Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Քարլ Ուլբրիխտ 03.07.2017 12:09:20 Թեպետ այս նախագիծը սկզբունքորեն ողջունելի է, սակայն ցանկալի չէ, որ այն ընդունվի առանց լրամշակման: Հավանաբար, և տերմինաբանական, և այլ հակասություններ կան մի շարք գործող օրենքների հետ այս ոլորտում: Իսկ նախագծի 78-րդ հոդվածը, որը փորձում է կարգավորել հակասությունների խնդիրը, իրավական ուժ չի ունենա, քանի որ նա հակասում է Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի դրույթներին: Ճիշտ կլինի ընդունել այս նախագիծը միայն փաթեթային տարբերակով - այսինքն նույն ժամանակ ունենալ մշակված փսփոխություններ այլ օրենքների մեջ, որպեսզի հակասություններ չլինեն: Ցանկանալի է նաև ունենալ 77-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված օրենսդրական ակտերի նախագծերը: Սույն օրենքի նախագծը ներկայացվել է 16 շահագրգիռ նախարարություններ ու գերատեսչություններ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ, որոնցից ստացված կարծիքների հիման վրա ներկայումս նախագիծը լրամշակվում և կազմվում է ամփոփաթերթ` ՀՀ արդարադատության նախարարություն ներկայցնելու համար: Ստացված կարծիքներում առկա են նույնաբնույթ դիտողություններ, մասնավորապես, հասկացությունների կամ տերմինաբանության մասով, որոնք շտկվում են: Նախագծի նոր տարբերակը կրկին կդրվի e-draft կայքում:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: