Добавить в избранное

В стадии разработки

«Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Armen Akopyan 09.08.2020 01:55:28 Խնդրում եմ պարզաբանել տարածքային կենտրոնի կողմից գործատուի մոտ ուղեգրված շահառուին առնվազն մեկ տարի (12) իսկ սեզոնային աշխատանքի դեպքում առնվազն 12 ամիս ժամկետ հասկացությունների տարբերությունը որն է։ Առաջարկում եմ սեզոնային աշխատանքի ժամկետը սահմանել առնվազն 6 ամիս։ Անդրադառնալով տրամադրված փոխհատուցման գումարի վերադարձման հիմքերին գտնում եմ, որ անիրատեսական է նման մոտեցումը մասնավորապես աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծման դեպքում։ Քանի որ հակասում է ՀՀ աշխատնքային օրենսդրության սկզբունքներին մասնավորապես ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը ու աշխատանքի ազատության, ներառյալ` աշխատանքի իրավունքի սկզբունքներին։ Անտրամաբանական է այն մոտեցումը երբ աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում աշխատողը իսկ գործատուն ով պարտաճանաչ կատարել է իր պայմանագրային պարտականությունները պետք է զրկվի տրամադրված անմրցունակ անձանց տեղավորման միանվագ աջակցությունից վերադարձնելով այն։ Ի դեպ տրամադրված գումարը դա ամսական եկամտահարկի չափով հաշվարկված 25000 ՀՀ դրամն է մեկ տարվա համար։ Կարծում եմ, որ պետք է վերանայել շեմը և սահմանել առնվազն 50000 ՀՀ դրամ որպիսի լուծել գործազրկության հարցը շահավետ պայմաններ ստեղծել ոչ միայն աշխատողի համար այլ նաև գործատուի։ 1․ Ձեր կողմից բարձրացված առաջին հարցի կապակցությամբ նշենք, որ սեզոնային աշխատանքների համար 12 ամիս նախատեսելը պայմանավորված է այն հանգամանքով, որ տարվա ընթացքում սեզոնային աշխատանքները տևում են մինչև 8 ամիս` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 100-րդ հոդվածի: Հետևաբար, որպեսզի աշխատողը առնվազն մեկ տարի, այսինքն 12 ամիս լինի աշխատանքային հարաբերությունների մեջ գործատուի հետ, սեզոնային աշխատանքների մասով կարգավորումը տրվել է ամիսներով, այլ ոչ թե տարով: Հետևաբար, եթե օրինակ, սեզոնային աշխատողը` սեզոնային աշխատանքներով պայմանավորված, տվյալ օրացուցային տարում աշխատել է 6 ամիս, ապա առնվազն 6 ամիս էլ պետք է աշխատի հաջորդ տարում, որպեսզի հանրագումարը կազմի 12 ամիս: Ամփոփելով նշենք, որ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու առնվազն մեկ տարվա, իսկ սեզոնային աշխատանքների դեպքում` առնվազն 12 ամսվա պահանջ նախատեսելը պայմանավորված է ծրագրի շահառուների կայուն զբաղվածության ապահովմամբ: 2. Անդրադառնալով Ձեր այն դիտարկմանը, թե ինչու աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծման դեպքում գործատուն պետք է վերադարձնի միանվագ աջակցությունը, ապա նշենք, որ տվյալ պարագայում հետ գանձումը կատարվում է ոչ թե գործատուից, ինչպես Դուք եք նշել, այլ հետ գանձումը կատարվում է աշխատողից (տես նախագծի 31-րդ կետի 2-րդ ենթակետ): 3. Ծրագրի շրջանակներում գործատուին տրվում է ոչ թե աշխատողի աշխատավարձի փոխհատուցում, այլ միանվագ աջակցություն` կոնկրետ գործազուրկին առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքի ընդունելու պայմանով: Հետևաբար, ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի միջոցների հնարավորությունը, ծրագրի շրջանակներում նախատեսվել է գործատուին աջակցություն 250 000 դրամի չափով:
