Добавить в избранное

Проект принят

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ (ԳՈՐԾԱԾՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 23-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Հանրակրթության մասին օրենքում 2020թ. մարտի 6-ին կատարված փոփոխությունով 8-րդ հոդվածում ավելացած 26.7 կետով:

Նախագծի նպատակն է դյուրացնել հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր գործածության փաստաթղթերի լրացումը, գործածումը և փաստաթղթաշրջանառությունը` կիրառելով դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը, որտեղ  գործածվող փաստաթղթերի մի մասը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով՝ մյուս փաստաթղթերի լրացման արդյունքում մուտքագրված տեղեկույթի հիման վրա: Այդ փաստաթղթերը պահպանվում են թվային ձևով և անհրաժեշտության դեպքում կարող են արտահանվել .PDF ֆորմատով: 

  • Обсуждалось

    05.08.2020 - 21.08.2020

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 34967

Принт

Предложения

Տաթևիկ Ավետիսյան

21.08.2020

Քանի որ ոչ պետական ուսումնական հաստատությունները, իրենց գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ • նախագծում թվարկված փաստաթղթերի վարումը կարող են իրականացնել այլ համակարգերի միջոցով, (օրինակ՝ էլեկտրոնային դասամատյան՝ Moodle, Educonnex, Skooler, Teams համակարգեր, կադրային գործի և հաշվապահության վարում՝ ՀԾ, և այլն), որոնք կազմակերպության տարբեր գործառույթները կազմակերպելու համար փոխկապակցված են իրար հետ, կամ • ԴԿՏՀ համակարգը չի կարող ապահովել կրթական գործընթացի իրականացման համար տվյալ դպրոցին անհրաժեշտ պահանջները (օրինակ՝ Էլեկտրոնային դասամատյան), կամ • նախագծով պահանջվող, տրամադրման ենթակա որոշ տվյալների տեղադրումը կարող է համարվել առևտրային կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկության հրապարակում (օրինակ՝ Տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ, Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ, պահմանագրի տեսածրված տարբերակներ և այլն), կամ • ԴԿՀՏ համակարգով դրանց վարումը կարող է խոչընդոտել կամ սահմանափակել կազմակերպության ինքնուրույն տնտեսական գործունեություն ծավալելու իրավունքը Առաջարկում եմ նախագծում 1. հստակեցնել բոլոր այն փաստաթղթերը (մասնավորապես էլեկտրոնային), որոնք նպատակ ունեն կատարելու վերահսկողության գործառույթ ուսումնական հաստատությունների նկատմամբ 2. հստակեցնել բոլոր այն փաստաթղթերը (մասնավորապես էլեկտրոնային), որոնք նպատակ ունեն բարձրացնելու ուսումնական հաստատությունների արդյունավետությունը 3. տարանջատել հանրակրթական ուսումնական հաստատությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նապատակ հետապնդող կետերը դպրոցների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակ հետապնդող կետերից՝ ըստ դրա առանձնացնելով ԴԿՏՀ համակարգում էլեկտրոնային տարբերակով պարտադիր կամ կամընտրական մուտքագրման ենթակա փաստաթղթերի ցանկեր։ 4. հստակեցնել, թե հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկում թվարկված փաստաթղթերից որոնք են ենթակա պարտադիր լրացման ոչ պետական ուսումնական հաստատությունների կողմից։

Տաթևիկ Ավետիսյան

21.08.2020

Տարիֆիկացիոն մատյան, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում` հիմնադրի որոշմամբ Առաջարկում եմ հստակեցնել մատյանի վարումն է հիմնադրի որոշմամբ, թե մատյանի տրամադրումը։ Ոչ պետական ուսումնական հաստատությունները կարող են այլ կերպ կազմակերպել իրենց աշխատանքային փոխհարաբերությունները, ուստի այս կետը վերաբերելի չէ ոչ պետական ուսումնական հաստատություններին։

Տաթևիկ Ավետիսյան

21.08.2020

Տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով Ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում աշխատանքային պլանները կարող են պարունակել առևտրային կամ ծառայողական գաղտնիք և պաշտպանված լինել հեղինակային իրավունքներով։ Ուստի առաջարկում եմ տվյալ կետի պահանջը ոչ պետական ուսումնական հաստատությունների համար դարձնել ոչ պարտադիր։

Узнать больше