Добавить в избранное

Проект принят

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, «Ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունների ներկայացման կամ ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրման կարգը, մշտադիտարկումների պլանի կառուցվածքն ու բովանդակությունը և մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունների ներկայացման օրինակելի ձևը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման և «ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծերը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.​ Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2)-րդ կետով և 50-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով  նախատեսված ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման ընթացակարգերի բացակայությամբ:

Միաժամանակ, ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված ընթացակարգերի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 2017 թվականի ապրիլի 20-ի N 01/29.6/[402791]-17 հանձնարարականից (հիմք՝ քաղվածք ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի նիստի N29.6/[402791]-17(16) արձանագրությունից):

2.​ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Համաձայն ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ և 50-րդ հոդվածների՝ ընդերքօգտագործողները երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման և օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու ժամանակ ներկայացնում են ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող միջոցառումներ և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչների նկարագիրը: Սակայն օրենսգրքով սահմանված չէ ընդերքօգտագործողի կողմից նախատեսված շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը: Այդ տվյալների բացակայությունը բացասաբար է անդրադառնում ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների կողմից համապատասխան որոշումների կայացման, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ընդերքօգտագործման ոլորտի գումարային և հավաքական ազդեցության ճշգրիտ գնահատման վրա: ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում համապատասխան լրացումներ կատարելով նախատեսվում է կանոնակարգել ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվության տրամադրումը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին, ինչպես նաև շահագրգիռ հասարակությանը:

Միաժամանակ, 2017 թվականի մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդը հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը և Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը համարվում է բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ և դրա ներդրումը ապահովում է բնական պաշարների արդյունավետ կառավարումն ու հանրության առջև հաշվետվողականության բարձրացումը: ՀՀ ընդերքի մասին օրենսգքում լրացումների կատարումը և դրանցից բխող «Ընդերքօգտագործողների կողմից բնապահպանական միջոցառումների ծրագրով և բնապահպանական կառավարման պլաններով սահմանված մշտադիտարկումների իրականացման և դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը համահունչ է  ԱՃԹ նախաձեռնության հիմնարար սկզբունքներին:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված էշրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահատմանը և դրա չեզոքացման/նվազեցմանն ուղղված համալիր միջոցառումների մշակմանը:

4.​ Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծի նպատակն է կանոնակարգել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների տրամադրումը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին, ինչպես նաև շահագրգիռ հասարակությանը:

5.​ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի​ծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախա​րա​րու​​​թյան ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության կող​​​​մից:

6.​ Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմք ընդերքօգտագործման արդյունքում շրջակա միջավայրի աղտոտվածության առավել ամբողջական և տեղեկատվական տեսակետից արդյունավետ գործող համակարգի ձևավորման համար:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

<<Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարեու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում մշակել <<Ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի <<Ընդերքօգ­տագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին>>  N437-Ն որոշման մեջ:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

<<Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարեու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ  ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄՇՏԱԴՒՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ  ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

   ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.​ Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2)-րդ կետով և 50-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման, ինչպես նաև դրանց կատարման արդյունքների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման ընթացակարգերի բացակայությամբ:

Միաժամանակ, ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված ընթացակարգերի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 2017 թվականի ապրիլի 20-ի N 01/29.6/[402791]-17 հանձնարարականից (հիմք՝ քաղվածք ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի նիստի N29.6/[402791]-17(16) արձանագրությունից):

2.​ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Համաձայն ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ և 50-րդ հոդվածների՝ ընդերքօգտագործողները երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման և օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու ժամանակ ներկայացնում են ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների նկարագիրը: Սակայն օրենսգրքով սահմանված չէ կատարված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը: Այդ տվյալների բացակայությունը բացասաբար է անդրադառնում ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների կողմից համապատասխան որոշումների կայացման, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ընդերքօգտագործման ոլորտի գումարային և հավաքական ազդեցության ճշգրիտ գնահատման վրա: ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում համապատասխան լրացումներ կատարելով նախատեսվում է կանոնակարգել ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվության տրամադրումը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

Միաժամանակ, 2017 թվականի մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդը հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը և Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը համարվում է բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ և դրա ներդրումը ապահովում է բնական պաշարների արդյունավետ կառավարումն ու հանրության առջև հաշվետվողականության բարձրացումը: «Ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կամ ընդերքօտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը համահունչ է  ԱՃԹ նախաձեռնության հիմնարար սկզբունքներին:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված էշրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահատմանը և դրա չեզոքացման/նվազեցմանն ուղղված համալիր միջոցառումների մշակմանը:

