Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______ ___________ 2020 թվականի N ______-L

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 954-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին» N 954-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
  • Որոշման հավելվածի 6-րդ, 14-րդ, 25-րդ կետերի և 54-րդ կետի 4-րդ ենթակետում «հակաանասնահամաճարակային» բառը փոխարինել «անասնահամաճարակային» բառով»,
  • Որոշման հավելվածի 16-րդ կետում «ընդհանուր» բառից հետո «վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ (բրուցելոզ, սիբիրախտ, դաբաղ և այլն)» բառերը փոխարինել «վարակիչ (բրուցելոզ, սիբիրախտ, դաբաղ և այլն) և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ» բառերով,
  • Որոշման հավելվածի 33-րդ կետից հանել «(ՀՀ մարզի)» բառերը,
  • Որոշման հավելվածի 36-րդ կետում «Ընդ որում, համարակալված և հաշվառված ԽԵԿ-ի մշտադիտարկման աշխատանքները ժամանակագրական տեսանկյունից առավել արդյունավետ իրականացնելու նպատակով, ռադիոհաճախային պիտակ պարունակող ականջապիտակը կամրացվի կենդանու աջ ականջին։» նախադասությունը հանել։

 

 

  • Обсуждалось

    07.07.2020 - 23.07.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8038

Принт