Добавить в избранное

«Գույք նվիրաբերելու, գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի № 1193-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

2015 թ. պետությունը ստանձնել  և սկսել է իրականացնել «Հրանտ Մաթևոսյան մշակութային Կենտրոն-թանգարան» շինարարությունը: Երևանի    «Հրանտ Մաթևոսյան» մշակութային   կենտրոնի (Աբովյան  փողոցի 51/1  հասցեի)   կառուցման աշխատանքներն  իրականացվել    են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ և աշխատանքները ֆինանսավորվել են ՀՀ 2015-2017 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին, որոնց հատկացումները ձևավորվել են ստանձնած պայմանագրային պարտավորություների շրջանակներում: Մշակութային կենտրոնի (երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկաբաժիններով)   կառուցման աշխատանքներն ավարտվել են սահմանված կարգով և ժամկետում՝  որն ամրագրվել է շահագործման   ընդունող   հանձնաժողովի 2018 թվականի հուլիսի 17-ի ակտով՝ 474,586.612 հազար դրամ   շինարարության ընդհանուր արժեքով: 355 քմ տարածքում մշակութային կենտրոն-թանգարանի կլոր շենքը կառուցվել է գլխատան (Հայաստանի լեռնային շրջանների բնակարանի հիմնական տիպ՝ գմբեթաձև ծածկով տուն) սկզբունքով:Սկզբնական նախագծով կենտրոնը պետք է ունենար 3 հարկ, ինչպես նաև նկուղային հարկ:
Կենտրոնի նկուղային հարկում նախատեսված է ունենալ դահլիճ՝ տարբեր միջոցառումների համար, այդ թվում՝ ներկայացումների, ֆիլմերի ցուցադրությունների և այլն: Առաջին հարկում լինելու է հիմնական ցուցադրության սրահը: Երկրորդ հարկի կեսը նույնպես լինելու է  որպես ցուցասրահ:

     ՀՀ կառավարությունը նախատեսում է կառուցել նաև երրորդ հարկը, որից հետո այն որպես մեկ միասնական կառույց տրամադրվելու է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին:

  • Обсуждалось

    20.07.2020 - 07.08.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Культура, Дарение и пожертвование государственной собственности

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5686

Принт