետք է կատարվի՝անկախ դասարանների քանակից: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
9 Գայանե Ավետիսյան 24.08.2020 17:04:27 Բարև Ձեզ,խնդրում եմ պարզաբանել գրադարանավարի հաստիքային միավորները: Գրադարանավար - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 1,5 հաստիքային միավոր՝ 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում Գրադարանավար - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 1,5 հաստիքային միավոր՝ 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում
10 Գայանե Ավետիսյան 25.08.2020 16:05:22 Առաջարկում եմ հիմնական դպրոցում գրադարանավարի համար սահմանել 1 հաստիքային միավոր՝սկսած 9 դասարանից: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի
11 Գայանե Ավետիսյան 25.08.2020 16:35:44 Առաջարկում եմ վերանայել գրադարանավարի հաստիքային միավորները: Փաստորեն,փոփոխել եք շատ հաստիքների շեմը,իսկ գրադարանավարինը,ով համարվում է մանկավարժական աշխատող,թողել եք 0.5հաստիքային միավոր՝հաշվի չառնելով բազմակի քննարկումներն ու առաջարկները: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի
12 Hermine Boshyan 19.08.2020 12:16:17 Առաջարկում եմ տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի հաստիքը մարզային ավագ դպրոցներում , մասնավորապես մեր դպրոցում , որն ունի 19 դասարան այս ուստարում , թողնել 1 լրիվ դրույք ` հաշվի առնելով տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնական պարտականությունները , որոնք նկարագրված են ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 14 հոկտեմբերի 2010 թվականի N 1391-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ(վերնագիրը խմբ. 10.11.11 N 1745-Ն) որոշման մեջ : Նման ծավալի աշխատանքը , վստահ եմ , 0.75 դրույքաչափով ծանրաբեռնված փոխտնօրենը կատարել չի կարող : Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
13 Մանե Ն. 19.08.2020 12:25:05 Եթե մինչև 24 դասարան ունեցող դպրոցներում գնումների համակարգողի հաստիք չի նախատեսվում, ապա դպրոցի աշխատակիցը արդյոք պարտավոր է ունենալ գնումների համակարգողի որակավորում? Իսկ դպրոցի աշխատակիցը, իրավունք ունի հրաժարվել այդ աշխատանքը հասարակական հիմունքներով կատարելուց? Շնորհակալություն հարցի համար։ մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում գնումների ծավալը շատ փոքր է, և հետևաբար, տնտեսապես արդարացված է գնումների համակարգումը համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությանը պատվիրակելը, այլ ոչ թէ գնումների համակարդողի առանձին հաստիք ունենալը
14 Նարինե Սահակյան 19.08.2020 13:16:56 1.Առաջարկում եմ դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենի վրա չդնել նաև ԴԱԿ և ՄԿԱ պարտականությունները , քանի որ ուսումնական գծով փոխտնօրենն առանց այն էլ ծանրաբեռնված է , նրա վրա է դպրոցի ուսումնական գործընթացի կազմակերպման ողջ ծանրությունը : Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
15 Նարինե Սահակյան 19.08.2020 13:22:32 Առաջարկում եմ դպրոցներում պահպանել Մասնագիտական կրթության աջակցությունների գծով փոխտնօրենի հաստիքը , ով պատասխանատու է նաև դպրոցական , արտադպրոցական , արտադասարանային միջոցառումների , զանազան ծրագրերի և մրցույթների համար : Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
16 Նարինե Սահակյան 19.08.2020 13:22:52 Առաջարկում եմ դպրոցների ֆինանսավորման համար դասարանների նվազագույն թիվ ՝ 12-ի փոխարեն սահմանել 9-ը , հատկապես մարզային ավագ դպրոցների պարագայում : Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
17 Նարինե Սահակյան 19.08.2020 13:29:16 Դպրոցներում , հատկապես ավագ ,որտեղ սովորողների քանակը երբեմն գերազանցում է 300-ը , առանց հոգեբանի մասնագիտական մոտեցման և աջակցության գրեթե անհնար է լուծել առաջացող զանազան միջանձնային , հոգեբանական խնդիրները : Առաջարկում եմ դպրոցներում պահպանել հոգեբանի հաստիքը : Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
18 Նարինե Սահակյան 19.08.2020 13:34:33 Դպրոցում տնտեսական աշխատանքների գծով տեղակալի կամ տնտեսվարի հաստիքն առաջարկում եմ մինչև 12 դասարանների պարագայում թողնել 0.5 դրույք , իսկ 12-ից ավելի դասարանների դեպքում դրույքը դարձնել 1 լրիվ հաստիք , քանի որ ամբողջ գույքի պահպանման գործառույթների իրականացումը 0.5 դրույքի դեպքում անհնար է / աշխատանքային կես օրվա ավարտից հետո ով պետք է իրականացնի տնտեսվարի գործառույթը / : Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
