Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի n 974-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» հայաստանի հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 974-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի տրման, անձնագրի փոխանակման և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 974-Ն որոշմամբ սահմանված կարգավորումների համաձայն՝ ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում 16 տարին չլրացած անձանց ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու կամ անձնագիրը փոխանակելու գործընթացում դիմումատուի կողմից, ի թիվս այլնի, պարտադիր ենթակա է ներկայացման բացակա ծնողի գրավոր համաձայնությունը, իսկ «Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության՝ 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ սահմանված կարգավորումների համաձայն՝ 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրվում է ըստ ցանկության` մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:

Դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով 16 տարին չլրացած անձի համար ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու գործընթացում բացակա ծնողի գրավոր համաձայնությունը ներկայացնելու խոչընդոտը գործնականում հաղթահարվում է դիմումատու ծնողի կողմից ՀՀ-ում անձնագրային և վիզաների վարչությունից լիազորված անձի միջոցով երեխայի համար անձնագիր ստանալու ճանապարհով:

ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշման հիման վրա անհրաժեշտ է սույն որոշման մեջ «զինվորական կցագրման վկայական» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «նախազորակոչային տարիքի քաղաքացիների համար` նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների համար` զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ» բառերով և դրա հոլովաձևերով, քանի որ զինվորական կցագրման վկայականի հասկացությունը փոխակերպվել է հիշյալ ձևակերպմամբ:

Որոշման հավելվածի 3-րդ կետի 1)-ին ենթակետի է. պարբերությունից «22-րդ հոդվածով սահմանված դեպքում` երեխայի գրավոր համաձայնությունը» նախադասությունն անհրաժեշտ է հանել, քանի որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածն ուժը կորցրել է /08.12.11 ՀՕ-319-Ն /:

Որոշման հավելվածի 19-րդ կետում «ստորագրության» բառից հետո «իսկության» բառն ավելացնելու հիմնավորումը պայմանավորված է նրանով, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով որպես նոտարական գործողություն սահմանված է ստորագրության իսկության հաստատում ձևակերպումը, այլ ոչ թե՝ ստորագրության հաստատումը:  

Որոշման հավելվածից 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացու դեպքում` ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար ծնողների անձնագրերի «2-5 էջերի» բառակապակցությունները հանելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ   անձնագրի 2-5 էջերի հետ կապված տեղեկատվությունն արդեն իսկ առկա է անձնագրային ավտոմատացված համակարգում: Սույն փոփոխության դեպքում ապահովվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված վարչարարության առավելագույնի սկզբունքը՝ քաղաքացուց հավելյալ փաստաթղթեր չպահանջելու մասով:

Որոշման հավելվածի 3-րդ կետի 3)-րդ ենթակետի գ. պարբերությունը շարադասորեն նոր խմբագրությամբ շարադրելու նպատակահարմարությունը բխում է սույն որոշման մեջ արդեն իսկ համանման ձևակերպման /4-րդ կետի գ. ենթակետի պարբերություն/ առկայության հանգամանքից, որն առավել հստակ բնորոշում է և տարակարծության տեղիք չի տալիս:

 

2. Առաջարկվող կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

 

Նախագծով առաջարկվում է ապահովել վարչարարության միասնականությունը, համաչափությունը և ուժը կորցրած իրավական դրույթների դուրսբերումը գործող իրավական ակտից:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

     Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կողմից: 

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    30.06.2020 - 15.07.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Публичная служба, Управленческие правоотношениями

  • Министерство

    Министерство иностранных дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6106

Принт