Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի 23 տարին լրացել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը և նրա կենսաթոշակի գործում առկա է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը, ապա նրա` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի: Եթե նրա կենսաթոշակի գործում առկա չէ 2019 թվականի հուլիսի 1-ից հետո առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը, ապա մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր (այդ թվում՝ 2019 թվականի հուլիսի 1-ից հետո առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը) ներկայացնելու դեպքում անձին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է 2020 մայիսի 1-ից: Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում դիմելու օրվանից 1-ից:

Նույնաբովանդակ փոփոխություն նախատեսվում է կատարել նաև ՀՀ կառավարության 2014թ. հունիսի 26-ի թիվ 635-Ն որոշման մեջ:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հիմքերը այդ հիմքերին ավելացնելով սահմանված ժամկետում կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին բանկի հաստատումը չստանալը:

Նախագծում հստակեցվում է նաև խնամատար ընտանիքի խնամքին հանձնված երեխայի (հոգեզավակի) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը (նպաստը) վճարելու կարգը:

 

 

  • Обсуждалось

    22.07.2020 - 06.08.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5980

Принт

Предложения

Հասմիկ Ղուկասյան

03.08.2020

Բարև Ձեզ, Շնորհակալություն նախագծի համար։ Առաջարկում եմ վերանայել 31,4 կետը, քանի որ պարբերության մեջ խառը կիրառվում է խնամատար ընտանիք և խնամակալություն հասկացությունները և հստակ չէ կարգավորման առարկան, բացի այդ հասկանալի չէ, թե ինչու երեխային չպետք է վճարվի նրա հաշմանդամության նպաստը, որը չի վճարվել մինչև խնամատար ընտանիք հանձնվելը, եթե երեխան խնամքի հաստատությունից չէ, որ հանձնվել է խնամատար ընտանիքի խնամքին։ Հնարավոր է, որ երեխան ունի հաշմանդամություն, բայց ապրել է կամ կենսաբանական ծնողների կամ այլ խնամակալի մոտ, սակայն ինչ-ինչ պատչառներով նրա նպաստը չի վճարվել։ Խնամակալ ընտանիքի խնամքին հանձնելուց հետո ինչու՞ նրա իրավունքը չպետք է վերականգնվի։ Շնորհակալություն

Узнать больше