19 Նարինե Սահակյան 19.08.2020 13:59:19 Դպրոցներում պարտադիր փաստաթղթաշրջանառության առկա պայմաններում , երբ պահանջվում են փաստաթղթերի թե էլեկտրոնային , թե թղթային տարբերակները , սեղմ ժամկետներում 0.5 դրույքով գործավարը նման ծավալի աշխատանքներն իրականացնել չի կարող : Ենթադրենք 0.5 դրույքով գործավարն աշխատում է ժամը 9-13-ը . ով է օրվա մյուս հատվածում իրականացնելու գործավարի գործառույթները : Առաջարկում եմ գործավարի հաստիքը մինչև 9-ը դասարանը սահմանել 0.5 , իսկ 9-ից ավելիի դեպքում ևս սահմանել 1 լրիվ դրույք : Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
20 Նարինե Սահակյան 19.08.2020 14:05:43 Գրադարանավարի հաստիքի դեպքում առաջարկում եմ մինչև 9 դասարանը սահմանել 0.5 դրույք , իսկ 9-ից ավելիի դեպքում սահմանել 1 լրիվ դրույք հաստիք : Գրադարանավարի վրա դրված է ինչպես ֆինանասական պատասխանատվություն , այնպես էլ ողջ ուստարվա ընթացքում աշակերտների և ուսուցչական անձնակազմի սպասարկումը թե դասագրքերով , թե ուսումնամեթոդական օժանդակությամբ , ինչպես նաև զանազան միջոցառումների կազմակերպում , հանդիպումների կազմակերպում , քարտեզների , պաստառների պահպանում և այլն : Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
21 Նարինե Սահակյան 19.08.2020 14:45:26 Նախագծում նշվում է , որ << 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ հաստիքի համար սահմանված ամսական աշխատավարձը սույն որոշմամբ հաշվարկված աշխատավարձից բարձր լինելու դեպքում այն կարող է պահպանվել՝ լիազոր մարմնի որոշմամբ >> : Եթե լիազոր մարմինը համաձայնությունը տա պահպանելու վարձատրության այդ չափը , ապա ինչ միջոցներից է վճարվելու այդ գումարը , եթե նախագծի հիմքում դրված է քաղաքացիական ծառայողի համար սահմանված նվազագույն 66.140 դրամի նկատմամբ կիրառվող գործակիցը : Ներկայացված նախագծով կանոնակարգվելու է պետական պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործընթացը, ուստի Ձեր նշված դեպքը ևս ենթակա է կանոնակարգման վերոնշյալ իրավակարգավորումների շրջանակներում։
22 Նարինե Սահակյան 19.08.2020 14:52:42 Նախագծում նշվում է , որ << ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է, ընդ որում, 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման >> : Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցում ուսուցչի մեկ դրույք աշխատավարձը 2020թ հունվարին կազմել է 135.520 դրամ : Ինչպե՞ս և ինչ գումարների հաշվին է պահպանվելու և վճարվելու սահմանված կարգով պահպանվելիք վարձատրությունը , եթե ՀՀ-ում ուսուցչի նվազագույն դրույքաչափը սահմանված է 108.800 դրամ : Շնորհակալություն հարցի համար։ Տվյալ դեպքում կպահպանվի ուսուցչի աշխատավարձը, և դպրոցը կֆինանսավորվի համապատասխան գումարով պետական բյուջեից
23 Նարինե Սահակյան 19.08.2020 15:01:14 Հարցս վերաբերում է նաև տնօրենի աշխատավարձին : Եթե 2020թ հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 340000 ՀՀ դրամ / ներառյան հարկերը և դա այն դեպքում , որ քաղաքի և մարզի ամենամեծ ավագ դպրոցն ենք և ունեցել ենք 428 աշակերտ / , ապա առաջարկվող նախագծով դառնում է 212000 դրամ : Հաշվի առնելով տնօրին պաշտոնական պարտականություններից բխող գործառույթները , տարվող ահռելի աշխատանքը , պատասխանատվության չափը , ապա արդարացի և օրինական չէ տնօրենի աշխատավարձի նմանօրինակ իջեցումը : Շնորհակալություն հարցի համար։ համաձայն ներկայացված նախագծի՝ Տնօրենի աշխատավարձը կլինի քաղաքացիական ծառայություն ղեկավար պաշտոնների 5-րդ խմբի աշխատավարձի 1-ին մակարդակին համարժեք, և 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,18 գործակիցը, 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,32 գործակիցը, 48 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,42 գործակիցը, առանձին ավագ դպրոցների համար՝ 1,2 գործակիցը։ նույն նախագծով նախատեսված է նաև, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ հաստիքի համար սահմանված ամսական աշխատավարձը սույն որոշմամբ հաշվարկված աշխատավարձից բարձր լինելու դեպքում այն կարող է պահպանվել՝ լիազոր մարմնի որոշմամբ։
24 Նարինե Սահակյան 19.08.2020 15:08:56 Նախագիծը հակասում է ՀՀ ՊՈԱԿ-ի մասին օրենքին ՝ ընդունված 2001թ հոկտեմբերի 23-ին , համար ՀՕ-248 : պնդումը մեկնաբանության կարիք ունի
25 Նարինե Սահակյան 25.08.2020 12:00:07 Առաջարկում եմ վերանայել դպրոցի տնտեսական գծով տնօրենի տեղակալի կամ տնտեսվարի հաստիքի դրույքաչափը բոլոր դպրոցների համար ՝ անկախ նրանցում առկա դասարանների քանակից 0.5-ից դարձնելով 1 լրիվ դրույք : Տնտեսվարի աշխատանքը դպրոցում բազմաբովանդակ ու ծանրաբեռնված է ՝ դպրոցի պահպանման աշխատանքների վերահսկումից մինչև դպրոցի մաքրություն , գույքի պահպանում , ձեռքբերում և այլն : 0.5 դրույք հաստիքի դեպքում կես աշխատանքային օր ծանրաբեռնվածությամբ տնտեսվարը չի կարող կատարել այդ ծավալի աշխատանքները : Արդյունքում դպրոցները կկանգնեն բավականին լուրջ խնդիրների առջև : Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի