Добавить в избранное

В стадии разработки

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)123.1-ին հոդվածի 2-րդ մասի,123.5-րդ հոդվածի 10-րդ մասի և 126-րդ հոդվածի 1.1-ին մասի սանկցիաները լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով» բառերով։

Հոդված 2. Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 4-րդ մասի, 124-րդ հոդվածի 31-րդ մասի և 126-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի սանկցիաները լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերով։

Հոդված 3. Օրենսգրքի 123.5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբնոր 17-րդ մասով.

«17. Սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։»։

Հոդված 4. Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 5-րդ մասի սանկցիան լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով» բառերով։

Հոդված 5. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիան լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով» բառերով, իսկ 5-րդ մասի սանկցիան՝ «իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով» բառերով։

Հոդված 6.Oրենսգրքի 135.2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Տրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:»:

Հոդված 7.Օրենսգրքի 310-րդ հոդվածում՝

1)2-րդ մասը «տասնհինգօրյա ժամկետում,» բառերից հետոլրացնել «իսկ սույն օրենսգրքի 123.1 հոդվածի1-ինև 2-րդ մասերով և 140 հոդվածի 5-րդ մասով նախատեսվածիրավախախտումներիկատարմանդեպքում սույն օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված ժամկետում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ չներկայացվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում,» բառերով,

2)5-րդ մասի «123.1 հոդվածիերկրորդևերրորդմասերով, 140,» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 123.1 հոդվածի1-ինև 2-րդ մասերով, 140 հոդվածի 5-րդ մասով,» բառերով։

Հոդված8. Սույնօրենքնուժիմեջէմտնումպաշտոնականհրապարակմանօրվանհաջորդողտասներորդօրը:

 

 

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-300-Ն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում «2020 թվականի սեպտեմբերի 1-ից» և «Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության ոստիկանության Պարեկային ծառայության ամբողջական ներդրման օրվանից» և «Մինչև Հայաստանի Հանրապետության ոստիկանության Պարեկային ծառայության ամբողջական ներդրումը» բառերով:

Հոդված 2.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Обсуждалось

    25.06.2020 - 10.07.2020

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность дорожного движения

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8788

Принт

Предложения

Վաղարշ Հակոբյան

27.06.2020

Համաձայն չեմ 135.2֊ի 1֊ին մասի փոփոխությամն հետ՝ կապված տուգանային միավորի կիրառում հետ։ Կոռուպցիոն ռիսկ եմ տեսնում։ Կամ էլ պիտի ոստիկաններին էլ պարտավորեցնեն, որ ծխելու տեսագրությունը ներկայացնի։ Օրենքը պիտի ծառայի մարդկանց համար, այլ ոչ թե մարդիկ՝ օրենքի։

Սերգեյ Ղահրամանյան

26.06.2020

Գիտենք, որ ՎԻՎ 126-ի 1-ին կետը «անցումային» իրավիճակում է և երբ պարեկային ծառայությունը ներդրվի և տեսուչների կողմից ևս տուգանային միավորներով վարչարարությունը իրականացվի, այս նորմը։ 1. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով: փոխվելու է դառնալու է 29.000 ՀՀ դրամ։ Ներկայումս եթե վարորդական իրավունք չունեցող վարորդն է կատարում տվյալ խախտումը, ապա կպատժվի 150.000 ՀՀ դրամ։ Ուստի ենթադրվում է, որ ապագայում, երբ այդ այցումային դրույթը ավարտվի և ուժի մեջ մտնի նոր խմբագրությունը, դուք կարիք կտեսնեք, կրկին խմբագրելու՝ իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝.......... » Առաջարկում եմ հենց այս փաթեթի մեջ նախատեսել այդ փոփոխությունը, ավելացնել անցումային դրույթի մեջ, որ երբ մտնի արդեն ուժի մեջ տեսուչների կողմից տուգանային միավորներով վարչարարությունը, ապա այդ ժամանակ իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ «օրինակ» 100 կամ կրկին 150 հազար ՀՀ դրամի չափով պատիժ» Սա հնարավորություն կտա ապագայում զերծ մնալ նոր օրենսդրական փոփոխություն կատարելու վրա ծախսել հավելյալ ժամանակ

Տիգրան Պետրոսյան

25.06.2020

Ցավոք ոչ մի տուգանք չի փրկի, միայն ազատազրկում, թեկուզ մի ամսով:

Узнать больше