Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ՀՕ-200-Ն օրենքի ընդունմամբ:

 

Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 17.1 հոդվածը սահմանում է Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել լրացումներ և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում և նկարագրերում:

Որոշման նախագծում տրված է «ուսուցչի օգնականի» պաշտոնի նկարագիրը: Պաշտոնի նկարագիրը մշակվել է եվրոպական, մասնավորապես սկանդինավյան երկրների, Կանադայի և ԱՄՆ-ի փորձի ուսումնասիրության հիման վրա: Ուսուցչի օգնականը ներդրվել է ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 27-ի N 46-Ն որոշման համաձայն:

ՀՀ կատավարության 1999 թվականի  օգոստոսի 25-ի N 532 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության» կարգի պահանջներին համապատասխենեցնելու համար որոշման նախագծում հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկ) պաշտոնի նկարագրից հավնել է «միջին մասնագիտական կրթություն» որակավորման պահանջը:

 

Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմանմբ նշված իրավական ակտով սահմանված դրրույթները կհամապատասխանեցվեն «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և կներդրվի «ուսուցչի օգնականի» :

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    14.06.2017 - 05.07.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 19243

Принт

Предложения

Անահիտ Կոստանյան

14.06.2017

Ուսուցչի օգնականի պաշտոն զբա­ղեց­նողը պետք է ունենա բարձրագույն մանկա­վարժական կրթություն, կամ բարձրագույն կրթություն և առնվազն տասը տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ:

Узнать больше