Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

 

Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության ծրագրի 1.2. կայուն տնտեսական աճի ապահովում գլխի Արտահանման խթանում բաժնի 2-րդ կետի ա) ենթակետի պահանջով: Մասնավորապես, նախատեսվում է  արտահանման խրախուսման նպատակով ԱԱՀ-ի վերադարձման ժամկետների փուլային կրճատում և գործընթացների պարզեցում:

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և նպատակը

 

ՀՀ կառավարության ծրագրի 1.2. կայուն տնտեսական աճի ապահովում գլխի Արտահանման խթանում բաժնի 2-րդ կետի ա) ենթակետի կատարման ուղղությամբ ՀՀ կառավարությունն արդեն իսկ իրականացրել է բարեփոխում` սահմանելով մինչև 20 մլն ՀՀ դրամի չափով ԱԱՀ-ի զրոյական գումարների վերադարձի պարզեցված ընթացակարգ և առավել սեղմ ժամկետներ:

Այդուհանդերձ, 20 միլիոն դրամը գերազանցող գումարների մասով վերադարձի ժամկետները շարունակում են մնալ երկար, ինչն այդ ընթացքում սառեցնում է տնտեսավարողների շրջանառու միջոցները:

ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսվում են հարկի գումարի վերադարձի (միասնական հաշվից գումարների վերադարձի) էապես կարճ ժամկետներ, սակայն հարկ վճարողին տույժ է վճարվում միայն գումարի վերադարձը սահմանված ժամկետից 90 օրից ավել ուշացնելու դեպքում:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև բազմաթիվ զարգացող երկրներում հարկի գումարի վերադարձի ժամկետը չի գերազանցում 1 ամիսը: Այս տեսանկյունից ներդրողների համար ՀՀ գործարար միջավայրը հարկային հարաբերությունների տեսանկյունից առավել գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է կրճատել հարկի գումարի վերադարձի ժամկետն` այն համապատասխանեցնելով միջազգային պրակտիկայում ընդունված չափանիշներին:

Նախագծի նպատակը միասնական հաշվից գումարների վերադարձի ժամկետի կետանցից հետո տույժի հաշվարկման ժամկետի փոփոխության միջոցով հարկատուի գումարի առավել շուտ վերադարձն է:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Նախագիծը համապատասխանում է գործարար միջավայրի բարելավման և արտահանման խթանմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքականությանը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Ակնկալվում է հարկ վճարողի դիմումից հետո միասնական հաշվին առկա գումարի վերադարձը 20-օրյա ժամկետում չվճարելու դեպքում տույժերի հաշվարկման ժամկետը կրճատել 3 անգամ` 90 օրը դարձնելով 30 օր:

 

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

Առկա չեն:

 

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

1

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

Այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում

2

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին

3

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

----

 

                                   Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

1

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

Նախագիծը տեղադրվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքում:

2

Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին

 

Նախագիծը մշակվել է գործարար համայնքի հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումներում հնչեցված առաջարկների հիման վրա:

4

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

---

 

  

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը բացակայում է

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

Չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Առկա չեն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ                                              

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                                         

 

ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ

 

  • Обсуждалось

    05.06.2017 - 20.06.2017

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы, Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Общественное обсуждение

05.06.2017 12:42

daghajanyan@mineconomy.am

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9147

Принт