Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 40-01.02- «ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ. ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

«ՀՀՇՆ 40-01.02- «ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ. ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Անհրաժեշտությունը

ՀՀՇՆ 40-01.02- «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ազգային շինարարական նորմերի մշակման առաջնահերթությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում դեռևս խորհրդային ժամանակներից գործող ՍՆիՊ 2.04.02-84* «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» շինարարական նորմերն արդի պահանջներին ու պայմաններին համապատասխան զարգացման, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության շրջանակներում գործող միջպետական, ԵԱՏՄ և Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին ու դրանց կիրարկումն ապահովող ստանդարտներին համահունչ արդիականացման անհրաժշտությամբ:

Այն նախատեսված է ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում (տեղայնացում) ծրագրին հավանություն տալու մասին» N 8 նիստի արձանագրային որոշմամբ և ներառված է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիր 365.1 կետում:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող ՍՆիՊ 2.04.02-84* «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» շինարարական նորմերը մշակվել և գործողության մեջ են դրվել դեռևս ԽՍՀՄ ժամանակաշրջանում (1984 թվականին)՝ ժամանակի պահանջներին ու պայմաններին, կիրառվող տեխնոլոգիաներին համապատասխան, որոնք արդի պայմաններում չեն ապահովում ջրամատակարարման արտաքին ցանցերին և կառույցներին ներկայացվող արդիական պահանջների բավարարումը:

Հետևաբար, հաշվի առնելով արդի տեխնիկատնտեսական հարաբերությունների պայմաններում ջրամատակարարման արտաքին ցանցերի և կառույցների նախագծման, կառուցման և շահագործման նկատմամբ ներկայացվող պահանջներն ու առանձնահատկությունները, շինարարարական տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև ջրամատակարարման ոլորտում տարբեր ծրագրերի շրջանակներում իրականացվող գործունեության փոխադարձ ճանաչման գործընթացների ապահովման անհրաժշտությունը՝ գործող ՍՆիՊ 2.04.02-84* «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» շինարարական նորմերը միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համահունչ վերանայման, արդիականացման, միջազգային և եվրոպական նորմերին ու ստանդարտներին ներդաշնակեցման կարիք ունեն:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀՇՆ 40-01.02- «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի նախագծում սահմանված պահանջները նպատակաուղղված են Հայաստանի Հանրապետությունում տնտեսական և կենսական նշանակություն ունեցող ջրամատակարարման համակարգերի (արտաքին ցանցերի և կառույցների) նախագծման, կառուցման և անվտանգ շահագործման խնդիրների կարգավորմանը՝ հաշվի առնելով շինարարական արտադրության ժամանակակից տեխնիկական հնարավորություններն ու տեխնոլոգիական լուծումները, հանրապետության երկրաբանական, հիդրոերկրաբանական, բնակլիմայական պայմաններն ու առանձնահատկությունները:

Ներկայացված շինարարական նորմերի նախագծում ներառված պահանջները կրում են նորմատիվ բնույթ, նախատեսված են պարտադիրության սկզբունքով կիրառման համար և սահմանում են ջրամատակարարման տարբեր համակարգերի արտաքին ցանցերի և կառույցների նախագծմանն ու կառուցմանը ներկայացվող տեխնիկական պայմաններն ու պահանջները՝ նպատակ ունենալով բարձրացնել նախագծային և շինարարական աշխատանքների որակը, ապահովել նոր մեթոդական սկզբունքների և տեխնոլոգիաների ներդրումը, արտաքին ջրամատակարարման համակարգերի շահագործման բնութագրերի նորմավորումը և դրանց ներկայացվող պահանջների սահմանումը՝ ներառյալ անվտանգության պահանջները:

 

4. Ակնկալվող արդյունքը

ՀՀՇՆ 40-01.02- «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի նախագծում ներառված դրույթները կապահովեն Հայաստանի Հանրապետության բնակավայրերի, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների կենտրոնացված ջրամատակարարման համակարգերի արտաքին ցանցերի և կառույցների նախագծման արդի պահանջները, ներառյալ բնապահպանական և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, հաշվարկներին, պատրաստմանը, կառուցմանը և անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջները` հաշվի առնլով հանրապետության երկրաբանական և բնակլիմայական պայմանները, կիրառվող շինանյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունները, արտաքին ջրամատակարարման ժամանակակից տեխնոլոգիաները, բնութագրերն ու առանձնահատկությունները, սանիտարատեխնիկական պայմանները, սանիտարահիգիենիկ և ագրոտեխնիկական պահանջները, ինչպես նաև անվտանգության սահմանված նորմերն ապահովելու պահանջները:

Ջրամատակարարման համակարգի արդիականացված հաշվարկային դրույթները հնարավորություն են տալիս ապահովել մշտական և մատչելի ջրամատակարարում՝ հաշվի առնելով բնակչության միջին օրական խմելու և տնտեսական ջրասպառման պահանջները:

Ներկայացված շինարարական նորմերի նախագծում սահմանված պահանջները նպատակաուղղված են նախագծային և շինարարական աշխատանքների որակի բարձրացմանը, նոր մեթոդական սկզբունքների ներդրմանը, ջրամատակարարման տարբեր համակարգերի նախագծման ու կառուցման տեխնիկական լուծումներին, խողովակների նյութերին, դրանց ամրակցման և հավաքակցման եղանակներին ու անվտանգ շահագործման պայմաններին ներկայացվող պահանջների սահմանմանը, բնական ու էներգետիկ ռեսուրսների տնտեսումների ապահովմանը, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի նյութատարության ցուցանիշների նվազեցմանը:

ՀՀՇՆ 40-01.02- «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի նախագծի մշակման (տեղայնացման) գործընթացն իրականացվել է տեղայնացման սկզբունքով՝ հնարավոր ներդաշնակություն ապահովելով  ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության շրջանակներում գործող միջպետական, ԵԱՏՄ, միջազգային և Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող համապատասխան նորմատիվատեխնիկական փաստաթղթերի և դրանց կիրարկումն ապահովող ստանդարտների հետ:

 

5. Նորմատիվ բնույթի հիմնավորվածություն

ՀՀՇՆ 40-01.02- «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերը, որպես քաղաքաշինության բնագավառի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվատեխնիկական փաստաթուղթ, հաստատվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից և համալրում է Հայաստանի Հանրապետության նորմատիվ փաստաթղթերի բազան:

Շինարարական նորմերում սահմանված պահանջներն ունեն նորմատիվ բնույթ՝ նախատեսված են կենտրոնացված արտաքին մշտական ջրամատակարարման տարբեր համակարգերի նախագծման, փորձաքննության, շինարարական աշխատանքների իրականացման, ինչպես նաև դրանց հետ առնչվող գործընթացներն ապահովելու համար և ենթակա են պարտադիր կիրառման քաղաքաշինության գործունեության բոլոր սուբյեկտների կողմից:

 

  • Обсуждалось

    31.07.2020 - 15.08.2020

  • Тип

    Приказ

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1954

Принт