4.​ Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծի նպատակն է կանոնակարգել ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացումը և դրանց արդյունքների տրամադրումը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

5.​ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի​ծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախա​րա​րու​​​թյան ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության կող​​​​մից:

6.​ Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմք ընդերքօգտագործման արդյունքում շրջակա միջավայրի աղտոտվածության առավել ամբողջական և տեղեկատվական տեսակետից արդյունավետ գործող համակարգի ձևավորման համար:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ  ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄՇՏԱԴՒՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ  ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

   ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

<<Ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման  արդյունքների վերաբերյալ տարեկան ամփոփ  հաշվետվությունների ներկայացման կամ ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրման կարգը, մշտադիտարկումների պլանի կառուցվածքն ու բովանդակությունը  և մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունների  ներկայացման  օրինակելի ձևը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացումներ են նախատեսվել ՀՀ 2011 թվականի նոյեմբերի 28-ի ընդերքի մասին օրենսգրքի և ՀՀ կառավարության 22.03.2012թ.-ի N 437 որոշման մեջ: Իրավական ակտերի նախագծերը ներկայացվում են միասնական փաթեթով:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ  ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄՇՏԱԴՒՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ  ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

   ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

<<Ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման  արդյունքների վերաբերյալ տարեկան ամփոփ  հաշվետվությունների ներկայացման կամ ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրման կարգը, մշտադիտարկումների պլանի կառուցվածքն ու բովանդակությունը  և մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունների  ներկայացման  օրինակելի ձևը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում: Կարգով նախատեսված հաշվետվությունների ընդունման, դրանց վերաբերյալ միասնական համակարգի ստեղծման, վարման և տնօրինման համար անհրաժեշտ տեխնիկայով և համապատասխան մասնագետներով ՀՀ բնապահպանության նախարարությունն համալրված է:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

<<Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարեու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում մշակել <<Ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի <<Ընդերքօգ­տագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին>>  N437-Ն որոշման մեջ:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

<<Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարեու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>                 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.​ Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2)-րդ կետով և 50-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների կատարման արդյունքների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման ընթացակարգերի բացակայությամբ:

Միաժամանակ, ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված ընթացակարգերի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 2017 թվականի ապրիլի 20-ի N 01/29.6/[402791]-17 հանձնարարականից (հիմք՝ քաղվածք ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի նիստի N29.6/[402791]-17(16) արձանագրությունից):

2.​ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Համաձայն ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ և 50-րդ հոդվածների՝ ընդերքօգտագործողները երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման և օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու ժամանակ ներկայացնում են ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող միջոցառումներ և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչների նկարագիրը: Սակայն օրենսգրքով սահմանված չէ ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը: Այդ տվյալների բացակայությունը բացասաբար է անդրադառնում ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների կողմից համապատասխան որոշումների կայացման, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ընդերքօգտագործման ոլորտի գումարային և հավաքական ազդեցության ճշգրիտ գնահատման վրա: ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում համապատասխան լրացումներ կատարելով նախատեսվում է կանոնակարգել ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվության տրամադրումը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

Միաժամանակ, 2017 թվականի մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդը հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը և Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը համարվում է բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ և դրա ներդրումը ապահովում է բնական պաշարների արդյունավետ կառավարումն ու հանրության առջև հաշվետվողականության բարձրացումը: «ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը համահունչ է  ԱՃԹ նախաձեռնության հիմնարար սկզբունքներին:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված էշրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահատմանը և դրա չեզոքացման/նվազեցմանն ուղղված համալիր միջոցառումների մշակմանը:

4. Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծի նպատակն է կանոնակարգել ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացումը և դրա արդյունքների տրամադրումը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

5.​ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի​ծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախա​րա​րու​​​թյան ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության կող​​​​մից:

6.​ Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմք ընդերքօգտագործման արդյունքում շրջակա միջավայրի աղտոտվածության առավել ամբողջական և տեղեկատվական տեսակետից արդյունավետ գործող համակարգի ձևավորման համար:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

<<ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության չկա:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

<<ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

 

 

  • Обсуждалось

    06.06.2017 - 24.06.2017

  • Тип

    Закон

  • Область

    Охрана природы, Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8930

Принт

Предложения

Լևոն Գալստյան

12.06.2017

Հասկանալի չէ, թե ովքեր և որտեղ են իրականացվելու ջրի, հողի և օդի նմուշառումներն ու որ լաբորատորիաներում են կատարվելու քիմիական անալիզները։ Պարզ չեն հանրային վերահսկողության մեխանիզմները՝ այդ անալիզների հավաստիության առումով։

Узнать больше