2 Ararat Ezekyan 16.08.2020 11:41:25 Սա աջակցության ծրագիր չէ, այլ լավ հաշվարկված պարտքով գումար՝ բացատրեմ: Հայաստանում գոնե գոյատևելու համար ամսական պետք է ստանաս 100.000 դրամից ոչ քիչ գումար, որի դեպքում ամսական եկամտահարկը կլինի ոչ պակաս 21000 դրամ , իսկ տարեկան 250.000: Այսինքն հիմա , ես որպես գործատու ծրագրից օգտվելուց պետք է աշխատողին ապահովեն աշխատանքով 1 տարի շարունակ: Ներկա տնտեսական վիճակը նույնիսկ թույլ չի տալիս կանխատեսել լավատեսորեն, ուր մնաց աշխատող պահել: Կարծում եմ ծրագրից կօգտվեն այն կազմակերպույունները, որոնք համավարակի պայմաններում առավել ակտիվացել է բիզնեսի շահութաբերությունը, իսկ ովքեր իրոք կարիք ունեն ոտքի կանգնելու չեն օգտվի: Եթե ծրագիրը աջակցություն է գործատուին, ապա թող ցանկացած գործատու ով հայտ է ներկայացրել նոր աշխատողի հարկայինում միանգամից իր համաձայնությամբ ստանա այդ գումարը և պարտավորությունը լինի ոչ թե մեկ տարի այլ 6 ամիս: Առաջարկությունն ընդունելի չէ: Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում աշխատաշուկայում աշխատուժի պահանջարկի հնարավոր անկման ու դրա հետևանքով գործազուրկի կարգավիճակում հայտնված անձանց զբաղվածության ապահովումը, իսկ զբաղվածության ապահովման բոլոր պետական ծրագրերի հիմքում դրված է կայուն զբաղվածության ապահովման սկզբունքը, ինչը ենթադրում է առնվազն մեկ տարի աշխատանքային հարաբերությունների պահպանում: Ինչ վերաբերում է գործատուներին, ապա ցանկացած գործատուի համար ծախսային տեսանկյունից առավել շահեկան է Ծրագրի շրջանակներում տրամադրովող աջակցությամբ աշխատանքի վերցնել կոնկրետ գործազուրկին, նրա միջոցով ստանալ հավելյալ եկամուտ, ևստացած գումարն ուղղել օրինակ նրա մասով հարկային պարտավորությունների կատարմանը:
3 Վիվառո 16.08.2020 12:10:53 1. Թույլատրել որ նույնիսկ պայմանագիրը խզած գործատուհի հետ նորից պայմանագիր կնքելուց օգտվել ծրագրից, հակառակ դեպքում COVIDI-19 ծրագիր չէ: 2. Սահմանվել է ծրագրի շահառուների առաջնահերթույուն, բայց դա հավանաբար ճիշտ է, որ բիզնեսը որոշի ըստ աշխատատեղի առաջնահերթությունից: 3.Հայաստանում հիմա աշխատում են մեծ քանակի հնդիկներ, որոնք հիմնականում իրականացնում են բանվորական գործեր, կարելի է ասել ամեն քայլափոխին տեսնում ենք խանությներում, ռեստրոաններում, այգիներում և այլն, որոնց մեծ մասը հավանաբար աշխատում է ստվերային դաշտում: Համավարակի պայմաններում գործատուների համար առավել շահեկան է վերցնել գործի 68000 դրամով հնդիկի, այլ ոչ թե 120000 դրամով հայի:Նույնիսկ այս ծրագրի պայմաններում տնտեսվարողի կողմից ոչ շահեկան է այս ծրագիրը: Առաջարկում եմ այս կապը փաստելով նաև համապատասխան ծրագիր իրականացնել այդ աշխատատեղերը համալրելու հայերով: 1. Առաջարկությունն ընդունելի չէ: Պայմանագիրը լուծած գործատուի հետ նորից աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում աջակցության տրամադրում չի նախատեսվում, քանի որ այն կարող է անհարկի աշխատանքից ազատումների և ծրագրից օգտվելու չարաշահումների տեղիք տալ: 2. Առաջարկությունն ընդունելի չէ: Ծրագիրն ընդհանուր առմամբ ուղղված է գործազուրկների զբաղվածության ապահովմանը: Ինչ վերաբերում է առաջնահերթություններին, ապա նախատեսվում է ընտրություն կատարելու դեպքում առաջնահերթ աշխատանքի տեղավորել դրա կարիքն առավել շատ ունեցող անձանց: 3. Ձեր կողմից բերված օրինակում որևէ պարագայում ծրագիրը չի կարող վերաբերելի լինել ստվերում աշխատողներին, քանի որ եթե մինչև ծրագրից օտվելու ցանկություն հայտնելը նրանք գտնվել են ստվերում, ապա չեն կարող ներկայացնել աշխատանքային պայմանագրի լուծման մասին անհատական իրավական ակտի պատճենը, ինչը ծրագրից օգտվելու պարտադիր պայման է: